Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Բյուջեի հնարավորությունները վարվող քաղաքականության արդյունքն են. Էլինար Վարդանյան

Բյուջեի հնարավորությունները վարվող քաղաքականության արդյունքն են. Էլինար Վարդանյան
Հարցազրույց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի հետ: 
-ԱԺ վերջին քառօրյայի սկզբում խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկեց ԲՀԿ-ի 3 նախագծերը քառօրյայի օրակարգ ընդգրկելուն: Չունե՞ք մտահոգություն, որ այսպես ՀՀԿ-ն կարող է դեմ քվեարկել և ընթացք չտալ ԲՀԿ-ի հեղինակած որևէ նախագծի ընդհանրապես:
-Ես պարզապես պետք է հիշեցնեմ այն, ինչի մասին ԲՀԿ-ն խոսում էր  նախընտըրական շրջանում. մենք դեմ ենք քաղաքական մենաշնորհին: Այս պարագայում ռեալ մրցակցությունը բացակայում է, եւ բախվում ենք այն իրողությանը, որն ունենք այսօր: Մտավախության կամ  մտահոգության մասին առայժմ չեմ ուզում բարձրաձայնել, հուսանք որ գոնե ինչ-որ մրցակցության նախադրյալներ այնուամենյանիվ մեծամասնությունը կթողնի:  

-Մնացել է միայն հուսա՞լը:
-Այն բացարձակ մեծամասնությունը, որ ունի ՀՀԿ-ն, օբյեկտիվ լինելու պարագայում, միայն մի բան է ցույց տալիս. ցանկացած նախագիծ նրանք կարող են ընդունել կամ դեմ լինել դրան` զուտ իրենց թվաքանակը օգտագործելով:  

-Իսկ քաղաքական մենաշնորհի դեմ պայքարելու գործուն մեխանիզմ ԲՀԿ-ն չունի՞:
-Ռեալ մեխանիզմը ընտրությունների միջոցով հասնել նրան, որ չլինի որեւէ քաղաքական ուժի մենաշնորհ, խոսքը ոչ միայն ՀՀԿ-ի, այլ ցանկացած ուժի մասին է, որովհետև վերջին հաշվով որոշում կայացնողը միշտ մեծամասնությունն է:
-2013-ի բյուջեի նախագծի քննարկումը խորհրդարանում ավարտվեց: Ինչպե՞ս եք գնահատում նոր բյուջեի հնարավորությունները:
-2013-ին ապրելու ենք երևի մի քիչ ավելի վատ, քան 2012-ին: Եթե կառավարությունը իր  ներկայացրած այս մի ծրագիրն էլ իրականացնի այնպես, ինչպես 2012-ին, հազիվ թե որևէ առաջընթաց ունենաք:  Ավելին, 2013-ին արդեն մենք վարկային լուրջ պարտավորություններ ունենք կատարելու, ու սա ավելի կբարդացնի իրավիճակը:

-Խնդիրը իրականացմա՞ն, թե՞ հնարավորությունների մեջ է:

-Բյուջեի հնարավորությունները վարվող քաղաքականության արդյունքն են, եւ այն ինչ ունենք, ուղիղ կապ ունի այդ քաղաքականության , նաև այդ ծրագրի իրականացման եղանակների ու ձևերի հետ:
 -ԲՀԿ-ն բյուջեի նախագծին դե՞մ կքվեարկի: -Կլինեն քննարկումները դահլիճում, կտեսնենք:  

-Այսինքն, չեք բացառում կողմ քվեարկելու հնարավորությունը:
-Ես չեմ ուզում այս պահին որևէ մեկնաբանություն տալ: Ես ինքս միանշանակ դեմ եմ լինելու:

-Իսկ կուսակցության տրամադրություննե՞րը այս փուլում: Հնարավո՞ր է, որ մինչև բյուջեի նախագծի քվեարկությունը, ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն համաձայնության գան նախագահական ընտրությունների շուրջ, և ԲՀԿ-ն կողմ քվեարկի նախագծին:  -Չեմ կարծում:  

-Վարչաապետի հրաժարականը մնո՞ւմ է ԲՀԿ-ի օրակարգում:
 
-Մենք անձնավորված պայքար չենք մղում, ԲՀԿ-ի համար օրակարագային են փոփոխությունները երկրում:  

-Ինչպե՞ս պետք է կատարվեն այդ փոփոխությունները:
-Դա նախ և առաջ ենթադրում է կառավարութան փոփոխություն:
 

-Իշխանությունը` նախագահ, վարչապետ, փորձում են երկրում փոփոխություններ կատարել կոռուպցիայի դեմ պայքարելով: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ պայքարին, դրա համար հանձնաժողով  ձևավորելուն:
-Շատ ուրախ եմ և ուզում եմ հավատալ, որ դա նախընտրական որևէ հավակնություն չունի: Ինչ վերաբերում է հանձնաժողով ձևավորելուն, բազմաթիվ հանձնաժողովներ են տարբեր տարիներին գործել, բայց ոչ ոք դրանց արդյունավետությունը չի տեսել:

Քվեարկության պատմություն

Վարդանյան Էլինար Սուրիկի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Վարդանյան Էլինար «Բարգավաճ Հայաստան» 465 71 197 81 150 26 8
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները