Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Գլխավոր դատախազի առաջին հաղորդումը՝ սովորականի նման

Գլխավոր դատախազի առաջին հաղորդումը՝ սովորականի նման

7-րդ նստաշրջանի վերջին քառօրյայում խորհրդարանը ի գիտություն ընդունեց Գլխավոր դատախազի հաղորդումը՝ ՀՀ դատախազության 2014 թվականի գործունեության մասին: ԱԺ կանոնակարգի և Դատախազության մասին օրենքների փոփոխություններից հետո սա առաջին անգամն էր, որ Գլխավոր դատախազի հաղորդումը ներկայացվեց պատգամավորների քննարկմանը: Մինչ սա՝ դատախազության հաշվետվողականությունը օրենսդիրին սահմանափակվում էր ընդամենը հաղորդումը ԱԺ ուղարկելով:

Մատ թափ տալու և ժեստիկուլյացիայի արանքում

Թեպետ Գեւորգ Կոստանյանը ԱԺ-ում հաղորդում ներկայացնելու հարուստը փորձ չուներ, այնուամենայնիվ, նա իրեն պահեց բավական վստահ ու «համարձակվեց» անգամ մատ թափ տալ պատգամավորների վրա, ինչպես նկատեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը դահլիճում միակ պատգամավորն էր, ով իր ելույթում, բացի դատախազի գործունեությանն առնչվող որոշ դրվագների կոշտ քննադատությունից, անդրադարձավ նրա պահվածքին, վարքին, տոնին ու հիշեցրեց. Ձեզ մենք ենք ընտրում:

Այն, ինչ Փաշինյանը անվանեց մատ թափ տալ, ըստ Գեւորգ Կոստանյանի՝ ընդամենը մարդկային հաղորդակցման միջոց է՝ ժեստիկուլյացիա. ինքը օգտվել էր դրանից, քանի որ «տարբերություն չկա, թե այդ ժեստիկուլյացիան որտեղ է արտահայտվում»: Ի պատասխան ԱԺ-ն հարգելու կոչին էլ Գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ «Պառլամենտարիզմը Հայաստանում» թեմայով ատենախոսություն է պաշտպանել, գիտի ԱԺ-ի դերն ու նշանակությունը ու հարգում է բոլոր պատգամավորներին, բացառությամբ «որոշ դեպքերի»:

Համակարգի ու դատախազի արանքում

Դատելով հնչած ելույթներից՝ «այդ դեպքերը» խորհրդարանում այնքան էլ շատ չեն. ՀՀԿ-ում այդպիսիք, իհարկե, չկան, իսկ ԲՀԿ-ում, ՀՅԴ-ում ու ՕԵԿ-ում հազիվ թե լինեն. այս խմբակցություններից հնչեցին բացառապես համակարգին ուղղված քննադատություններ: ՀԱԿ-ը քննադատեց, բայց այնքանով, որքանով Կոստանյանը առնչվում էր Սերժ Սարգսյանին ու կատարում նրա քաղաքական պատվերը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ գովասանքի խոսքեր ասաց «երիտասարդ, ինտելեկտուալ, մարդկային շփման մեջ ադեկվատ» Գլխավոր դատախազի մասին. նրա քննադատության առարկան նույնպես ամբողջ համակարգն էր:

Ընդհանուր առմամբ, եթե չլիներ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ու նրա որդու քրեական գործունեությունը (նրանց նկատմամբ Գեւորգ Կոստանյանի հովանավորչության մասին խոսեցին Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը), Գլխավոր դատախազի հաղորդման առաջին քննարկումը կարելի է ասել անցավ հարթ ու սահուն կամ այնպես, ինչպես ընթանում է մեծամասնության կողմից ներկայացված որևէ նախագծի քննարկում խորհրդարնում: Ընդդիմությունը քննադատեց ու քաղաքականացրեց, մեծամասնությունը պաշտպանեց, և եթե հաղորդումը քվեարկվեր էլ, կընդունվեր, և ոչ միայն մեծամասնության «կողմ» ձայներով:

ՀԱԿ-ին մերժելը սովորություն է

ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը ավարտել է գործունեությունը, բայց հարցը՝ ինչ անել հանձնաժողովի ընդունած եզրակացության, բացահայտած չարաշահումների հետ, դեռևս մնում է: Հատկանշական է, որ դրա հետագա ճակատագրին առնչվող տարբերակներ առաջարակում են ընդդիմադիրները: ՀԱԿ-ը ԱԺ-ին առաջարկում էր ընդունել որոշման նախագիծ՝ «Գազամատակարարման բնագավառում հայտնաբերված չարաշահումների և Հայաստանի Հանրապետությունում «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագնի իջեցմանն ուղղված միջոցառումների մասին»: Նախագիծը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն չէր ստացել, իսկ նստաշրջանի օրակարգ ընդգրկելուն լիագումար նիստում կողմ քվեարկեց ընդամենը 45 պատգամավոր:
Մեծամասնությունը, ամենայն հավանականությամբ, որոշել է բավարարվել տնտեսական հանձնաժողովի վրա գազմատակարարման հանձնաժողովի եզրակացության իրականացման մոնիտորինգի գործառույթ դնելով. այդ մասին նախագիծը՝ ՀՅԴ-ի և Էդմոն Մարուքյանի ու Թևան Պողոսյանի հեղինակությամբ, քառօրյայի օրակարգում է:

ՀՀԿ-ին մերժելը՝ դժվար

Հազվադեպ, բայց պատահում է, երբ մեծամասնության կարկառուն ներկայացուցիչների հեղինակած նախագիծը մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն չի ստանում: Այդպես պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն չէր տվել «Կուսակցությունների մասին» օրենքը փոփոխելու նախագծին, որը, հեղինակել էին հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ու ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի հետ միասին: Լիագումար նիստում, սակայն, սխալը շտկվեց. 76 կողմ ձայնով նախագիծը ընդգրկվեց նստաշրջանի օրակարգ:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները