Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Կուտակայինի քննարկումը սկսվեց

Կուտակայինի քննարկումը սկսվեց

Կուտակային կենսաթոշակը՝ բոյկոտի պատճառ

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների փաթեթը կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանի առանցքում է: Հենց այս փաթեթի պատճառով էին ոչ իշխանական ուժերը 2 օր շարունակ տապալում Ազգային ժողովի քվորումը: Նստաշրջանի երկրորդ օրը ևս 5 խմբակցությունները նիստի մեկնարկին չգրանցվեցին, ինչի պատճառով ԱԺ նախագահը ստիպված եղավ կիրառել 3 ժամվա ռեժիմը, որի ընթացքում, ՀՀԿ-ականներին, այնումենայնիվ, հաջողվեց դահլիճում քվորումի համար անհրաժեշտ ներկայություն ապահովել: Իսկ աշխատանքային օրվա ավարտին խորհրդարանը սկսեց քննարկել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում և կից օրենքներում առաջարկվող փոփոխությունների փաթեթը:

Փաթեթն ամբողջությամբ կազմված է մոտ 100 էջից: Ընդդիմադիրները, ըստ էության, դրա քննարկմանը չեն մասնակցել, թեպետ հեռուստաեթերում հայտնվեցին կադրեր, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոչ իշխանական խմբակցությունների հետ նույն սեղանի շուրջ նստած քննարկում է անցկացնում: Ըստ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի՝ դա ոչ թե քննարկում էր, այլ ընդամենը տեղեկացում: Ավելին, կառավարությունը խոստացել էր, որ փոփոխությունների մշակմանը մասնակից կդարձնեն նաև այլ քաղաքական ուժերի, բայց խոստումը չեն կատարել և իրենց մասնագետներին քննարկման մասնակից չեն դարձրել:

Պարտադիր՝ նայած ում համար

Փաթեթը Ազգային ժողովում ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Տեղեկացրեց, որ առաջարկվող փոփոխությունների նպատակը Սահմանադրական դատարանի որոշմանը հետևելն ու հասարակության հիմնական մտահոգությունները բավարարելն է: Նոր նախագծով կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչը փոխարինվոում է նպատակային սոցիալական վճարով: Այն կլինի 5% դրույքաչափով և կգանձնվի առավելագույնը 500.000 դրամ կազմող ամսական աշխատավարձից: 500.000 դրամից բարձր աշխատավարձերի համար փոփոխություններով առաջարկվում է հաշվման լրացուցիչ մեխանիզմ:

Այս փոփոխությունը հուլիսի 1-ից վերաբերելու է պետական ոլորտի բոլոր այն աշխատողներին, ովքեր ծնվել են 1974 թվականին և դրանից հետո: Նրանց թիվը, նախարարի տեղեկացմամբ, 65 000 է: Այս քաղաքացիները չեն կարողանա հրաժարվել սոցվճարից՝ ի տարբերություն մասնավոր հատվածում աշխատողների, որոնք կունենան դրանից հրաժարվելու համար դիմում գրելու հնարավորություն: Մասնավոր հատվածում նպատակային սոցիալական վճարի համակարգը կներդրվի 3 տարվա ընթացքում, փուլային տարբեարկով:

ՀԳ. «Այսինքն, կառավարությունը ընդառաջել է հասարակության պահանջին, որ պարտադիրը հանվում է, և ավելորդ սոցիալական բեռ չի լինելու, քանի ր աշխատավարձերի բարձրացում է լինելու»,-այս հուշող-համոզող նախադասությամբ դիմեց ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը Արտեմ Ասատրյանին, երբ վերջինս պատրաստվում էր ներկայացնել օրենսդրական փաթեթի փոփոխությունները: Նախարարը, բնականաբար, համաձայնեց և հարկ չհամարեց հիշեցնել, թե որքանով են բարձրանալու շարքային ուսուցչի, նախարարության շարքային աշխատակցի և պատգամավոր-նախարարի աշխատավարձերը: Նրանցից ոմանց համար աշխատավարձի բարձրացումը կլինի խիստ նկատելի, իսկ ոմանց համար նույնքան նկատելի կլինի պարտադիր պահումը սոցվճարի տեսքով:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները