Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Թեժ զարգացումներ՝ ԱԺ փետրվարյան նստաշրջանում

Թեժ զարգացումներ՝ ԱԺ փետրվարյան նստաշրջանում

ԱԺ գարնանային նստաշրջանը խոստանում է լարված լինել գոնե «Ժառանգություն» խմբակցության շուրջ ծավալվելիք իրադարձություններով. խմբակցության ներսում հակասություններն ուղղակիրոեն կամ անուղղակիրոեն հանգեցրին  խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի այն հայտարարությանը, որ պատրաստվում է  հարաժարվել մանդատից: Հայտարարությունից հետո փոխարինողի հարցի շուրջ բուռն քննարկումներ են ընթանում:

Եթե Պողոսյանը չփոխի իր մտադրությունը, ինչի մասին նա հայտարարել է միայն facebook-ի իր էջում, ապա ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, այդ մասին պաշտոնապես կհայտարարվի փետրվարի 3-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյա նիստում: Իսկ մտադրությունը փոխելու մասին ակնարկներ վերջերս արել էր «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը` հույս հայտնելով, որ Պողոսյանը կփոխի  որոշումը: Բացի այդ, խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի համար հնարավորություն է առաջացել (ԱԺ Կանոնակարգ օրենքով խմբակցության ղեկավարի բացակայության դեպքում քարտուղարը փոխարինում է նրան) առնվազն 5 ամսով ղեկավարելու խմբակցությունը, քանի որ Զարուհի Փոստանջյանը հինգ ամսով մեկնել է ԱՄՆ` մասնակցելու Ֆլետչերի դպրոցի դասընթացներին: Այնպես որ, առայժմ չի բացառվում, որ Թևան Պողոսյանը հրաժարվի մանդատը վայր դնելու մտադրությունից:

Հատկանշական է այդ հայտարարությունից հետո «Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունների միջև առաջացած հակասությունը:  Պողոսյանին այս կուսակցությունների միասնական համամասնական ցուցակում հաջորդում է «Ազատ դեմոկրատներ»-ից Մասիս Այվազյանը, նրան էլ` «Ժառանգության» վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը: Նրանք երկուսն էլ ցանկություն են հայտնել դառնալ պատգամավոր: Ավելին, Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ տրամաբանական կլինի եթե Մասիս Այվազյանն իր տեղը զիջի Ստեփան Սաֆարյանին: «Կարծում եմ՝ դա հասարակության պահանջն է, և «Ազատ դեմոկրատները», հաշվի առնելով, որ այդ տեղը պատկանում է մեզ, պետք է համապատասխան որոշում կայացնեն», - «Ազատություն» ռադիոկայանին ասել էր Փոստանջյանը: Իսկ «Ազատ դեմոկրատները» պաշտոնապես հայտարարել է, որ մտադիր չէ փոփոխություն կատարել ցուցակում:

Պակաս հետաքրքիր չէ Դաշնակցություն խմբակցությունում կատարվելիք փոփոխությունը: Մինչ այժմ կուսակցությունը պաշտոնապես չի հայտարարել, թե ով է փոխարինելու Գերմանիայում դեսպան նշանակված Վահան Հովհաննիսյանին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված կուսակցության համամասնական ցուցակում հաջորդ համարը`8-րդը, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն է, 9-րդը՝ «Մեղեդի» սրճարանի սեփականատեր Միքայել Մանուկյանը, 10-րդ համարը «Արմենիա Լադա» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Շախմուրադյանն է: Օրերս մամուլում տեղեկություն էր հրապարակվել, որ Դաշնակցությունը մտադիր է խորհրդարան բերել աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արսեն Համբարձումյանին, ով ցուցակում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը: Սակայն այս կուսակցությունից դեռևս պաշտոնական հայտարարություններ չեն արվել: Արդյո՞ք խորհրդարանը կհամալրվի ևս մեկ գործարարով, ցույց կտա ժամանակը:

2013-ն ընդհանրապես աղքատ չէր ԱԺ խմբակցությունների կազմերում կատարված փոփոխություններվ: Ամիսներ առաջ փոփոխվեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության կազմը. Խաչիկ Հարությունյանին փոխարինեց խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի փեսան` Լևոն Դոխոլյանը:

Վահե Հակոբյանի` Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով տեղի ունեցած ընտրություններից հետո Հանրապետական խմբակցությունը «թարմացվեց» Արմեն Կարապետյանով:
Հայ Ազգային կոնգրես և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններում առայժմ փոփոխություններ չեն եղել: 

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները