Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Հայտարարություն ՍԴ որոշման առիթով

Հայտարարություն ՍԴ որոշման առիթով

Ոչ իշխանական քառյակը՝ ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան», «Դաշնակցություն» և «Ժառանգություն» խմբակցությունները, ապրիլի 9-ին տարածած հայտարարությամբ անդրադարձել են Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշմանը:

Քաղաքական 4 ուժերն արձանագրում են, որ Սահմանդրական դատարանը, մի կողմից, ընդունել է ԱԺ պատագամավորների փաստարկների հիմնավորվածությունը և հակասահմանադրական է ճանաչել հանրության ընդվզումն առաջացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի առանցքային դրույթները, մյուս կողմից ՝ կիրառելով տարաժամկետում և Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցրած ճանաչելու վերջնաժամկետ սահմանելով 2014թ. սեպտեմբերի 30-ը, տարատեսակ և հակասական մեկնաբանությունների հիմք է տվել:

ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, Դաշնակցությունն ու «Ժառանգությունը» իշխանություններից պահանջում են «դադարեցնել ՍԴ որոշման ոչ իրավաչափ մեկնաբանությունները եւ դրանց հիման վրա դրսեւորվող վարքագիծը, ենթաօրենսդրական ակտերում արագընթաց կարգով իրականացնել փոփոխություններ՝ 1974թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված աշխատակիցների հայեցողությունից անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակումը բացառելու համար», ինչպես նաև հանդես գալ պարզաբանող հայտարարություններով:

Քառյակը նաև կոչ է անում գործատուներին՝ առանց աշխատողների համաձայնության նրանց աշխատավարձից պարտադիր կուտակային վճարի պահում եւ փոխանցում չկատարել:

Մինչ հայտարարությունը ոչ իշխանական ուժերը խոսում էին նաև արտահերթ նիստ հրավիրելու մտադրության մասին: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, մասնավորապես, հայտարարել էր, թե քառյակը մտադիր է ստորագրահավաք նախաձեռնել: Հիշեցնենք՝ արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է 44 պատգամավորի ստորագրություն:

Հայտարարությունից հետո ոչ իշխանական ուժերն առայժմ չեն հստակեցնում՝ նախաձեռնությունը մնո՞ւմ է ուժի մեջ, թե՞ ոչ: Նրանք հղում են անում հայտարարության այն հատվածին, որը, մասնավորապես, նշում է. «Մենք շարունակելու ենք մեր աջակցությունը պարտադիր կենսաթոշակային վճարների համակարգի դեմ պայքարող բոլոր քաղաքացիներին ու քաղաքացիական նախաձեռնություններին և առաջիկա օրերին հանդես կգանք օրենսդրական նախաձեռանությամբ` օրենքի պարտադիր բաղադրիչի գործողությունը դադարեցնելու եւ քաղաքացիների ու գործատուների խախտված իրավունքները վերականգնելու համար»:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները