Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Փոքրիկ բո՞ւնտ

Փոքրիկ բո՞ւնտ

Անցած շաբաթ ԱԺ-ում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք հազվադեպ են լինում հայկական խորհրդարանի պատմության մեջ։ Նոյեմբերի 20-ի առավոտյան խորհրդարանը մերժեց կառավարության ներկայացրած միանգամից երկու օրինագիծ։ Ժամը 11.32-ին չընդունվեց «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը հարակից նախագծերի փաթեթով, իսկ 11.36- ին՝ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները։ Օրինագծերը չընդունվեցին քվորումի բացակայության պատճառով։ Ոչ իշխանական խմբակցությունները որոշեցին չքվեարկել, իսկ կառավարությանը չօգնեց անգամ ՀՅԴ-ն, որը որոշեց «դեմ» քվեարկությամբ ապահովել անհրաժեշտ քվորումը։

«Այս երկու օրինագծերի հետ կապված Հանրապետական խմբակցությունը չուներ քաղաքական որոշում, քանի որ երկու օրենքների հետ կապված խնդիրներ կային: Հանրապետականներն էլ հակասական ելույթներ հնչեցրեցին, առաջարկություններ ունեին: Եթե մենք ցանկանայինք անցկացնել այդ օրենքները` կարող էինք ընդմիջում վերցնել և ապահովել քվեարկությունը, բայց մենք քաղաքական որոշում չենք ունեցել, որովհետև լրացուցիչ քննարկման կարիք կա»,- տեղի ունեցածն այսպես էր բացատրել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Սակայն մի հանգամանք չի կարող խուսափել ուշադրությունից. երկու անհաջող քվեարկություններից հետո դրանք դադարեցվեցին վարչապետի՝ քվեարկությունները հետաձգելու խնդրանք- նամակի հրապարակումից հետո։ Ի դեպ՝ խորհրդարանի կայքում նոյեմբերի 20-ի առավոտյան նիստի տեսաձայնագրությունում այս օրինագծերի, ինչպես նաեւ վարչապետի նամակի հրապարակման հատվածը բացակայում է։ Լրագրողների հետ զրույցում Վահրամ Բաղդասարյանը նաեւ նշել էր, որ Հանրապետական խմբակցությունում քվորում ապահովված էր, թեև չորս հանրապետական գործուղման մեջ էր` բացակայում էր:

Սակայն քվեարկությունների պատկերի ուսումնասիրությունը հետաքրքիր եզրահանգումների տեղիք է տալիս։ Նախ՝ թեեւ գործուղման մեջ էր չորս ՀՀԿ պատգամավոր, սակայն նիստից բացակայում էին հինգը։ Խմբակցության եւս չորս անդամ չէր մասնակցել երկու օրինագծերի քվեարկությանը, թեեւ դրանից առաջ սահմանամերձ համայնքներին աջակցություն ենթադրող օրինագծերին մասնակցել էր։ ՀՀԿ խմբակցության եւս 4 անդամ չէր քվեարկել մերժված երկու օրինագծերից մեկին։ Արդունքում՝ առաջին օրինագիծը պաշտպանել էր 61 ՀՀԿ- ական, երկրորդը՝ արդեն 57-ը։

Ի՞նչ է սա... Եթե իրոք անկեղծ է ՀՀԿ խմբակցության ղեկավարը, թե ինքը դեմ է, որ կառավարությունը հրատապ կարգով բերի օրինագծեր եւ ԱԺ- ն էլ դակող մարմնի դեր կատարի, ապա սա նշանակում է խորհրդարան- կառավարություն բոլորովին նոր հարաբերության ականատեսն ենք եղել։ Մնում է միայն մտածել, որ կամ Հայաստանի ԱԺ- ն նոր՝ «պառլամենտարիզմի» դարաշրջան է թեւակոխում, կամ՝ հայաստանյան իշխանության համակարգում սկսվում է նեղ անձնական շահերից բխող հերթական «վերադասավորությունը»։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները