Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Մենք առողջ ուժերից չենք վախենում

Մենք առողջ ուժերից չենք վախենում

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանի հետ: 

-Սահմանադրական դատարանը ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների ներկայացրած միջնորդությունը քննության առնելով՝ որոշեց կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի երկու հոդվածների գործողությունը: Ի՞նչ կարծիքի եք այդ մասին:

-Սահմանադրական դատարանի որոշումը օրենքի որոշ դրույթներին է վերաբերում, և ոչ թե ամբողջ օրենքին: Հավանաբար այդ կետերի հետ կապված խնդրահարույց հարցեր կան: Մանրամանսերին ծանոթ չեմ, բայց կարծում եմ, որ վիճարկելի հարցեր կան, իսկ մենք միշտ ասել ենք, որ դրանք կարող են լինել, պետք է վեր հանել, քննարկել ու լուծում գտնել:

-Դուք մտավախություն չունե՞ք, որ մարտի քսանութին օրենքի վիճարկվող դրույթները հակասահմանադրական կճանաչվեն:

-Եթե վիճարկելի հարցեր կան, Սահմանադրական դատարանը կքննարկի: Ինքս իրավաբան չեմ և համարում եմ, որ եթե խոցելի կետեր կան, դրանք պետք է անպաման վերանայվեն:

-Տիկին Աճեման, այս օրերին օրենքի դեմ ակցիաներ են անցկացվում, ոչ իշխանական չորս խմբակցությունները միավորվել ու միացել են պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող քաղաքացիներին: Դուք պնդում եք, որ ճի՞շտ եք վարվել՝ կողմ քվեարկելով օրենքին:

-Ես համարում եմ, որ սա բարեփոխում է, որը նպաստելու է կենսաթոշակային համակարգի կայացմանը, ընդհանրապես, գլոբալ առումով: Բայց նաև կարծում եմ, որ օրենքի բոլոր անցքերը պետք է վերացվեն և վերամշակվեն: ՍԴ որոշման մեջ որևէ սենսացիա պետք չէ փնտրել: Եթե ՍԴ-ն գտել է, որ վիճարկելի հարցեր կան, ուրեմն դրանք լուծում են պահանջում: Գտնում եմ, որ ճիշտ եմ քվեարկել, որովհետև ծանոթ եմ ադ օրենքին և համարում եմ, որ եթե մեր ժողովուրդը հավատա, եթե մենք կարողանանք այնպես անել, որ կառավարիչների ինստիտուտը կայանա և վստահություն ձեռք բերի, ամեն ինչ լավ կլինի: Օրենքը առաջադեմ է, պարզապես ելնելով սոցիալական վիճակից ու այլ խնդիրներից՝ մարդիկ դեմ են արտահայտվում: Իսկ քաղաքացիական բողոքներն ու շարժումները մենք չենք արհամարհում, հակառակը ՝ դրանց միշտ ականջալուր ենք լինում:

-Օրենքի ընդդիմախոսների թվում էին նաև ոչ իշխանական չորս ուժերը, որոնք արձանագրեցին, որ նման միավորում երբեք չէր եղել: Վտանգ չե՞ք տեսնում ընդդիմութան նման միավորման մեջ:

-Հակառակը, միշտ դրական եմ վերաբերվում փաստին, որ թեկուզ երկու ուժ կարող են միավորվել: Համարում եմ, որ միավորումները ճիշտ են, հատկապես եթե լավ նպատակի են ծառայում: Իրականում մենք առողջ ուժերից էլ չենք վախենում, բարձրաձայնած խոսքից էլ չենք վախենում: Մենք ականջալուր ենք, լսելու ենք բոլոր բողոքները: Այնպես որ, չորս ուժերի համախմբան մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, եթե իրենք իրականում համախմբվեն:

-Տիկին Աճեմյան, երկրորդ նախագահն էլ համալրեց օրենքի ընդդիմախոսների շարքը և ասաց, որ նման օրենք ընդունելու ժամանակը չէր: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Ես ինձ երբեք թույլ չեմ տա մեկնաբանել երկրորդ նախագահի խոսքը: Դա իր տեսակետն է: Ընդհանրապես, հանդուրժողականության մասին ենք խոսում, բաց շատ անհանդուրժող ենք այլ կարծիքների նկատմամբ: Միշտ պետք է լսել, իրականում նույնիսկ քննադատությունից կարելի է առողջ կորիզը վերցնել, հասկանալ ու ընդունել, դրանում ես ոչ մի վատ բան չեմ տեսնում:

-Լավ, մարտի 28-ին Սահմանադրական դատարանից ի՞նչ որոշում եք ակնկալում:

-Ես համոզված եմ, որ ՍԴ մեր իրավաբաններն այնպիսի որոշում կկայացնեն, որը կնպաստի օրենքի առավել ճիշտ ու նորմալ աշխատելուն:

Քվեարկության պատմություն

Աճեմյան Կարինե Խաչիկի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Աճեմյան Կարինե «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 883 7 2 13 58 50 5
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները