Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Նպաստների մասին օրենքը կփոխվի ի նպաստ հղիների

Նպաստների մասին օրենքը կփոխվի ի նպաստ հղիների

Բարեփոխումների մենաշնորհը ՀՀԿ-ինն է

Ազգային ժողովում կառավարություն-ՀՀԿ խմբակցություն համագործակցության փակ ձևաչափ է գործում: ՀՀԿ-ականները այն անվանում են  «խմբակցության փակ նիստ»: Այդ նիստերի ընթացքում կառավարության որևէ նախարար կամ փոխնախարար գալիս է խորհրդարան ու փակ դռների հետևում բացառապես ՀՀԿ-ական պատգամավորներին ներկայացնում, թե ինչ փոփոխություններ է գործադիրը առաջարկում հանրության ուշադրության կենտրոնում հայտնված այս կամ այն օրինագծում: Այդպես ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն ու Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրեցին սահմանամերձ համայնքների մասին օրենքի փոփոխությունները, այդպես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ՀՀԿ-ականներին ներկայացրեց «հղիների նպաստների» մասին օրենքում առաջարկվող փոփոխոթւյունների լրամշակված տարբերակը: Խմբակցության հավանությունն ստանալուց հետո նախագիծը ներկայացվեց նաև սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում:

Այսպիսիով, ՀՀԿ խմբակցությունն ու կառավարությունը գործում են, կարելի է ասել, առանց ավելորդ սեթևեթանքների՝ հստակ ցույց տալով, որ ցանկացած օրենսդրական փոփոխություն որոշվում է բացառապես ՀՀԿ խմբակցության և ՀՀԿ-ի կառավարության շրջանակներում:

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» (հանրության շրջանում առավելապես հայտնի է որպես «հղիների նպաստների մասին» օրենք) օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի լրամշակված տարբերակի քննարկմանը մասնակցում էր սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ընդամենը 5 անդամ՝ ՀՀԿ-ից, ՕԵԿ-ից ու ՀՅԴ-ից: ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն ներկա չէին, «Ժառանգությունը» հանձնաժողովում ներկայացված չէ:

Նպաստներ՝ բոլոր հղիներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց օրենքում առաջարկվող փոփոխոթյունները, որոնցից կարևորը վերաբերում էր ժամանակավոր անաշխատունակության շրջանում գտնվող կանանց՝ հղիներին տրվող նպաստի չափին: Այդ չափը, ի տարբերություն հոկտեմբերին ներկայացված նախագծի, պահպանվելու է ամբողջությամբ, աշխատավարձի 100%-ի հաշվարկով: Նպաստի  գումարը տրվելու է՝ անկախ աշխատած տարիների քանակից՝ստաժից:

Նորությունն այստեղ նպաստը վճարելու գործընթացում գործատուին մասնակից դարձնելն է: Աշխատավարձի առավելագույն շեմը, որի դեպքում մայրության նպաստը կվճարի պետությունը, սահմանվել է մինչև 1 միլիոն դրամը: 1 միլիոնից բարձր աշխատավարձ ստացող կանանց նպաստների միլիոնից բարձր հատվածը կհաշվարկի ու կվճարի արդեն գործատուն: 1 միլիոն դրամից բարձր աշխատավարձ ստացող կանանց թիվը 400 է, թե նրանցից քանիսի գործատուն է պետությունը, նախարարն ասաց՝ հայտնի չէ. քանիսն են աշխատում պետական համակարգում, քանիսը՝ մասնավոր հատվածում, դեռ հստակեցված չէ: Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ այս փոփոխությունը այսպես ձևակերպեց. «Դե, թող գործատուները ցույց տան, թե որքան են սիրում իրենց հղի աշխատողներին»:

Նոր նախագծով նպաստ է սահմանվում նաև չաշխատող հղիների համար՝ նվազագույն աշխատավարձի 50%-ի չափով. այս թիվը դեռ քննարկման ենթակա է:

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքը փոփոխելու կառավարության նախնական նպատակը մեկն էր. աշխատող հղի կանանցից բացի նպաստ տալ նաև չաշխատող հղի կանանց: Դրան ավելացան Վերահսկիչ պալատի բացահայտումները՝ մասնավոր ձեռնարկություններում հղիների համար սահմանված ահռելի նպաստների մասին, սրան էլ հաջորդեց ֆինանսների նախկին նախարարի կնոջ՝ պետությունից ստացած 20մլն դրամ նպաստի մասին լուրը:

Գործատուները կբողոքե՞ն

Նախագծի նախնական տարբերակում կառավարությունը նախատեսում էր չաշխատող հղի կանանց նպաստ տալ աշխատող հղի կանանց նպաստները կրճատելու միջոցով: Այս տարբերակի դեմ բողոքեցին հղի կանայք, վարչապետն էլ կառավարության նիստում նախարար Արտեմ Ասատրյանին կարգադրեց օրենքը փոփոխել այնպես, որ հղի կանանց իրավունքները չոտնահարվեն:
Ինչի՞ արդյունքում, ի վերջո, կառավարությունը եկավ վերջնական տարբերակին՝ վարչապետի կարգադրությա՞ն, թե՞ հանրային ճնշումների. նախարարն ու հանձնաժողովի նախագահը, ի պատասխան այս հարցի, բացատրում էին, որ իրենք՝ ՀՀԿ խմբակցությունն ու կառավարությունը, մինչև վերջնական լուծումը ընդամենը տարբերակներ են քննարկել, իսկ վերջնական լուծումը գտնելուց հետո կարևորը, ըստ նրանց, այն է, որ այսուհետ խնայվելու են պետության գումարները: Այս խնայողությունը, փաստորեն, լինելու է գործատուի գումարների հաշվին:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները