Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

Մեր մասին

Կայքի մասին. ParliamentMonitoring.am կայքը ՀՀ ԱԺ գործունեության մասին տեղեկատվության այլընտրանքային աղբյուր է: Մենք հետևում ենք խորհրդարանի աշխատանքին և ներկայացնում ամփոփումներ լրագրողական դիտարկումների, փորձագիտական վերլուծությունների և վիճակագրական տվյալների համադրմամբ:

Կազմակերպության մասին.  Parliamentmonitoring.am կայքը «Մանդատ» տեղեկատվական  հասարակական կազմակերպության նախագիծն է` գործարկված «ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում:

«Մանդատը» լրագրողական-փորձագիտական   թիմ է, որը տարբեր նախաձեռնություններով փորձում է նպաստել խոսքի ազատության, բազմակարծության ամրապնդմանը Հայաստանում:

Կազմակերպության գործունեության    նպատակը  պետական կառույցների աշխատանքն ավելի թափանցիկ,   պաշտոնյաներին ավելի հաշվետու, իսկ հանությանն ավելի պահանջկոտ դարձնելն է:

Ծրագրի մասին. «ԱԺ մոնիթորինգ» ծրագիրը սկսվել է 4-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության մեկնարկի հետ գրեթե միաժամանակ :  Արդեն 4 տարի մենք հետևում ենք ՀՀ Ազգային ժողովի աշխատանքին` դիտարկելով խորհրդարանը ձևավորած քաղաքական ուժերի գործունեությունը: Մեր նպատակն է  պարզել, թե ինչպես են ԱԺ խմբակցություններն ու պատգամավորներն օգտագործում օրենսդրի իրենց մանդատը,  որքանով  են արդյունավետ   և հետևողական իրենց գործունեության մեջ:

Նախորդ գումարման խորհրդարանի գործունեության ավարտին ԱԺ հնգամյա աշխատանքի արդյունքները  ներկայացվել են ամփոփիչ զեկույցներով:

Կայքի քարտեզ

Կայքն ունի  «Մոնիտորինգ» ,  «Հարցազրույց»,  «Տեսակետ» , «Պատգամավորներ», «Խմբակցություններ», «Օրենսդրություն» բաժինները: Վերջին երեքը ներկայացնում են վիճակագրական տվյալներ և ունեն առանձին կառուցվածք կայքի համակարգում:

Parliamentmonitoring.am –ի վիճակագրական տվյալների   օգնությամբ կարող եք տեղեկանալ, թե ինչպես են քվեարկել, քանի անգամ են բացակայել, ելույթ ունեցել  կամ հարց տվել պատգամավորները, ինչպիսի օրենսդրական նախաձեռնություններով են հանդես եկել: Վիճակագրությունը մշակվում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջում  զետեղված հրապարակային տվյալների հիման վրա: Բոլոր տվյալները պաշտոնական աղբյուրից  վերցվում և մշակվում են հատուկ այս նպատակով ստեղծված համակարգչային ծրագրի միջոցով

Վիճակագրության երեք  բաժիննների ուղեցույց.

«Պատգամավորներ»  էջում  5-րդ գումարման խորհրդարանի պատգամավորներին վերաբերող  անհատական տեղեկություններ  են, տվյալներ  օրենսդրական նախաձեռնությունների, քվեարկությունների, բացակայությունների, հարցերի ու ելույթների վերաբերյալ:


Պատգամավորների բացակայությունների, հարցերի , ելույթների վիճակագրությունը կազմվում է միայն օրինագծերի քննարկումների և քվեարկությունների հիման վրա: 


Պատգամավորների անհատական էջերում կան  նաև տվյալներ  ԿԸՀ ներկայացված հայտարարագրերից. դրանց հիման վրա  պատրաստվել են համառոտ  տեղեկանքներ


«Խմբակցություններ»  
էջը նեկայացնում է տվյալներ 5-րդ  գումարման ԱԺ խմբակցությունների մասին ՝ համառոտ տեղեկանքներ, տվյալներ խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնություններ, քվեարկություններ, հարցերի ու ելույթների մասին


«Օրենսդրություն»
  բաժնում  տվյալներ  են 5-րդ գումարման ԱԺ-ում քվեարկված օրինագծերի մասին`ըստ  ոլորտների, հեղինակների և քվեարկության արդյունքների: Օրինագծերը parliamentmonitoring.am-ի բազայում հավաքվում են  կարճ -պայմանական  և ամբողջական անվանումներով:


«Թեժ օրենքներ»  բաժնում առանձնացված են համեմատաբար մեծ ռեզոնանս առաջացրած օրինագծերը:


Կայքը 2012 թ.-ին լրացվել է 2 նոր ՝ «Համեմատիր պատգամավորներին» և «Նամակ պատգամավորին» բաժիններով: Առաջինի օգնությամբ կարող եք համեմատել 5-րդ գումարման պատգամավորներից ցանկացած երկուսի գործունեությունն՝ ըստ քվեարկության արդյունքների, քվերակության նմանության և ըստ հայտարարագրած ունեցվածքի, երկրորդի միջոցով կարող եք ուղղել Ձեր հարցը օրենսդիր մամնի ներկայացուցիչներից յուրաքանչյուրին:


«ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագիրը իրականացնում է «Մանդատ» տեղեկատվական ՀԿ-ն «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի աջակցությամբ:


Հասցե`
Կորյունի 19 ա, 7-րդ հարկ


Հեռ.`
 +374  99 38 18 33


Էլ. փոստ՝ info@parliamentmonitoring.am