Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Դաշնակցության բոլոր առաջարկները քննարկելի են

Դաշնակցության բոլոր առաջարկները քննարկելի են

Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն է:

-Պարոն Բաղդասարյան, «Դաշնակցություն» կուսակցությունը վերջերս հրապարակեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ իր առաջարկությունները և հայտարարեց, թե կպաշտպանի իշխանությունների կողմից նախաձեռնված գործընթացը, եթե դրանք ընդունվեն: Ընդունելի՞ են ձեզ համար ՀՅԴ-ի այդ առաջարկությունները:

- Բոլորը առաջարկները քննարկելի են, չկա այնպիսի կետ, որ մերժենք կամ ընդունենք: Դրանք քննարկվում են, և արդեն իսկ մեր կուսակցական ընկերներին հանձնարարված է ուսումնասիրել: Կուսակցության խորհրդի, խմբակցության նիստերում կամ այլ ձևաչափով քննարկումներ պետք է կազմակերպվեն: Կրկնում եմ՝ կառուցողական առաջարկություններ եղել են, և այնպես չէ, որ կտրականապես ասենք, թե այս երկուսին դեմ ենք, այն մեկը կարելի է ընդունել:

- ՀՅԴ նախկին պատգամավոր Արա Նռանյանը նշանակվեց Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչ: Կարելի՞ է ասել, որ արդեն համագործակցում եք Դաշնակցության հետ:

- Ես Արա Նռանյանին ընդունում եմ որպես մասնագետի, այլ ոչ թե որպես դաշնակցականի:

- Այդ դեպքում այդ հանձնաժողովում ՀՀ մյուս երկու ներկայացուցիչներից մեկին էլ ինչո՞ւ չեք նշանակում «Բարգավաճ Հայաստան», ՀԱԿ կամ «Ժառանգություն» կուսակցություններից:

- Բայց այդ դեպքում էլ կհարցնեիք, թե կարող է համագործակցում եք ԲՀԿ-ի կամ մյուս երկու կուսակցությունների հետ: Ա.Նռանյանը մասնագետ է, իսկ ես պրոֆեսիոնալիզմի կողմնակից եմ: Նման պաշտոններում ընտրվում են պետականամետ մարդիկ, և չեմ կարծում, որ այդ գործում կուսակցական լինելը դեր է խաղում: Բացի այդ ես չգիտեմ էլ՝ Ա.Նռանյանն իսկապե՞ս դաշնակցական է: Համենայնդեպս դա արդեն էական նշանակություն չունի:

- Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի շուրջ քաղաքական քննարկումները նախատեսվում են փետրվար-մարտ ամիսներին: Քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաները սկսվել ե՞ն:

- Կան քննարկումներ, հավանաբար մինչև փետրվարի 10-ը ՀՀԿ-ն կգա վերջնական եզրահանգման, որից հետո մինչև մարտ ամիսը ցանկություն ունեցող բոլոր քաղաքական ուժերի հետ սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումներ կկազմակերպենք:

- Ո՞ր ուժերի հետ եք պատրաստվում քննարկումներ ունենալ:

- Չեմ կարող ասել, չգիտեմ:

- Իսկ հնարավո՞ր է, որ քննարկումների արդյունքում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն նորից կոալիցիա կազմեն:

- Ընդհանրապես նման խոսակցություն չի եղել: Երբ մարդիկ վերահսկողական լծակներ են ուզում, մենք ասում ենք՝ պատրաստ ենք պատասխանատվություն կրող ցանկացած քաղաքական ուժի տալ այդ վերահսկողությունը, նրանց հետ կոալիցիա կազմել: Մեր դռները բաց են, և դա որևէ անգամ չենք ժխտել: Որ ուժը պատրաստ է կառուցողական քաղաքականություն վարել կառավարության, նախագահի ծրագրերի իրականացման հարցում, լծվել գործի, մենք պատրաստ ենք այդ մարդկանց հետ ճանապարհ գնալ:

- Կարծիք կա, որ կարող է ՀՅԴ անդամները պաշտոններ ստանան, բայց կուսակցությունը ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմի:

- Անկեղծ ասած՝ ես այդ տարբերակը լուրջ չեմ համարում: Այսինքն` պաշտոններ ունենան և որևէ քաղաքական պատասխանատվություն չկրե՞ն: Դա լուրջ ե՞ք համարում: Ենթադրենք՝ ձախողվում է այն ոլորտը, որը տրվել է որևէ քաղաքական ուժի, նա էլ ասում է՝ ես քաղաքական պատասխանատվություն չեմ կրում, գնացեք պատասխան տվեք: Դա պարզապես քաղաքական չէ:

Քվեարկության պատմություն

Բաղդասարյան Վահրամ Վաղինակի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Բաղդասարյան Վահրամ «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 920 7 2 4 31 22 49
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները