Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

«Հայաստանի հանրապետական կուսակցություն»

5-րդ գումարման Ազգային ժողովում ՀՀԿ-ն ունի բացարձակ մեծամասնություն:

Խմբակցությունում ընդգրկված է 69 պատգամավոր: Հանրապետական են նաև ԱԺ նախագահն ու երկու տեղակալները: 52-ն ընտրվել է համամասնական ընտրակարգով, 29-ը` մեծամասնական: <Հանրապետական> խմբակցությունում կան 9 անկուսակցական, 7 այլ կուսակցությունների անդամ պատգամավորներ, 9 կին: Հանրապետականներն են ղեկավարում Ազգային Ժողովի 12 մշտական հանձնաժողովներից 8-ը, հանձնաժողովների փոխնախագահներից 5-ը ևս հանրապետական են:

Կառավարությունը ձևավորվել է ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիայի սկզբունքով, որի համաձայն

ՕԵԿ-ին է տրվել 3 նախարարական պորտֆել և փոխնախարարի պաշտոններ: Կառավարությունում հանրապետական են 18 նախարարություններից 10-ի ղեկավարները եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: 

Խմբակցության ղեկավարը Գալուստ Սահակյանն է, քարտուղարը` Հովհաննես Սահակյանը:

Թիվ 1 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Ռուբեն Հայրապետյանը մանդատից հրաժարվելու մասին դիմում ներկայացրեց ԱԺ 2-րդ նստաշրջանի մեկնարկին, 2012թ. սեպտեմբերի 28-ին Ռ. Հայրապետյանի պատգամավորական լիազորությունները համարվեցին դադարեցված:

Քաղաքական անցյալ: ՀՀԿ-ն ստեղծվել է 1990 թվականին, երկրի քաղաքական կյանքում լուրջ դերակատարություն է ստանձնել 1999թ.-ից: 1999-ի խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն մասնակցեց «Հայաստանի ժողովրդական կուսակցության» հետ կազմած դաշինքով, որն ստացավ ընտրողների քվեների 42 տոկոսը: 2003-ի և 2007-ի ընտրություններին կուսակցությունը մասնակցել է միայնակ և խորհրդարանում մեծամասնություն ձևավորել. 3-րդ գումարման ԱԺ-ում ՀՀԿ-ն ուներ 40 մանդատ, 4-րդ գումարման ԱԺ-ում` 62:

Ունենալով միայնակ կառավարություն ձևավորելու հնարավորություն` միշտ նախապատվությունը տվել է կոալիցիոն կառավարությունների ձևավորմանը:

 
Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Ալեքսանյան Լեռնիկ «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 148 0 0 0 1 2 1
Ալեքսանյան Սամվել «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 131 0 0 3 15 0 0
Աղաբաբյան Աշոտ «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 0 0 0 0 149 0 0
Աճեմյան Կարինե «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 132 0 0 0 17 9 1
Այվազյան Վարդան «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 136 0 1 5 6 3 5
Ավագյան Կարեն «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 144 0 0 0 5 0 0
Ավետիսյան Սուքիաս «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 146 0 0 2 0 7 5
Արսենյան Աշոտ «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 146 0 0 3 0 0 0
Բաբլոյան Արա «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 135 0 0 10 4 1 0
Բաբուխանյան Հայկ «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 130 0 0 3 16 4 1
Բադալյան Վոլոդյա «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 148 0 0 0 0 0 0
Բաղդասարյան Վահրամ «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 145 0 0 0 3 0 3
Բեքարյան Կարեն «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 147 0 0 0 1 2 1
Գեղամյան Արտաշես «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 140 0 0 1 8 1 2
Գեւորգյան Արթուր «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 59 0 0 23 67 0 0
1 2 3 4 5