Ի՞նչ անենք, ծափահարե՞նք. ԱԺ փոխնախագահը ՀՀԿ ինքնաքննադատության մասին

-ՎՊ հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավորները շատ ավելի անկեղծ զարմացան ու զայրացան չարաշահումների, խախտումների փաստերից , քան ընդդիմադիրները: ԱԺ նախագահը խոսեց բյուջեն թալանողների, դուք ՝ կոռումպացված պաշտոնյաների մասին: Ո՞ւմ է ուղղված ՀՀԿ-ի քննադատությունը:
- Հանրապետականը և մեր կուսակցության նախագահը մշտապես խոսել են կոռուպցիայի դեմ պայքարի կարևորության մասին: Եվ եթե ՎՊ նախագահը հայտարարում է, որ չարաշահումներ են եղել, որ գումարներ են վճարվել չկատարված աշխատանքի համար, ի՞նչ եք կարծում՝ նորմալ, բանական մարդը պետք է ծափահարե՞ր. կարծեմ պետք է քննադատեր: Մենք կարողանում ենք տեսնել մեր թերությունները և սկսում ենք մեզնից: Իսկ ուժեղ է այն իշխանությունը, որը պատրաստ է հրապարակայնորեն քննարկել իր իրականացրած աշխատանքը:
-Սա ինքնաքննադատությո՞ւն է :
-Ինքնաքննադատություն չէ: ՀՀԿ-ն որպես իշխանություն, որպես պատասխանատու քաղաքական ուժ, ասում է ՝ եթե կա պաշտոնյա, ով չարաշահումներ է թույլ տվել, պետք է պատժվի՝ անկախ հանգամանքից՝ նա ԱԺ-ում է, կառավարությունում թե մի այլ տեղ: ՀՀԿ-ն չի ասում՝ մեղավորը վարչապետն է կամ այս կամ այն քաղաքական ուժը:
-Կա տպավորություն, որ ընդդիմության թուլացած դիրքրեը նպաստել են, որ սրվեն հակասությունները իշխանության տարբեր թևերի միջև:
-Ոչ , իշխանությունը ոչ թե այս կամ այն թևի, այլ վատ երևույթների դեմ է պայքարում: Եվ սա ամենևին հակամարտություն չէ խորհրդարանական մեծամասնության ու կառավարության միջև: Այս կառավարության քաղաքական պատասխանատուն մենք ենք, մենք ենք վերանշանակել այս կառավարությունը և նրան վստահում ենք: Տեսնելով նրա հրապարակային աշխատանքը՝ կարծում ենք, որ հենց այս կառավարությունը, հենց այս վարչապետով կարող է օժանդակել կոռումպացված չինովնիկների դեմ պայքարին:
-Ի՞նչն է խանգարել ՀՀԿ-ին, որ մինչ այժմ պայքարեր վատ երևույթների դեմ ու այսօր քննադատելու քիչ առիթ ունենար: - Ցավոք սրտի, այնպես չի լինում, որ բոլոր վատ երևույթները միանգամից, կախարդկան փայտիկի մի հարվածով վերանան:
-Որքանո՞վ է պատասխանատու այս իշխանությունը գոյություն ունեցող վատ երևույթների համար, բյուջեն թալանող պաշտոնյայի, կոռումպացված չինովնիկի համար:
-Դրանով էլ ենք տարբերվում մյուսներից, որ, այո , տեսնում ենք մեղքի մեր բաժինը և ասում ենք, որ առաջին պատասխանատուն մենք ենք: Այդ պատասխանատվությունից ելնելով ՝ փորձելու ենք ամեն ինչ անել, որ այն վստահության քվեն, որ ստացել ենք, այն հույսը, որ ժողովուրդը մեզ հետ կապել է, արդարացնենք: Որովհետև չի լինում այնպես, որ 3-4 ընտրություն իրար հետևից հաղթի Հանարապետականը ու դա լինի պատահական: Ուրեմն սա օրինաչափություն է ու մարդիկ տեսնելով այն բոլոր թերությունները, որ մենք ունենք, տեսնում են նաև մեր վճռականությունը: Իսկ եթե մեր քաղաքական ընդդիմախոսները դրանից տխրել են, թող պրոբլեմներն իրենց մեջ փնտրեն:
-Արմեն Ռուստամյանը կարծում է, որ քաղաքական մենաշնորհն այնքան է խորացել, որ ՀՀԿ-ն արդեն փորձում է և իշխանություն, և ընդդիմություն լինել: Նիկոլ Փաշինյանն ասում է՝ իշխանության երկվության հետ գործ ունենք: Ո՞ւմ գնահատականն է իրականությանը ավելի մոտ:
-Ինձ ճիշտն ասած զարմացնում են մեր ընդդիմադիր գործընկերների մեկնաբանությունները: Երբ ՀՀԿ-ն չի խոսում կամ պաշտպանում է, ասում են՝ չհասկացանք, 70 հոգանոց ֆրակցիա են, բոլորը պաշտպանում են: Երբ ՀՀԿ-ն բաց, հրապարակային քննարկում է իր խնդիրները, ասում են՝ մեր հացին են վայիս լինում: Լավ կլինի, որ մեր ընդդիմադիր գործընկերները կողմնորոշվեն: Իսկ ՀՀԿ-ն կարողանում է տեսնել իր ներսի խնդիրներն ու խոսել դրանց մասին: Նույնը խորհուրդ կտամ մեր ընդդիմադիր գործընկերներին: Չի կարելի քո ձախողումների պատճառ դարձնել հարևանին: Եթե տանդ մեջ ինչ-որ բան կարգին չէ, ուրմեն կամ տանտիկինը, կամ տանտերն են մեղավոր:
-Վատ երևույթների դեմ պայքարը ոչ միայն հայտարարություններ, այլ նաև գործողություններ է պահանջում: Ինչպե՞ս է ՀՀԿ-ն պատրսատվում ազատվել կոռումպացված չինովնիկից ու բյուջեն թալանողներից: Առանց պատժվողների այս ամենը շոու է հիշեցնում:
-Խելոք մարդիկ ասում են, որ մեր ամբողջ կյանքն է շոու: Ազգային ժողովը քաղաքական մարմին է և քաղաքական գնահատականներ է տալիս: Դրանից հետո անելիքն արդեն դատական իշխանությանն է: Փոխվարչապետն էլ նույնը ասաց: Կառավարության ու օրենսդիրի կարծիքն այստեղ նույնն է ՝ չպետք է լինեն չպատժված պաշտոնյաներ: ՎՊ մասին օրենքում կա 6.4 կետ, ըստ որի հարգարժան Իշխան Զաքարյանն իր ուսումնասիրության արդյունքները կարող է ուղարկել դատախազություն: Նրանք ովքեր մեղավոր են, կպատժվեն իրենց արածի համար, իսկ ովքեր սուտ տեղեկություններ են տարածել, կպատժվեն դրա համար:
-Համաձայն ե՞ք, որ Իշխան Զաքարյանը լիարժեք չի օգտագործել օրենսդրությամբ իրեն տրված իրավունքը ՝ խախտումների մասին հիմնավոր կասկածներ ունենալու դեպքում դիմել իրավապահներին:
-Նա ինքն էլ է համաձայն: