Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Հայ պաշտոնյայի ընկերական մեծ շրջապատը

Հայ պաշտոնյայի ընկերական մեծ շրջապատը
Կամ երբ չգիտես՝ ընկերդ կարող է եւ լրտես լինել

Խորհրդարանում այս շաբաթ Վերահսկիչ պալատի նախագահի նշանակման հարցի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի «ՎՊ նախագահի թեկնածուն պարտավոր է բացատրել, թե ինչ միջոցներով է կառուցել մի քանի միլիոն դոլարանոց առանձնատունը» հայտարարությունը կրկին առաջ բերեց պաշտոյաների եկամուտների մասին հարցը։ Խոսքը, իհարկե, միայն Իշխան Զաքարյանի մասին չէ, այլ՝ ընդհանրապես բարձրատիճան պաշտոնյաների ունեցվածքի։ Եթե նայում ենք նրանց կենսագրությունը, ապա հասկանում ենք, որ բիզենեսով զբաղվելու ժամանակ իրենց կյանքում չեն ունեցել, նայում ենք աշխատավարձին՝ հասկանում ենք, որ ոչ բաժնետոմս, ոչ էլ այլ սեփականություն ունենալու միջոց չեն ունեցել։ Ուստի, բնական է, որ պետական որոշումների վրա ազդող մարդու ունեցվածքի ծագումը պիտի որ հետաքրքրի հասարակությանը։ « Ես չգիտեմ գրպանահատներ ենք մենք, ինչ ենք, հա նույն միտքը արծարծենք»,- հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ ըստ էության հարցը փակված համարելով։ Մեկ այլ հանրապետական պատգամավոր՝ Սեյրան Սարոյանն էլ «որտեղի՞ց» հարցին տվեց «ընկերներից» պատասխանը։

Իհարկե, շատ ուրախալի է, որ մեր պաշտնյաները ընկերական հարուստ եւ մեծ շրջապատ ունեն, սակայն որպես պատերազմող երկրի քաղաքացի ես պետք է վստահ լինեմ, որ պետական գաղտնիքի տիրապետող պաշտոնյայի լայնածավալ ընկերների շարքում օտարերկրյա, էլ չեմ ասում թշնամական հետախուզության ռեզիդենտ չկա։ Իսկ համոզված լինել չեմ կարող։ Գիտեմ, որ Գալուստ Սահակյանը կգտնի «հարմար» մի պատասխան, ասենք՝ «պետական ապարատների» իմանալու մասին։ Սակայն չմոռանանք, որ մեր պաշտոնյաները ընկերական մեծ շրջապատ ունեն, նաեւ՝ հատուկ ծառայություններում, իսկ փոխելով հարմար հումորի խոսքերը, կարող ենք ասել. «Իմ ընկերը, քո ընկերը, սակային ինչ տարբերություն»։

ԱՄՆ-ում վերջին ամիսներին մի քանի աղմկահարույց պաշտոնանկություններ եղան՝ կապված երկրի անվտանգությանն անմիջական կապ չունեցով իրադարձությունների հետ։ Մայիսին բրիգադային գեներալ Բրայան Ռոբերտսը ԶՈւ-ից հեռացվեց ամուսնական անհավատարմության, սեպտեմբերին՝ Ռազմավարական հրամանատարության պետի տեղակալ, փոխծովակալ Թիմ Գիարդինան՝ մոլախաղերի, իսկ հոկտեմբերին միջուկահրթիռային ուժերի հրամանատար գեներալ Մայքլ Քերին էլ՝ ալկոհոլի նկատմամբ սեր ունենալու պատճառով։ Առաջին հայացքից իհարկե նրանց արարքներում ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք չկար, սական պետությունը պետք է ունենա ինքնապաշտպանական մեխանիզմներ, որպեսզի իր պաշտոնյայի վարքագիծն ապագայում չվնասի ազգային անվտանգությանը։

Ահա թե որն է ամերիկյան «կառավարման համակարգի» եւ հայկական «թայֆաբազության» տարբերությունը, թեեւ քաղաքագիտական դասագրքերում երկուսն էլ որակվում են Պետություն։


Արմեն Վարդանյան
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները