Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ԱԺ քառօրյա 01.12-04.12

ԱԺ քառօրյա 01.12-04.12

Հերթական քառօրյայի օրակարգի հաստատումից հետո խորհրդարանը կքվեարկի վերջին արտահերթ նիստից մնացած 15 օրենսդրական նախաձեռնություն: Դրանց թվում են սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցություն տալու, ժամանակավոր անաշխատունակության, նվազագույն աշխատավարձի մասին նախագծերը: Սպասվում է, որ այս քառօրյայի ընթացքում կառավարությունը պատգամավորներին կներկայացնի 2015 թվականի բյուջեի նախագծի լրամշակված տարբերակը, որն արժանացել է գործադրի հավանությանը:

Կրքեր ԵՏՄ համաձայնագրի շուրջ


ԱԺ դեկտեմբերի 1-4-ի քառօրյայի առանցքում լինելու է Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրն է: Դրա շուրջ հետաքրքրիր զարգացումներ տեղի ունեցան դեռևս մշտական հանձնաժողովներում քննարկումների ընթացքում: Պայմանագիրը քննարկվեց 3 հանձնաժողովում՝ պետաիրավական, տնտեսական և արտաքին հարաբերությունների: Ուշագրավ է, որ այս հանձնաժողովներից համաձայնագրի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու իրավունքը ոչ թե արտաքին հարաբերությունների հանձնաժողովինն էր, այլ տնտեսականինը: Հենց տնտեսական հանձնաժողովն էլ նշանակվեց գլխադասային՝ հիմնավորմամբ, որ համաձայնագիրը տնտեսական բնույթի է և ոչ թե քաղաքական:

Բավական էր, սակայն, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնի այցը Ազգային ժողով՝ համոզվելու համար, որ ԵՏՄ պայմանագիրը միայն տնտեսական հարցեր չէ, որ կարգավորելու է: Հեֆերնը մասնակցեց արտաքին հարաբերություն հանձնաժողովի դռնփակ նիստին. ինչ է խոսվել նիստի ընթացքում, ինչ հարցեր են բարձրացրել պատգամավորները, և ինչ պատասխաններ է տվել դսպանը. այս հարցերին տրվեց ընդհանուր պատասխան՝ արտաքին քաղաքական:

Համաձայնագրի՝ հանձնաժողովային քննարկումների ընթացում գրեթե ամբողջությամբ հայտնի դարձան խմբակցությունների դիրքորոշումները. 6 խմբակցություններից 3-ը՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն կողմ են, «Ժառանգությունը» դեմ է, ՀԱԿ-ի ու ՕԵԿ-ի ներկայացուցիչները գլխադասային հանձնաժողովի նիստին չէին մասնակցում:

Ընտրական օրենսգիրքը՝ փորձաքար


Խորհրդարանը, երկուշաբթի օրը շարունակելու է նախորդ քառօրյայում կիսատ մնացած հարցի քննարկումը: Այն եռյակը օրակարգ էր մտցրել արտահերթ կարգով: Հեղինակները ԱԺ-ին առաջարկում են ընդունել որոշում՝ մինչև նստաշրջանի ավարտը Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու մասին: Մեծամասնությունը դեմ է արտահայտվել այս նախագծին, բայց շատ հավանական է, որ առաջիկա օրերին նրանք շատ ավելի մեղմ ելույթներ ունենան՝ պայմանավորված Հովիկ Աբրահամյանի վերջերս արված մի հայտարարությամբ: Նա ասել էր, թե կառավարությունը պատրաստ է 12 կետերի քննարկումը սկսել թեկուզ եռյակի պահանջած 10-րդ կետից՝ այն է՝ 100 % համամասնական ընտրակարգ սահմանելուց:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները