Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Կառավարման համակարգը փոփոխությունների նախագծում

Կառավարման համակարգը փոփոխությունների նախագծում

Սահմանադրության փոփոխությունների նախագիծը Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկվեց սեպտեմբերի 14-17-ի քառօրյայում: Դրանից հետո, մինչև հաջորդ քառօրյա, նախագծի հեղինակները 2 շաբաթ ժամանակ ունեին՝ պատգամավորներից ու խմբակցություններից ստացված առաջարկությունները քննարկելու, ընդունելու կամ մերժելու համար: Ազգային ժողովում Սահմանադրության փոփոխությունների քննարկման ժամանակ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը հոկտեմբերի 5-ին ներկայացրեց նախագիծը՝ նախագահի կողմից ընդունելի փոփոխություններով:
ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված ընթացակարգի համաձայն՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակը քվեարկվեց ներկայացումից անմիջապես հետո, առանց քննարկվելու: Պատգամավորները ոչ միայն դիրքորոշում չհայտնեցին վերջնական տեքստի վերաբերյալ, այլ նաև բավարար ժամանակ չունեցան ծանոթանալու դրան:

ParliamentMonitoring.am-ն ամփոփել է այն հիմնական փոփոխությունները, որոնք կատարվել են նախագծում խորհրդարնական քննարկումների ընթացքում:

Նախագահ

Հանրապետության նախագահին, համաձայն Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ընտրելու է միայն Ազգային ժողովը: Նախնական տարբերակով՝ երկրի նախագահին ընտրում էր Ընտրիչների ժողովը, որը կազմված էր Ազգային ժողովից և պատգամավորների թվին հավասար ՏԻՄ ներկայացուցիչներից: Վարդան Պողոսյանի տեղեկացմամբ՝ Ընտրիչների ժողովի մասին դրույթը հանվել է՝ հաշվի առնելով ԱԺ բոլոր խմբակցությունների կոնսեսուսային դիրքորոշումը:

Սահմանադրության փոփոխությունների՝ ԱԺ-ում ընդունված նախագծում բարձրացվել է հանրապետության նախագահի ընտրության շեմը: Որպեսզի նախագահի թեկնածուն համարվեր ընտրված, նախնական տարբերակի համաձայն, պետք է կողմ քվեարկեր Ընտրիչների ժողովի 3/5-ը: Այս 3/5-ը դարձել է պատգամավորների ընդհանուր թվի 3/4: Եթե քվեարկությունը չի կայանում, անցկացվում է երկրորդ փուլ, որտեղ անհրաժեշտ է, որ կողմ քվեարկի պատգամավորների 3/5-ը: Այս փուլի չկայանալու դեպքում Հանրապետության նախագահը ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ:

Ընդլայնվել է նախագահի լիազորությունների շրջանակը. նախագահը, քվեարկության չկայանալու դեպքում, կարող է ժամանակավոր պաշտոնակատար նշանակել այն պաշտոններում (ՄԻՊ, Գլխավոր դատախազ, ԿԸՀ, ԿԲ նախագահներ...), որոնք ընտրվում են ԱԺ պատգամավորների ընդհանուր ձայների 3/5-ով:

Ազգային ժողով

Նախագծի 89-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությունը, որով ամրագրվում է համամասնական ընտրակարգը, կարող է փոփոխվել միայն հանրաքվեի միջոցով: Սա հեղինակները ներառել են վերջնական տարբերակի անցումային դրույթներում, իսկ հոդվածը, ինչպես փոփոխված Սահմանադրությունն ընդհանրապես, կարող է փոփոխվել ԱԺ-ի կողմից, պատգամավորների 2/3-ի համաձայնությամբ: Ամրագրվում է, որ կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը երաշխավորվում է Ընտրական օրենսգրքով: Եթե ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ:

Ի տարբերություն նախնական տարբերակի՝ Սահմանադրության նախագծում նշվում է, որ երկրորդ փուլի անցկացման դեպքում թույլատրվում է նոր դաշինքների ձևավորումը: Քաղաքական կոալիցիա կազմելու սահմանափակումները, պայմանները և կարգը սահմանվում են Ընտրական օրենսգրքով:

Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալները ընտրվում և հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ: Նախնական տարբերակում գրված էր, թե ԱԺ-ն իր կազմից, իր լիազորությունների ամբողջ ժամկետով, ընտրում է ԱԺ նախագահ և տեղակալներ: Ըստ Վարդան Պողոսյանի՝ այսպես փարատվում է մտահոգությունը, թե կառավարման ամբողջական համակարգը կենտրոնանում է ԱԺ նախագահի շուրւջ, որը անփոփոխելի է:

Սահմանափակվել է ԱԺ նախագահի ևս մեկ լիազորություն. սկզբնական տարբերակում, եթե վարչապետի պաշտոնը թափուր էր մնում, նոր թեկնածությունն առաջարկում էր ԱԺ նախագահը: 149-րդ հոդվածում կատարված փոփոխությունների համաձայն՝ առաջադրման իրավունքը պատկանում է ոչ թե Ազգային ժողովի նախագահին, այլ Աժ խմբակցություններին: Եթե առաջադրված որևէ թեկնածու չի ստանում ձայների մեծամասնությունը, առաջադրման իրավունքը անցնում է համեմատաբար մեծ խմբակցություններին կամ պատգամավորներին. առաջադրման իրավունք ունի պատգամավորների 1/3-ը: Եթե այս դեպքում ևս վարչապետը չի ընտրվում, ԱԺ-ն իրավունքի ուժով լուծարվում է:

Կառավարություն

Ի տարբերություն Սահմանադրության փոփոխությունների նախնական տարբերակի՝ ընդունված նախագծում հստակեցվել է կառավարության կազմավորման կարգը: Ամրագրվել են գործադիրի կազմավորման կոնկրետ ժամկետներ: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո՝ տասնհինգօրյա ժամկետում, ինչից հետո հնգօրյա ժամկետում վարչապետը Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին:

Նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է կատարում, կամ դիմում է ՍԴ: Դատարանը դիմումը քննում և որոշում է կայացնում հինգ օրում: Եթե Նախագահը 3 օրում չի կատարում օրենքի այս պահանջները, փոխվարչապետը կամ նախարարը նշանակված են համարվում իրավունքի ուժով:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները