Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Եկան, տեսան, խոսեցին

Եկան, տեսան, խոսեցին

Հանրահավաքը, որի մասին այդքան շատ խոսում էին ԱԺ ոչ իշխանական ուժերը, կայացավ։ Մինչ ոչ իշխանականների առաջնորդները եկան, տեսան, խոսեցին… կամ չխոսեցին՝ մենք տեսանք, լսեցինք, հասկացանք։

Տեսանք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այդ օրը անելիք, Գագիկ Ծառուկյանը՝ ասելիք չուներ։ Ու հարթակը մնաց Լեւոն Տեր- Պետրոսյանին։

Լսեցինք, թե ինչ չի անելու ոչ իշխանական քառյակը՝ հեղափոխություն չի անելու։

Լսեցինք, որ հերթական անգամ ձեւավորվում է հերթական համաժողովրդական հերթական շարժումը, որը հերթական անգամ գործելու է «բացառապես սահմանադրության եւ օրենքների շրջանակում, օգտվելով խաղաղ քաղաքական պայքարի նրանց ընձեռած բոլոր հնարավորություններից...»՝ հերթական անգամ հայտարարելով, որ «հասունացել է ավազակապետությունից ազատվելու եւ ավգյան ախոռները մաքրելու ժամանակը»։

Լսեցինք, որ ոչ իշխանականները խոսելու են «միայնումիայն քաղաքական լեզվով, բայց չզլանալով իրերը կոչել իրենց անունով»։

Լսեցինք, որ քառյակում ՀՅԴ- ին փոխարինելու է ՀԺԿ- ն։

Լսեցինք, որ քառյակ/եռյակ միությունը «երկամյա գործունեության ընթացքում հսկայական աշխատանք կատարեց թե՛ Ազգային ժողովում պառլամենտարիզմի ոգու վերականգնման, թե՛ Հայաստանի ներկայիս վարչախմբի արատների ու հանցագործությունների բացահայտման, եւ թե՛ ընդհանրապես հասարակական կարծիքի ձեւավորման գործում»։

Հասկացանք, որ ոչ իշխանականները պատրաստվում են հանրահավաքները վերածել պառլամենտական ամբիոնի՝ շարունակելով հասարակական կարծիքի ձեւավորման անվտանգ առաքելությունը։

Հասկացանք, որ հաջորդ հանրահավաքին մարդ են հավաքելու «Գագիկ Ծառուկյանը կխոսի» խոստումով։

Հասկացանք, որ ոչ իշխանական ուժերը հավասար են, սակայն ԲՀԿ ու ՀԱԿ առաջնորդներն ավելի հավասար են։

Հասկացանք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն շուտով նոր կոալիցիա կձեւավորի ՀՅԴ հետ միասին։

Հասկացանք, որ ՀՀԿ-ին պետք է հավատայինք, որ փոխվեր, ոչ իշխանականներին պիտի վստահենք, որ չփոխվեն։

Հասկացանք, որ այսքանից հետո ոչ հավատ մնաց, ոչ վստահություն, բայց կցանկանայինք, որ երկրում ինչ- որ բան փոխվեր։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները