Առանց «զոհի». Ն. Կարապետյանը էթիկայի խախտում թույլ չի տվել

Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Կարապետյանը, պարզվեց, էթիկական խախտում թույլ չի տվել. ԱԺ Էթիկայի հանձնաժողովի հունիսի 21-ի նիստում որոշվեց կարճել պատգամավորի դեմ Մոսկվայի տան տնօրեն Արմինե Թյությունջյանի դիմումի քննությունը: Հանձնաժողովի նիստն ընթանում էր դռնբաց, քանի որ այդպես պատգամավոր Նաիրա Կարապետյանն էր ցանկացել, իսկ ինքն անձամբ նիստին ներկա չէր: Մասնակցում էին հանձնաժողովի 7 անդամներից 5-ը. բացակա էին ԱԺ Դաշնակցություն և ՀԱԿ խմբակցության անդամները:
Հարցի զեկուցող ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը հայտարարեց, որ Նաիրա Կարապետյանի անվան շուրջ մամուլում տարածված աղմուկը իրականությանը չէր համապատասխանում: Այդ եզրահանգմանը զեկուցողը եկել է՝ ուսումնասիրելով համացանցի՝ թեմային առնչվող բոլոր նյութերը: Պատգամավորի խոսքով՝ չի գտնվել որևէ նյութ, որի հիման վրա կարելի է փաստել, որ Նաիրա Կարապետյանը էթիկայի կանոններ է խախտել: «Խնդիրը ոչ մի կերպ չի ընդգրկվում պատգամավորի էթիկայի կանոնների խախտման շրջանակում: Ավելի շատ հարցն այլ դաշտում է, այդ պատճառով առաջարկում եմ կարճել դիմումի քննությունը», -դիմելով հանձնաժողովականներին՝ հայտարարեց Թևան Պողոսյանը: Ա
Ժ Էթիկայի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ասաց, որ ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն՝ կենցաղային բնույթի միջանձնային հարաբերությունները և դրանց նկատմամբ պատգամավորի պահվածքը չեն կարող դիտարկվել իբրև ԱԺ պատգամավորի էթիկայի կանոնների խախտում: Քվեարկության դրված հարցը` «Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թյությունջյանի դիմումի քննությունը կարճելու մասին, ընդունվեց ձայների մեծամասնությամբ:
«Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցինք, որ խնդիրը վերաբերում է միջանձնային հարաբերություններում գտնվող հարցին, որը որևէ առնչություն չունի պատգամավորի լիազորություններին ու դիրքին: Իսկ միջանձնային հարաբերություններին առնչվող կենցաղային վեճը չի կարող դիտվել պատգամավորի լիազորությունների կամ դիրքի չարաշահում: Այդ պատճառով ու ԱԺ Կանոնակարգ օրենքով ՝ մեղադրանքը մերժվեց»,- նիստից հետո ասաց Դավիթ Հարությունյանը: Հանձնաժողովի նախագահը նաև շեշտեց, որ Նաիրա Կարապետյանը խոսակցության ժամանակ թեպետ ներկայացել է, բայց իր դիրքը չի օգտագործել որևէ իրավունք ստանալու համար, «այլ արտահայտել է իր պահանջը մորը վիրավորելու կապակցությամբ: Այդ հարցն իսկապես հանձնաժողովի կանոնակարգից դուրս տիրույթում է»:
Դավիթ Հարությունյանը գոհ է, որ հանձնաժողովականները ճիշտ են կողմնորոշվել. «Հատկապես երբ խոսքը վերաբերում է իշխանական պատգամավորի, հասարակությունը հաճախ ուզում է տեսնել զոհեր: Բայց դա չի խանգարել, որպեսզի հանձնաժողովականները չշեղվեն իրենց առաքելությունից»:
Նշենք, որ «Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թյությունջյանը դիմել էր ԱԺ Էթիկայի հանձնաժողով՝ նամակում նշելով հետևյալը. «Հայտնում եմ Ձեզ, որ հեռախոսազանգ եմ ստացել ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանից, որը վերաճեց լուրջ միջադեպի և ավարտվեց պատգամավորի կողմից իմ հասցեին հնչեցրած սպառնալիքներով: Խոսակցության թեման էր «Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակ» ծրագրով Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի կողմից հոգաբարձուների խորհրդի նոր անդամի նշանակումը: Խոսակցության մանրամասները չեմ ներկայացնում, բայց նշեմ, որ վիրավորել է իր արժանապատվությունը: Խնդրում եմ քննարկել կատարվածը, քանի որ գտնում եմ երիտասարդ կին պատգամավորի վարքը վրդովեցուցիչ և անընդունելի է: Չէի ցանկանա ժամանակակից Հայաստանում այդպիսին պատգամավորների տեսնել: Խնդիրը պահանջում է անհապաղ քննարկում»: