Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Չեմ ցանկանում մեկնաբանել Սերժ Սարգսյանին

Չեմ ցանկանում մեկնաբանել Սերժ Սարգսյանին

Հարցազրույց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի հետ:

- Պարոն Մելքումյան,  Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տարեկան ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեցիք, որ փոքր ու միջին առևտրի մոտ 3500 օբյեկտ է փակվել: Ե՞րբ և ինչի՞ արդյունքում են դրանք փակվել:


- Խոսքը վերաբերում է 2011-2013 թվականներին, և այդ տվյալները վերցված են Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տեղեկագրից: Իսկ առևտրի կետ ասելով՝ միայն խանութը նկատի չունենք, խոսքը  մանրածախ առևտրի բոլոր օբյեկտների՝ կրպակների, շուկաների և այլնi մասին է: Ընդ որում՝ վերջին մեկ տարում փակվել է շուրջ 2000 մանրածախ առևտրի օբյեկտ: Եթե ամբողջ Հայաստանի տարածքով դիտարկենք, ապա միայն Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում են դրանք շատ քիչ կրճատվել, մնացած բոլոր մարզերում այդ կրճատումները բավականին շատ են եղել: Շատ են փակվել հատկապես Երևանում, քանի որ մանրածախ առևտրի շուրջ 88 տոկոսը կենտրոնացված է մայրաքաղաքում: Հայաստանում ժամանակին կար մոտ 13 հազար խանութ, որից մոտ 9,5 հազարը գտնվում էր Երևանում:

Սա խոսում է այն մասին, որ փոքր օբյեկտների շահութաբերությունն այնքան է կրճատվել, որ դրանք չեն դիմանում և փակվում են: Իսկ փակվելու պատճառները տարբեր են: Դրանցից մեկը արտագաղթն է, ինչպես նաև՝ վճարունակության, պահանջարկի անկումը, գործազրկությունը, աղքատությունը և այլն: Եվ այս երևույթների արդյունքում մանրածախ առևտրի փոքր օբյեկտներում առևտուր անելն այլևս ձեռնտու չէ, դրա համար էլ փակվում են: Իսկ խանութների փակվելը նշանակում է, որ կես տարի, մի քանի ամիս հետո չեն բացվի, քանի որ բիզնեսն այնպիսի բան է, որ չես կարող այսպես ասած խոդ տաս, հետո կանգնեցնես, իսկ հետո՝ նորից  միացնես: Իհարկե,  կարելի է անգամ վիճարկել այդ  թվերը, բայց ես միայն պաշտոնական թվերն եմ ասում:

- Հավանաբար փոքր խանութների փակման ն պատճառներից մեկն էլ սուպերմարկետների բացումն է:

- Ոչ, եթե ձեր շենքի բակում կա փոքրիկ խանութ, դուք հացը, կաթնամթերքը, ձուն այնտեղից եք գնում: Եվ չեք գնում սուպերմարկետ՝ մի հատ հաց կամ մածուն առնելու: Այնպես որ սուպերմարկետները մասամբ են ազդում այդ երևույթի վրա, հիմնական խնդիրները ես նշեցի:

- ԲՀԿ-ն դեմ է կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը, մինչդեռ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 15-ին` ԵԿՄ-ի համագումարին ժամանակ, քննադատեց այդ համակարգը քննադատողներին, նշեց, որ բարեփոխումը «երկար և էժան» փողեր է ապահովելու, որոնք ներդրվելու են Հայաստանի տնտեսության մեջ և նպաստելու են մեր երկրի տնտեսական աճին: ԲՀԿ-ն ու ընդդիմադիր խմբակցություննե՞րն են իրենց քննադատություններում ոչ օբյեկտիբ, թե՞ Ս.Սարգսյանն է դրական լույսի ներքո ներկայացնում համակարգը:

- Ես հարցն այդպես չէի ձևակերպի, ոչ էլ կցանկանայի հանրապետության նախագահի ելույթը մեկնաբանել, բայց մի բան պարզ է՝ իշխանությունն ուզում է բարեփոխումն իրականացնել, ընդդիմությունն էլ քննադատում է: Բնական է՝ ամեն մեկն իր ծրագիրը պետք է պաշտպանի: Դուք ի՞նչ է, ուզում եք նախագահն իր կողմից իրականացվող քայլերը չպաշտպանե՞ր, ասեր՝ այո, դուք ճիշտ եք ասում, սխալ է, ես հրաժարվում եմ: Դա ավելի անտրամաբանական կստացվեր, չէ՞: Իսկ ես դա ոչ թե տնտեսական, այլ քաղաքական ռեֆորմ եմ համարում: Եվ բնական է, որ երկրի նախագահն իր քաղաքական ռեֆորմը պաշտպանում է: Բայց բովանդակային մասով մենք մեր ասելիքը ժամանակին ասել ենք, և հարմար չեմ գտնում նորից կրկնել: Եվ նորից եմ հաստատում, որ ցանկացած համակարգային ռեֆորմ պետք է հանրային մեծ աջակցություն ունենա: Անկախ այն հանգամանքից, թե այդ ռեֆորմն ինչ արդյունավետություն կունենա, եթե տվյալ պահին հանրությունը չի աջակցում դրան, ուրեմն այդտեղ ինչ-որ խնդիր կա: Իսկ նախագահի ասածը ես չեմ մեկնաբանում:

Քվեարկության պատմություն

Մելքումյան Միքայել Սերգեյի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Մելքումյան Միքայել «Բարգավաճ Հայաստան» 549 62 152 87 114 191 185
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները