Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

«Հայ ազգային կոնգրես»

ՀԱԿ-ը Ազգային Ժողովի նորեկն է` ի տարբերություն մյուս 5 խմբակցությունների, որոնք ձևավորում էին 4-րդ գումարման ՀՀ խորհրդարանը: 2012-ի խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ը մասնակցում էր որպես կուսակցությունների դաշինք և հաղթահարեց սահմանված նվազագույն շեմը` ստանալով ընտրողների ձայների 7 տոկոսը:

5-րդ գումարման Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության կազմում ընդգրկված է 7 պատգամավոր` բոլորն էլ ընտրված համամասնական ընտրակարգով: Միակ կին պատգմավորը Լյուդմիլա Սարգսյանն է: Խորհրդարանում ՀԱԿ-ը չունի որևէ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոն, խմբակցությունը հրաժարվեց նաև «Դոնթի» բանաձևով իրեն տրվող մշտական հանձնաժողովի փոխնախագահի, ինչպես նաև` ԱԺ կանոնակարգ-օրենքով իրեն, որպես ամենամեծ ընդդիմադիր խմբակցության, վերապահված էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից: Էթիկայի հանձնաժողովում ՀԱԿ ներկայացուցիչը Նիկոլ Փաշինյանն է, ով 2-րդ նստաշրջանի ընթացքում ռոտացիայի սկբունքով կղեկավարի հանձնաժողովը:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը Լևոն Զուրաբյանն է, քարտուղարը` Արամ Մանուկյանը:

Քաղաքական անցյալ: «Հայ ազգային կոնգրես» քաղաքական միավորը ստեղծվել է 2008 թվականին` 18 քաղաքական ուժերի մասնակցությամբ: ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցությունում ընդգրկված են այդ ուժերից միայն 4-ի ներկայացուցիչներ, 3-ն անկուսակցական են: