Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Քննե՞լ քննիչներին, թե՞ չքննել

Քննե՞լ քննիչներին, թե՞ չքննել
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը դեռ 2012 թվականի դեկտեմբերին էր խոստացել դրական եզրակացություն տալ մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ խմբակցության որոշման նախագծին: Տարին փոխվել է,  անցել է 4 ամիս, բայց նախագիծը դեռ օրենքի ուժ չի ստացել, հանձնաժողովը չի ձևավորվել:  Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն խոստումը գործ դարձնելու դժվարություն ունի ու փորձում է դա անել փուլային տարբերակով:

Առաջին փուլը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում նախագծին դրական եզրակցություն տալն էր: Դրա համար հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նախագծի հեղինակին ներկայացրեց իրենց առաջարկություննրի փաթեթը: Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ ընդունում են փաթեթն ամբողջությամբ, ինչի արդյունքում նախագիծը ստացավ դրական եզրակացություն, իսկ դրա հեղինակը` խոստում, որ մեծամասնությունը նախագծին կողմ կքվեարկեն նաև նիստերի դահլիճում: Հենց նիստերի դահլիճում էլ, երբ ՀՀԿ-ն նախագծի հեղինակներին ներկայացրեց բոլորովին նոր  առաջարկությունների խումբ, պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն ընտրել է ՀԱԿ-ի նախագիծը ընդունելու փուլային տարբերակը:

Այս խմբում ներկայացված առաջարկությունները մեծ մասամբ խմբագրական էին, որոնք ՀԱԿ-ը, ըստ  Ջհանգիրյանի,  պատրաստ է ընդունել: Ընդունվեց նաև ժամանակավոր հանձնաժողովին պարզաբանումներ տալու համար նախատեսված անձանց շարքից դատախազներին ու դատավորներին հանելու ՀՀԿ-ի առաջարկը: Չընդունված է մնում միայն մեկ առաջարկ, որը ՀՀԿ և ՀԱԿ ներկայացուցիչները մի քանի անգամ քննարկել են, բայց ընդհանուր եզրակացության չեն եկել: Հանրապետականները առաջարկում են, որ քրեական գործի վարույթին մասնակցած  կամ մասնակցող քննիչներն ու հետաքննիչները հանձնաժողովին պարզաբնումներ տան միայն սեփական նախաձեռնությամբ:

Գագիկ Ջհանգիրյանը սա անընդունելի առաջարկ է համարում, «որովհետև  բոլոր քննիչները միասնական ենթակայության տակ գտնվող ծառայության մեջ են: Այդ դեպքում՝ դուք հանձնաժողովին զրկում եք նրանցից որևէ պատսախան ստանալու հնարավորությունից»: Նախագծի քվեարկությունը հետաձգվեց մինչև հաջորդ քառօրյա, բայց հետաձգելու առաջարկով հանդես եկավ ոչ թե նախագծի հեղինակը` Գագիկ Ջհանգիրյանը, ինչը նախատեսվում է օրենքով, այլ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն նախագծին կողմ կքվեարկի, եթե ընդունվեն իր բոլոր առաջարկությունները և հատկապես այն մեկը, որն ընդունելուն դեմ է ՀԱԿ-ը: Հենց այս հարցում համաձայնության գալու համար էլ ՀՀԿ-ին ու ՀԱԿ-ին ժամանակ է պետք: Ջհանգիրյանը դեմ չէր քվեարկությունը 2 շաբաթով հետաձգելուն, նաև նախագիծը վերամշակելուն. նա խոստացավ նոր տարբերակը, պատրաստ լինելուն պես, բաժանել պատգամավորներին: Եթե ընդհանուր առմամբ այս պահին հասկանալի է, թե ինչի շուրջ են պայմանավորվել ու դեռ պայմանավորվելու ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ը, ապա պարզ չէ, թե ինչով էր պայմանավորված պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի «վարքագիծը»: Մասնավորապես, ինչո՞ւ հանձնաժողովում չքննարկվեցին ՀՀԿ-ի այն առաջարկությունները, որոնք քննարկվում էին նիստերի դահլիճում, ինչո՞ւ հանձնաժողովում դրանց մասին նույնիսկ խոսք չեղավ: 

Դավիթ Հարությունյանը դրա բացատրությունն ուներ. «Հանձնաժողովը դրական եզրակցություն տալիս է ոչ թե նախագծի բովանդակությանը, այլ ասում է, որ այս բովանդակության փաստաթուղթը պատրաստ է Ազգային ժողովի քննարկման համար, որի ընթացքում կարող են հնչել բազմաթիվ առաջարկություններ»:  Ինչ վերաբերում է քննիչներից՝   միայն իրենց ցանկության դեպքում պարզաբանումներ ստանալու ՀՀԿ առաջարկին,  ապա ըստ Դավիթ Հարությունյանի, դժվար է միանշանակ ասել, թե որն է ճիշտ` «քննել» քննիչներին, թե ոչ. «Ես կարող եմ ներկայացնել փաստեր և’ կողմ, և’ դեմ: Խնդիրն այստեղ այն է, թե որ նժարն է ավելի ծանրակշիռ»:
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները