Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

«Օրինաց երկիր»

Խմբակցությունում ընդգրկված է 6 պատգամավոր. 5-ն ընտրվել է համամասնական, մեկը` մեծամասնական ընտրակարգով: 2012թ.-ի խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ-ի հետ կոալիցիա  կազմեց և մասնակցեց կառավարության ձևավորմանը` պահպանելով 3 նախարարական պորտֆելի նախորդ կոալիցիոն պայմանավորվածությունը. ՕԵԿ-ինն են քաղաքաշինության, գյուղատնտեսության և արտակարգ իրավիճակների նախարարների և 2 փոխնախարարի պաշտոններ:  Ազգային Ժողովում խմբակցությունն ունի 2` պետաիրավական և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների փոխնախագահների պաշտոներ («Դոնթի» բանաձևը, համաձայն որի բաշխվում են խորհրդարանական պաշտոնները, թույլ չի տալիս հանձնաժողովի նախագահի պաշտոն տալ 6 հոգանոց խմբակցությանը): 

Խմբակցության ղեկավարը Հեղինե Բիշարյանն է, քարտուղարը` Մհեր Շահգելդյանը:

Քաղաքական անցյալ: «Օրինաց երկիր» կուսակցությունը հիմնադրվել է 1997թվականին, ՀՀ խորհրդարանում է 1999թ.-ից` առանց ընդմիջումների: 2-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված է եղել  5 պատգամավորով, 3-րդ գումարման ԱԺ-ում ունեցել է մեծությամբ երրորդ խմբակցությունը: 3-5-րդ գումարումներում մասնակցել է գրեթե բոլոր կոալիցիաների ձևավորմանը, բացառությամբ 2007թ. հունիս-2008թ. փետրվար ժամանակահատվածի: Մեկ անգամ էլ` 2006թ. գարնանը, հայտարարել է կոալիցիայից դուրս գալու մասին և 2007-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է որպես ընդդիմադիր քաղաքական ուժ:

 
Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Բիշարյան Հեղինե «Օրինաց երկիր» 73 6 29 16 23 14 10
Դոխոլյան Լեւոն «Օրինաց երկիր» 57 5 24 56 5 1 3
Խաչատրյան Իշխան «Օրինաց երկիր» 79 7 26 8 27 6 3
Մարգարյան Հովհաննես «Օրինաց երկիր» 22 2 7 38 77 11 7
Շահգելդյան Մհեր «Օրինաց երկիր» 88 7 33 15 4 16 11
Տվյալներ չկան