Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

«Ժառանգություն»

2012 թվականի խորհրդարանական ընտրություններին «Ժառանգությունը» մասնակցեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ միասին` մեկ ընդհանուր ցուցակով: Հավաքեց 86.993 ձայն և, հաղթահարելով սահմանված նվազագույն շեմը, ԱԺ-ում ձևավորեց 5 պատգամավոր ընդգրկող խմբակցություն` «Ժառանգություն» անվանմամբ: Խմբակցության կազմում 3-ը «Ժառանգություն» կուսակցությունից են, 2-ը` «Ազատ դեմոկրատներ»-ից: Խմբակցության միակ կին պատգամավորը Զարուհի Փոստանջյանն է, ով խմբակցության կազմում էր նաև նախորդ գումարման Ազգային ժողովում: «Ժառանգության» բոլոր պատգամավորներն ընտրվել են համամասնական ընտրակարգով: Խմբակցությանը տրված միակ մշտական հանձնաժողովի` Արտաքին հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում է «Ազատ դեմոկրատներ»-ը ներկայացնող Ալեքսան Արզումանյանը:

Կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը 2012թ. սեպտեմբերին հայտարարեց  պատգամավորական մանդատը վայր դնելու մտադրության մասին: Հոկտեմբերի 1-ին հրավիրած ասուլիսում բացահայտեց, որ, նախնական պայմանավորվածության համաձայն, իր այդ քայլին պետք է հետևեր նաև ազատ դեմոկրատ Խաչատուր Քոքոբելյանի հրաժարումը մանդատից, ինչը, սակայն, իրեն անհայտ պատճառներով տեղի չունեցավ: 2012թ. հոկտեմբերի 2-ին Րաֆֆի Հովհաննիսյանի պատգամավորական լիազորությունները համարվեցին դադարեցված:  Խորհրդարանում նրան փոխարինեց համամասնական ցուցակի հաջորդ թեկանծուն՝ Թևան Պողոսյանը:

Խմբակցության ղեկավարը Ռուբեն Հակոբյանն է, քարտուղարը՝ Զարուհի Փոստանջյանը: 

Քաղաքական անցյալ: «Ժառանգություն» կուսակցությունը հիմնադրվել է 2002թ.-ին: Առաջին անգամ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 2007-ին և հաղթահարել 5 տոկոսի շեմը: 4-րդ գումարման Ազգային ժողովում ամենափոքր կազմ ունեցող խմբակցությունն էր (7 պատգամավոր), ի սկզբանե հայտարարել էր իշխանության նկատմամբ ընդդիմադիր կեցվածքի մասին և այդ դիրքորոշմանը հավատարիմ մնաց բոլոր 5 տարիների ընթացքում: Խմբակցության գործունեությունը խորհրդարանում հատկապես հանրության ուշադրության կենտրոնում էր 2008 թվականի ընթացքում, երբ ներքաղաքական իրավիճակը երկրում խիստ լարված էր:

 
Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Արզումանյան Ալեքսանդր «Ժառանգություն» 91 21 33 1 1 0 1
Հակոբյան Ռուբիկ «Ժառանգություն» 74 4 13 6 50 5 5
Պողոսյան Թեւան «Ժառանգություն» 52 27 6 1 61 18 16
Փոստանջյան Զարուհի «Ժառանգություն» 49 39 14 0 45 2 5
Տվյալներ չկան