Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Նախագիծը գուցե հետ կանչեմ

Նախագիծը գուցե հետ կանչեմ
Հարցազրույց ԱԺ պետաիրավական հարցերի և էթիկայի հանձնաժողովների  նախագահ Դավիթ Հարությունյանի հետ:

-Նաիրա Կարապետյանը նախապես հայտարարել էր, որ երբ Արմինե Թութունջյանի`իրեն վերաբերող դիմումը քննարկվի ԱԺ էթիկայի հանձնաժողովում, ինքը պահանջելու է, որ նիստը դռնբաց լինի: Երկու նիստ այս հարցով արդեն անցկացվել է, բայց դռնփակ: Ինչո՞ւ. պատգամավորը հրաժարվե՞լ է իր պահանջից: 
-Այո, Թութունջյանի դիմումին առնչվող երկու քննարկում հանձնաժողովում արդեն եղել է, բայց դրանք եղել են ընդամենը աշխատանքային քննարկումներ, ու չէին կարող դռնբաց լինել: Այսինքն, մենք ոչ թե լսել ենք դիմումին վերաբերող եզրակացությունը և որոշում կայացրել, այլ նիստերից մեկում պարզաբանումներ ենք ստացել դիմումատուից, մյուսում`  պատգամավոր Նաիրա Կարապետյանից:

-Իսկ եզրակացությունը քննարկող նիստը ե՞րբ կկայանա:
-Հավանաբար մինչև հունիսի վերջ:

-Մայիսին Էթիկայի հանձնաժողովը երկու դիմում ստացավ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպությունից: Դրանցից մեկը վերաբերում է ՍամվելԱլեքսանյանին,և սա այս պատգամավորի դեմ գրված արդեն երկրորդ դիմումն է: Առաջին դիմումից հետո հանձնաժողովը որոշեց, որ պատգամավորը խախտել է էթիկայի նորմերը, ու դրա մասին հայտարարվեց նաև նիստերի դահլիճում: Նշանակո՞ւմ է սա, որ էթիկայի հանձնաժողովի նախորդ որոշումը որևէ դերակատարում  պատգամավոր Ալեքսանյանի համար չունի: 
-Ոչ, չի նշանակում,որովհետև ցանկացած պատգամավորի վերաբերյալ կարելի է բազմաթիվ նամակներ պատճենահանել և ուղարկել հանձնաժողով: Օրինակ, այդպիսի մի դիմում էլ ԹԻ-ի մյուս դիմումն էր, որը վերաբերում էր պատգամավորների օգնականներին: Այն բացարձակ անհեթեթություն էր, ու հանձնաժողովը, բնականաբար, չէր կարող վարույթ ընդունել ու մերժեց:

-Իսկ Սամվել Ալեքսանյանին վերաբերող դիմո՞ւմը:
-Դրա որոշման նախագիծը ես կնախապատրաստեմ, կուղարկեմ հանձնաժողով:

-Այսինքն, ընդունվե՞լ է վարույթ:
-Ոչ, ընդունել-չընդունելու վերաբերյալ որոշումը դեռ գտնվում է նախապատրաստման փուլում: Ես շուտով այն կավարտեմ, կուղարկեմ հանձնաժողով, կքննարկվի, ու կտեսնենք, թե ինչ կորոշի հանձնաժողովը:

-Վերջին քառօրյայից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ դիմելու է էթիկայի հանձնաժողով` Գալուստ Սահակյանի պահվածքը քննարկելու համար: Ձեր կարծիքով` Գալուստ Սահակյանի ելույթը ու Զարուհի Փոստանջյանի հասցեին հնչեցրած խոսքերը կարող են դառնալ էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա:   
-Երբ դիմեն, այդ ժամանակ կխոսենք: Այս պահին ես ձեռնպահ կմնամ որևէ բան ասելուց:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ ԱԺ պաշտոնական կայքում դրվում են պատգամավորների ներկա-բացակաները: Դրանք  որևէ իրավական հետևանք կարո՞ղ են ունենալ: 
-Եթե անհարգելի բացակայությունների թիվը գերազանցի մեկ նստաշրջանի ընթացքում քվեարկությունների կեսից ավելին, իհարկե, կարող է:

-Վերջերս Սահմանադրական դատարանը որոշեց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի` պատգամավորների բացակայություններին վերաբերող որոշ հոդվածներ հակասահմանադրական են: ԱԺ կանոնակարգում փոփոխություններ առաջարկող Ձեր նախագիծը ևս վերաբերում էր պատգամավորների բացակայությանը, և առաջին ընթերցմամբ այն արդեն ընդունվել է: Ինչպե՞ս կանդրադառնա ՍԴ որոշումը այս նախագծի հետագա ընթացքի վրա:
-Ես դեռ մտածում եմ, թե ինչ եմ անելու: Վերջնական որոշման դեռ չեմ եկել: Ես չեմ կարող չընդունել ՍԴ որոշումը: ՍԴ-ն ԱԺ կանոնակարգի որոշ դրույթներ համարել է հակասահմանադրական, ուրեմն, այդ դրույթները չեն գործելու: Ես դեռ մտածում եմ` իմ օրենքի նախագիծը փոփոխե՞մ,  թե՞ ինչ անեմ: Միգուցե Սահմանադրական դատարանի լույսի ներքո դրա ընդունումը համարեմ ոչ նպատակահարմար և հետ կանչեմ:

Հիշեցնենք, փետրվարի 26-ին Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց հանրապետական պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի` ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ նախատեսող հերթական օրինագիծը, որով  առաջարկվում է մեկ նստաշրջանում քվեարկությունների կեսից ավելին պատգամավորի բացակայությունը անհարգելի ճանաչելու որոշում կայացնելու լիազորությունը վերապահել էթիկայի հանձնաժողովին: Գործող կանոնակրգումներով  այդ իրավասությունը ԱԺ նախագահինն է:   Ապրիլի16-ի որոշմամբ, սակայն, Սահմանադրական դատարանըՍահմանադրությանը հակասող ճանաչեց ԱԺ կանոնակարգի  99-րդ հոդվածի 4-8 կետերը: ՍԴ- ն որոշեց, որ ԱԺ կանոնակարգի 99 հոդվածը սահմանում է պատգամավորի լիազորությունների դադարեցման կարգ, այնինչ, ըստ Սահմանադրության, լիազորությունները  պետք է ոչ թե դադարեցվեն, այլ՝ դադարեն։ «Պատգամավորի բացակայությունը կարող է հարգելի համարվել միայն օրենքով նախատեսված կոնկրետ հիմքերի առկայության դեպքում եւ կարգով, եւ այն չի կարող հայեցողական գնահատման արդյունք լինել»,- նշված է ՍԴ որոշման մեջ։ Ըստ այդմ՝ այլեւս ԱԺ նախագահը (կամ Էթիկայի հանձնաժողովը, ինչպես փորձում են այժմ սահմանել) իր հայեցողությամբ չի կարող որոշել՝ պատգամավորը հարգելի՞, թե՞ անհարգելի է բացակայել։ Խորհրդարանն էլ չի կարող անհարգելի բացակայած պատգամավորի հարցով քննարկում կամ քվեարկություն կազմակերպել, այլ պետք է «փաստն ընդունելով ի գիտություն՝ կազմվի արձանագրություն պատգամավորի լիազորությունները՝ իրավունքի ուժով /ex jure/ դադարելու վերաբերյալ»։

Քվեարկության պատմություն

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
0 0
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները