Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն»

2012 թվականի խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ն մասնակցեց որպես ընդդիմադիր քաղաքական ուժ և հավաքեց 85.544 ձայն` հաղթահարելով խորհրդարան անցնելու համար սահմանված նվազագույն շեմը:

5-րդ գումարման Ազգային Ժողովում «Հայ հեղափոխական դաշնակցությունը» ունի 5 պատգամավոր: Բոլորն էլ ընտրված են համամասնական ընտրակարգով: ՀՅԴ-ն միակ խմբակցությունն է, որի կազմում չկա կին պատգամավոր: Խմբակցության միակ անկուսակցականը Արմեն Բաբայանն է: Խորհրդարանում ՀՅԴ-ն ունի մեկ պաշտոն` Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալինը (Արծվիկ Մինասյան):

ՀՅԴ խմբակցությանը ղեկավարը Արմեն Ռուստամյանն է, քատուղարը` Աղվան Վարդանյանը:

Քաղաքական անցյալ: Հայ հեղափոխական դաշնակցությունը հայկական երեք ավանդական կուսակցություններից է: ՀՀ 1-ին գումարման Ազգային Ժողովում կուսակցությունը խմբակցություն չի ունեցել: 2-րդ գումարման ԱԺ-ում ՀՅԴ խմբակցությունը կազմված է եղել 8 պատգամավորից, 3-րդ գումարման ԱԺ-ում` 11, չորրորդում` 16: ՀՅԴ-ն 3 անգամ մասնակցել է խորհրդարանում ձևավորված քաղաքական կոալիցիաներին, մեկ անգամ էլ` 2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո, ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիային է միացել առանձին համագործակցության համաձայնագրով: Կոալիցիոն պայմանավորվածությունների համաձայն` համապատասխան պաշտոնների քվոտաներ է ունեցել ինչպես խորհրդարանում, այնպես էլ կառավարությունում: