Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ՀՀԿ-ական լինելը չի կաշկանդում

ՀՀԿ-ական լինելը չի կաշկանդում

5-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի վերջին որոշումը, որ ընդունեց ԱԺ էթիկայի հանձնաժողովը, վերաբերում էր ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանին: Հանձնաժողովը որոշել էր, որ Առաքելյանը խախտել է պատգամավորի էթիկայի նորմերը` անպարկեշտ խոսքեր ասելով 2013թ. դեկտեմբերի 23-ին ԱԺ նիստերի դահլիճ մտած լրագրողներին: Համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի` էթիկայի հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի որոշումներն ու եզրակացությունները հրապարակում է ԱԺ առաջիկա քառօրյայի ընթացքում: Հունիսի 9-12-ի քառօրյայում, սակայն, ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահը այդ որոշումը չհրապարակեց: Ինչո՞ւ:

Հարցազրույց ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանի հետ:

-Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքով սահմանվում է, որ էթիկայի հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի որոշումներն ու եզրակացությունները հրապարակում է ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում: Հունիսի 9-ին մեկնարկած քառօրյայում Դուք ինչո՞ւ ԱԺ ամբիոնից չհրապարակվեիք հանձնաժողովի եզրակացությունն այն մասին, որ պատգամավոր Առաքել Մովսիսյանը խախտել է պատգամավորի էթիկայի կանոնները:

-Մենք որոշումը բաժանում ենք Ազգային ժողովի նիստերի դահլիճում, պատգամավորներին, հետևաբար, մենք այն հրապարակել ենք:

-Բայց ԱԺ կանոնակարգ-օրենքը ասում է, որ որոշումը հրապարակում է ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահը: «Հրապարակել քառօրյայի ընթացքում» արտահայտությունը չի՞ ենթադրում հրապարակել ԱԺ ամբիոնից:

-«Հրապարակելը» ենթադրում է նաև տեղեկանքը բաժանել: Ես այն ստորագրել եմ, դրանով դարձրել հրապարակային, տեղեկանքը բաժանվել է դահլիճում: Այստեղ կանոնակարգի խախտում չկա:

-Չե՞ք կարծում, որ որոշման հրապարակումը ամբիոնից կարող էր ավելի ազդեցիկ լինել, և պատգամավորը, լսելով այդ որոշումը բոլորի ներկայությամբ, գուցե և ամաչի:

-Հանձնաժողովը, իսկապես, ունի կանխարգելիչ գործառույթ: Դրա համար էլ մենք դիմումները շատ մանրամասն ենք քննում, մի քանի նիստ շարունակ, նիստերի բովանդակությունը ամբողջությամբ ներկայացվում է լրագրողներին, որոշումներն էլ դրվում են ԱԺ պաշտոնական կայքում, այսինքն, հրապարակայնությունը մենք ապահովում ենք:

-Էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահներից Նիկոլ Փաշինյանը, նույն ԱԺ կանոնակարգ-օրենքը չխախտելով, ԱԺ ամբիոնից կարդացել էր հանձնաժողովի որոշումն այն մասին, թե պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խախտել է էթիկայի նորմերը: Այսինքն, կար նախադեպ, երբ որոշումը հրապարակայնացվում է ԱԺ ամբիոնից: Դուք ինչո՞ւ չհետևեցիք այս նախադեպին:

-Այլ նախադեպ նույնպես եղել է, նկատի ունեմ`որոշումը չի ընթերցվել: Պետք չէ այս ամենի մեջ սենսացիա փնտրել ու եզան տակ հորթ ման գալ: Շատերն ասում էին, թե հանձնաժողովը, ՀՀԿ-ականի նախագահությամբ, ՀՀԿ-ական պատգամավորի դեմ որոշում չի ընդունի. խնդրեմ, ընդունեցինք:

-Բայց սա առաջին դեպքը չէր. ընդհանրապես, էթիկայի կանոնների խախտում արձանագրած բոլոր 3 որոշումներն էլ վերաբերել են ՀՀԿ-ական պատգամավորներին:

-Իսկ ես, որպես հակափաստարկ, ասեմ, որ այնպես չէ, որ նիստերի դահլիճում միայն ՀՀԿ-ականներն են անվայել բառեր ասում, իսկ մյուսները խոսում են ոսկեղենիկ հայերենով: Օրինակներ ինքներդ էլ կարող եք հիշել:

-Բայց նրանց վերաբերող դիմումներ հանձնաժողովը չի ստացել:

-Այո, չի ստացել, որովհետև մեծամասնությունը պետք է լինի հանդուրժող, այլապես մենք էլ կարող էինք դիմումներ ներկայացնել:

-Պարոն Սահակյան, այնուամենայնիվ, հնարավո՞ր է Առաքել Մովսիսյանի ՀՀԿ-ական լինելը Ձեզ թույլ չտվեց նրան վերաբերող որոշումը կարդալ ԱԺ ամբիոնից:

-Ոչ, հնարավոր չէ: Ես կաշկանդված չեմ որևէ կապով:

-ՕԵԿ-ի` ընդդիմադիր դառնալուց հետո իշխանությունը էթիկայի հանձնաժողովում ներկայացված է միայն մեկ ՀՀԿ-ականով: Ինչո՞ւ հանձնաժողովում համալրում չեք անում, որ ընդդիմություն-իշխանություն հարաբերակցությունը հավասարակշռվի:

-Քանի որ նստաշրջանը ավարտվում էր, իսկ կանոնակարգը սահմանում է հանձնաժողովի կազմավորում նստաշրջանի սկզբում, մենք այդ համալրումը կանենք արդեն աշնանային նստաշրջանի մեկնարկին:

Քվեարկության պատմություն

Սահակյան Հովհաննես Միշայի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Սահակյան Հովհաննես «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 932 9 1 16 5 9 21
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները