Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ռ. Քոչարյանը պակաս հանդուրժող էր և ավելի կոշտ

Ռ. Քոչարյանը պակաս հանդուրժող էր և  ավելի կոշտ

Հարցազրույց «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հետ:

- Պարոն Մարգարյան, կա՞ նմանություն այն իրավիճակների միջև, որում 2006-ին «Օրինաց երկիրն» էր և այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է:

- 2006թ. ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից, Արթուր Բաղդասարյանը հրաժարվեց Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, և մենք բռնեցինք պայքարի ուղին: Իհարկե, դժվար ճանապարհ է եղել: Մեր կուսակցությունից էլ պատգամավորները հեռանում էին, լքում էին կուսակցությունը, քանի որ արդեն ընդդիմություն էինք: Դա մեզ հիմք տվեց, որ 2010թ. դիմենք Սահմանադրական դատարան: ՍԴ-ն ընդունեց իր հայտնի որոշումը, որ համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորը, երբ դուրս է գալիս խմբակցությունից, պետք է վայր դնի նաև իր մանդատը: Սա պատգամավորին պաշտպանում է ճնշումներից: Այսինքն՝ եթե նա դուրս է գալիս կուսակցությունից ու վայր է դնում մանդատը, ապա համամասնական ցուցակի հաջորդ անդամն է դառնում պատգամավոր:

- Հիմա ԲՀԿ-ի վրա ճնշո՞ւմ կա, որ այդ կուսակցության պատգամավորները հեռանում են:

- Եթե ուզում եք զուգահեռներ անցկացնել երկու քաղաքական ուժերի միջև, պետք է համեմատեք իրավիճակները: Այն ժամանակ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, ով պակաս հանդուրժող էր ու ավելի կոշտ, քան Սերժ Սարգսյանը:

- Այսինքն ՕԵԿ-ը ժամանակին ավելի՞ վատ վիճակում էր:

- Տարիներ շարունակ դուք ամեն ինչ տեսել եք, ես պարզապես համեմատում եմ: Իսկ այն մասին, որ մեր նկատմամբ ճնշումներ են եղել, բազմիցս ենք խոսել:

- ՀՀԿ խորհրդի նիստում Ս.Սարգսյանի հայտնի ելույթից հետո ի՞նչ տեղի ունեցավ ոչ իշխանական դաշտում:

- Այն, որ քաղաքական դաշտը մեծ ցնցում ապրեց, որ կան անորոշություններ, որոնք պարզաբանման կարիք ունեն, ակնհայտ է: Երկու կողմերից մեկնաբանություններ եղան, փաստարկներ բերվեցին: Դրանց մասին, կարծում եմ, հանրությունն ավելի հստակ տեղեկացված լինելու իրավունք ունի: Տնտեսական ու այլ ոլորտների մասին խոսք գնաց: Երբ քննարկվում էր Բարեփոխումների նախարություն ստեղծելու հարցը, ես բարձրաձայնեցի, թե ավելի լավ է հույսի ու հավատի նախարարություն ստեղծենք: Մեր ժողովուրդը լքում է հայրենիքը, քանի որ հույսի ու հավատի ճգնաժամի մեջ է: Մարդն ասում է՝ ես հեռանում եմ, որովհետև անարդարություններն օրեցօր սնկի պես աճում են: Այսօր ընդհանուր քաղաքական դաշտի նկատմամբ հուսալքություն կա: Եվ մենք չենք կարող ձեռքերը ծալած նստել, ու մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր ժողովրդի մեջ վաղվա օրվա նկատմամբ հույս արթնանա:

- Ընդդիմադիր դաշտում ստեղծված ճգնաժամը կարո՞ղ է նոր հնարավորությունների սկիզբ դառնալ, նոր հեռանկարներ բացել ամիսներ առաջ իրեն ընդդիմություն հռչակած ՕԵԿ-ի համար:

- Մենք համագործակցության կողմնակից ենք, երբևէ չենք չարախնդում որևէ ընդդիմադիր քաղաքական ուժի վրա, որը նման ցնցումների մեջ է ընկնում: Հակառակը, մենք այսօր այն կարծիքին ենք, որ միայն ուժեղ ընդդիմությամբ կարող ենք ունենալ ավելի ուժեղ երկիր:

- Տեղեկություններ են հրապարակվում, թե ՕԵԿ-ը փորձում է ԲՀԿ-ն լքած պատգամավորներին համոզել ու իր մոտ բերել: Եվ որ այդ գործով հենց Դուք եք զբաղվում:

- Ինչ ասես կարող են խոսել: Այդպիսի բան չկա և չի կարող լինել: Ես և ԲՀԿ-ում, և ՀՀԿ-ում, և ՀԱԿ-ում, և «Ժառանգություն»-ում ունեմ ընկերներ, որոնց հետ մշտապես շփվում եմ: Նման զրույցները, թե համոզում եմ ինչ-որ մեկին, ակնհայտ սուտ են:

Քվեարկության պատմություն

Մարգարյան Հովհաննես Հայկի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Մարգարյան Հովհաննես «Օրինաց երկիր» 432 44 125 181 179 179 143
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները