Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Բացակայող պատգամավորը նման է խրամատը լքող զինվորի. Սերժ Սարգսյան

Բացակայող պատգամավորը նման է խրամատը լքող զինվորի. Սերժ Սարգսյան

ՀՀԿ խորհրդի սեպտեմբերի 6-ի նիստում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Նիստում ելույթ է ուենցել ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ի թիվս այլ հարցերի՝ հանրապետության նախագահն անդրադարձել է նաև խորհրդարանական մեծամասնության գործունեությանն ու խորհրդարան-կառավարություն համագործակցությանը:

Մասնավորապես, Սերժ Սարգսյանը ԱԺ Հանրապետական խմբակցության անդամներին հիշեցրել է, որ պատգամավորի ամենագլխավոր խնդիրը օրենսդրական գործունեությունն է, իսկ խորհրդարանի աշխատանքներին մատների արանքով նայելը կամ խորհրդարանի աշխատանքներից բացակայելն անթույլատրելի է:

«Այսօրվանից ձեր բոլոր անձնական կամ ոչ անձնական այլ խնդիրներն ու ծրագրերը դնում եք մի կողմ, մղում երկրորդ պլան», - դիմելով պատգամավորներին և ընդգծելով խորհրդարանում ստեղծված վիճակը՝ ասել է հանրապետության նախագահը: Հատուկ անդրադարձ է եղել ԱԺ նիստերից բացակայող պատգամավորներին: «Այդպիսի մարդիկ ինձ համար նման են այն զինվորներին, ովքեր թողնում են խրամատը: Մեր երկրում բազմաթիվ խնդիրներ կան լուծելու, մենք հազարավոր ծրագրեր ունենք իրականացնելու, և ձեր բոլորի կռվի դաշտը և ձեր խրամատն էլ խորհրդարանն է, ձեր կռիվը` օրենսդիր աշխատանքը, ձեր թշնամին` մեր ժողովրդի հոգսերն են, մեր երկրում եղած պրոբլեմներն են: Եթե զինվորը լքում է խրամատը, ապա գրոշի արժեք չունի, թե այդ ընթացքում այդ զինվորը ինչ աշխարհացունց այլ աշխատանք է կատարում: Եվ եթե զինվորը խրամատում է ու չի կրակում անհրաժեշտ պահին, այդ զինվորն էլ գրոշի արժեք չունի: Խորհրդարանականի կարևորագույն խնդիրն է՝ մասնակցել աշխատանքներին, առաջին հերթին՝ նստաշրջաններին և քվեարկել այնպես, որպեսզի մեր ծրագրերն իրականանան», -ասել է Սերժ Սարգսյանը:

Խոսելով ԱԺ-կառավարության համագործակցության մասին՝ հանարապետության նախագահը պատգամավորներին հորդորել է «օժանդակել կառավարության գործունեությանը, նպաստել որևէ ծրագրի իրականացմանը, հանդես գա որևէ նոր լավ նախաձեռնությամբ», իսկ կառավարության ղեկավարին՝ «ուշադիր լինել պատգամավորների առաջարկությունների նկատմամբ»:

«ԱԺ մոնիթորինգ » ծրագիրը, հիշեցնենք, նախօրեին ամփոփել էր 5-րդ գումարման ԱԺ 5-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները: Ըստ դրանց՝ 5-րդ նստաշրջանի ընթացքում ընդունված օրենքներից 136-ի հեղինակը ՀՀ կառավարությունն է, և միայն 7-ինը` ԱԺ պատգամավորները: 5-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանում 131 պատգամավորների գրեթե կեսը` 65 պատգամավոր, օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ժամանակ ոչ մի հարց չի տվել և ոչ մի ելույթ չի ունեցել: ՀՀԿ և ԲՀԿ խմբակցություններում «լուռ» պատգամավորները կեսից ավելին են. ՀՀԿ-ում՝ 70-ից 36-ը, ԲՀԿ-ում՝ 36-ից 21-ը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները