Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Էլեկտրաէներգիայի սակագինը չի կարող 6-7 դրամից ավելի բարձրանալ

Էլեկտրաէներգիայի սակագինը չի կարող 6-7 դրամից ավելի բարձրանալ

Հարցազրույց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հետ:

- Պարոն Այվազյան, հիմնավո՞ր եք համարում ՀԷՑ-ի՝  էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով թանկացնելու հայտը:

- Առայժմ չեմ կարող ասել, որովհետև ընկերությունը ներկայացնում է իր ծախսերը, հանձնաժողովն էլ դիտարկում է դրանց հավաստիությունը: ՀԷՑ-ը, օրինակ, ներկայացրել է, որ պետք է 3,6 միլիարդ դրամի շինարարական աշխատանք կատարի: Հանձնաժողովը հարցրել է, թե կոնկրետ ինչ աշխատանք, ընկերությունից հիմնավորումները չեն ներկայացրել և այդ ծախսն ամբողջությամբ հանել են: Սա նշանակում է, որ այդ ծախսը էլեկտրաէներգիայի սակագնի մաս չի կազմի: Մենք առաջիկայում խորհրդարանական լսումներ ենք հրավիրելու, որի ժամանակ այդ բոլոր հարցերը պետք է քննարկենք: Օրինակ, հնչեցվում Լեքսուս մեքենաներ ու շքեղ առանձնատներ վարձակալելու վրա ծախսված մեծ գուրմարների մասին: Պետք է պարզել, թե այդ գումարն իրենց շահութի՞ց է հատկացվել, թե՞ այդ ծախսը ներառվել է սակագնի մեջ: Եվ նման բազմաթիվ այլ հարցեր:

- 250 մլն դոլար պարտք ունեցող ընկերությունը ինչպե՞ս կարող է այնպիսի շահույթ ունենալ, որ տասնյակ միլոնավոր դրամներ հատկացնի շքեղ մեքենաների ու առանձնատների գնմանն ու վարձակալմանը:

- Ես չգիտեմ, թե ՀԷՑ-ն այդ 250 մլն դոլար պարտքն ինչու է վերցրել: Մեր գործառույթը միայն այդ ընկերության կողմից  ծառայության մատուցումը՝ հոսանքի մատակարարումը վերահսկելն է, մյուս հարցերը մեզ չեն վերաբերում: ՀԷՑ-ը կարող է պարտք կուտակել, բայց մեզ պետք է հետաքրքրի միայն  այն, որ այդ գումարները չներառվեն սակագնում:

- Բայց ՀԷՑ-ն իր այդ պարտքը փակելու համար է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտ ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:

- Ոչ, ոչ և ոչ: Որևէ մեկը ՀԷՑ-ի պարտքը փակելու համար սակագնին ձեռք չի տա: Նրա կորուստները կամ շռայլությունները որևէ կերպ չեն կարող ներառվել սակագնում: Ընկերության վատ տնտեսվարման արդյունքում սակագնի բարձրացում չի կարող լինել:

- Բայց այդ պարտքը հնարավոր է ազդի  էլեկտրաէներգիայի մատակարարման որակի:

- Նորից ոչ: Կան համապատասխան պատժիչ մեխանիզմներ, որոնցով  ընկերությանը կարող են լիցենզիայից զրկել, տուգանքների ենթարկել և այլ պատիժներ կիրառել: Այդ բոլոր մեխանիզմները կարգավորված են:

-Այնուամենայնիվ, Ձեր կարծիքով ինչքա՞ն կբարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը: Ներկայացված 17 դրամը իրատեսակա՞ն է:

- Իրատեսական չէ: Իմ հաշվարկներով սակագնի բարձրացումը պայմանավորված է լինելու միայն դոլարի արժևորմամբ և կարող է դառնալ 48-49 դրամ, այսինքն՝ 6-7 դրամից ավելի չի կարող թանկանալ:

- Պարոն Այվազյան, հանրային ծառայություններ մատուցող բոլոր  ընկերությունները ՀԾԿՀ-ին միշտ սակագնի բարձրացման բարձր հայտ են ներկայցնում, հանձնաժողովն էլ այն մասամբ է բավարարում: Տպավորություն է, թե փոխադարձ  համաձայնությամբ է դա արվում, որ հետո դժգոհողներին ներկայացվի, թե հանձնաժողովը հերոսաբար կարողացավ զսպել ավելի մեծ թանկացումը:

- Կա հաշվարկի հստակ մեխանիզմ՝ տարբեր ընկերությունների կողմից արտադրված էլեկտրաէներգիա, տեղափոխման մարժա, բարձրավոլտ էլեկտրակայաններ, որոնք էլ հոսանքը տալիս են բաշխիչ ցանցերին: Վերջինն իր ծախսերն է կատարում և հոսանքը տալիս ազգաբնակչությանը: Մենք էլ պետք է ուսումնասիրենք այդ ծախսերը: Եթե դրանցում կան էական փոփոխություններ, ուրեմն պետք է սակագինը փոխվի, եթե էական փոփոխություններ չկան, ինչքան էլ ասեն, թե վնասով են աշխատում, սակագին չի բարձրացվի:

-Անգամ սակագնի 6-7 դրամ բարձրացումը թանկացումների է հանգեցնելու: Իշխանությունները մտահոգություն չունե՞ն, որ սոցիալական դժգոհություն կբարձրանա:

- Կարծում ե, որ կառավարությունը պետք է սոցիալական երաշխիքների մասին մտածի: Կարելի է քննարկել և որոշակի սոցիալական խմբեր առանձնացնել, որոնց պետք է փոխհատուցել:

- Իսկ չե՞ք կարծում, որ էներգետիկ ոլորտում Հայաստանն արդեն շատ է զիջել Ռուսաստանին և հիմա չի կարողանում այդ ոլորտում կարգավորումների վրա էական ազդեցություն ունենալ:

- Կարևորը պետական կառավարման համակարգի իրավասություններն են: Կարևորը այն գործառույթներն են, որոնք որպես կարգավորման մեխանիզմներ պետությունն ունի: Իսկ թե ով է սեփականատերը, բացարձակապես չպետք է մեզ հետաքրքրի:

- Միգուցե Հայաստանի չի կարող այդ մեխանիզմները գործադրել, քանի որ  թե ՀԷՑ-ը, թե Գազպրոմ Արմենիան ռուսական պետական ընկերությունների սեփականությունն են:

- Բոլոր հարցերում էլ քաղաքական բաղադրիչ կա, բայց կան տնտեսական շարժառիթներ: Հարց տամ՝ կա՞ որևէ այլ երկիր, որը մեզ ավելի էժան գազ է տալիս:

- Իրանը կարող է տալ:

- Չի տալիս:

- Ճիշտ է, ՌԴ-ն Հայաստանին ցածր գնով է գազ վաճառում, բայց ռուսական ընկերությունն այն շատ բարձր գնով վաճառում է մեր բնակիչներին:

- Մենք այդ ծախսը ուսումնասիրելու խնդիր ունենք, այն ծախսը, որը կատարվում է գազը սահմանից բնակչին հասցնելու ճանապարհին: Քննարկելու, ճշմարտացիությունը հիմնավորելու, շահույթի չափն ու ծախսերի քանակը վերանայելու խնդիր ունենք:

Քվեարկության պատմություն

Այվազյան Վարդան Սուրենի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Այվազյան Վարդան «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 747 7 8 36 166 37 34
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները