Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

«Բարգավաճ Հայաստան»

5-րդ գումարման Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցությունը մեծությամբ երկրորդն է`  37 պատգամավոր: 28-ն ընտրվել է համամասնական, 9-ը` մեծամասնական ընտրակարգով: Կանայք 2-ն են` Նաիրա Զոհրաբյանը, ով նաեւ եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է,  և Էլինար Վարդանյանը, ով ղեկավարում է մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը: Խորհրդարանում ԲՀԿ-ականներն են ղեկավարում  ևս երկու մշտական հանձնաժողովներ` տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի և գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովները: ԲՀԿ-ն ունի մշտական հանձնաժողովների 3 փոխնախագահի պաշտոն:

Մինչև 2015թ. մարտը խմբակցությունը ղեկավարել է Գագիկ Ծառուկյանը: Նրա՝ քաղաքականությունից դուրս գալու մասին հայտարարությունից հետո խմբակցության ղեկավար է դարձել  Նաիրա Զոհրապյանը, քարտուղար`Վահե Էնֆիաջյանը:

Սամվել Բալասանյանը, ով ԱԺ գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր, 2012թ.-ի սեպտեմբերին ընտրվեց Գյումրիի քաղաքապետ և վայր դրեց պատգամավորական մանդատը: 

2012թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ գլխավոր դատատազը Ազգային ժողովին միջնորդություն ներկայացրեց Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին: Հոկտեմբերի 2-ին ԱԺ մեծամասնությունը փակ քվեարկությամբ բավարարեց միջնորդությունը: Արտակոալիցիոն 4 խմբակցությունները քվեարկությանը չէին մասնակցում:                                                                         

Քաղաքական անցյալ: ԲՀԿ-ն ստեղծվել է 2004 թվականին: Առաջին անգամ մասնակցել է 2007-ի խորհրդարանական ընտրություններին և տպավորիչ արդյունքներ արձանագրել. 4-րդ գումարման Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցությունը մեծությամբ երկրորդն էր` 26 պատգամավոր: Մասնակցել է 2007-2012 թվականներին ձևավորված բոլոր կոալիցիաներին` այդ տարիներին պահպանելով 3 նախարարական պորտֆելի քվոտան: 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո հրաժարվեց ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի հետ կոալիցիա ձևավորելուց:

 
Տվյալներ չկան