Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Լրագրողական ակցիան ԱԺ-ում

Լրագրողական ակցիան ԱԺ-ում

Կամ երբ չափանիշերը արժեքներից ավելի կարեւոր են դառնում


Հայ-ռուսական գազային պայմանագրի քվեարկության օրը խորհրդարանական լրագրողների բողոքի ակցիան միանշանակ չընդունվեց նախեւառաջ լրագրողական շրջանակների կողմից։ Իրավունք ունի՞ լրագրողը դառնալ գործողության մասնակից, թե՞ նրա գործը տեղի ունեցող իրադարձության լուսաբանումն է կողմնակի դիտողի աչքերով։ Հարցը ամենեւին էլ հռետորական չէ։

***


Նայեք այս նկարը։ Հեղինակը՝ Քեւին Քարտները, դրա համար 1994 թ. ստացել է ամենահեղինակավոր՝ Պուլիցերյան մրցանակը։ «Սովը Սուդանում» նկարն արվել է 1993 թ. գարնան սկզին։ Սուդանի փոքրիկ մի գյուղում հոգնած սովի սարսափելի տեսարանները նկարելուց՝ դուրս է եկել բնակավայրից ու հանկարծ լսել երեխայի «անձայն լացը»։ Շուռ գալով՝ հողին տեսելէ փոքրիկ աղջկան։ Երբ փորձել է նկարել, մոտակայքում վայրէջք է կատարել գիշանգղը։ Փորձելով չխրտեցնել գիշակերին՝ լուսանկարիչը ընտրել է լավ դիտակետ եւ արել նկարը։ Հետո եւս մոտ 20 րոպե սպասել է՝ հուսալով, որ գիշանգղը կբացի թեւերը եւ… Սակայն թռչունը այդպես էլ չի հարձակվել երեխայի վրա, իսկ աղջնակը, ըստ երեւույթին, հավաքելով ուժերը՝ շարունակել է ճաապարհը։ Քեւինը պատմում է, որ դրանից հետո նստել է գյուղի մոտ ու լացել՝ հանկարծ մեծ ցանկություն ունենալով գրկել դստերը։ Ըստ էության՝ Քեւինը առաջնորդվելով լրագրողական չափանիշերով՝ փորձում էր լավ կադր ստանալ։

Դեկտեմբերի 23-ին ԱԺ-ում հավատարմագրված մի քանի լրագրողներ որոշեցին հրաժարվել իրենց «պուլիցերյան մրցանակից»։ Նրանք որոշեցին իրենց լլկված հայրենիքը պաշտպանել «գիշանգղներից»։ Նրանք որոշեցին համամարդկային արժեքները վեր դասել մասնագիտական չափանիշերից։ Ես հարգանքով եմ վերաբերվում նրանց արարքին։

Սակայն չեմ ցանկանում նաեւ քննադատել իմ այն գործընկերներին, ովքեր դատապարտում են այս քայլը։ Ի վերջո՝ ըստ նրանց՝ խորհրդարանում պայմանագրի վավերացման հարց էր քննարկվում։

Ուղղակի ինձ համար Հայաստանի եւ Վանատուի միջեւ բարեկամության եւ հայ-ռուսական գազային պայմանագրերը նույն արժեքը չունեն։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները