Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ընդդիմությունը թող դժգոհ զանգվածներին հավաքի ու մեծամասնություն կազմի

Ընդդիմությունը թող դժգոհ զանգվածներին հավաքի ու մեծամասնություն կազմի

Հարցազրույց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:

- Պարոն Բաղդասարյան, սահմանադրական փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակը հոկտեմբերի 5-ին քվեարկվեց առանց քննարկվելու: Պատգամավորներից շատերը բողոքեցին, որ չհասցրեցին ծանոթանալ փոփոխությունների վերջնական տեքստին: Վերջին խմբագրումներից հետո նախագիծն ինչո՞ւ հապճեպ քվեարկության դրվեց:

- Պատգամավորներից շատերը բացարձակապես իրավունք չունեն բողոքելու, դրանք պարզապես պատրվակներ են: Մասնագիտական հանձնաժողովը խմբակցությունների կամ պատգամավորների հետ հանդիպումների ժամանակ նախապես ներկայացրել էր, թե որ առաջարկություններն են ընդունվել, որոնք՝ ոչ: Այդ հանդիպումներից հետո հանձնաժողովը պարզապես խմբագրական աշխատանք է արել: Այնուհետև հոկտեմբերի 5-ին, ժամը 9-ին վերախմբագրված նախագծը եկել է խորհրդարան: ՕԵԿ-ը հավանաբար ցանկանում էր արդարանալ, թե ինչու է ձեռնպահ կամ դեմ քվեարկել: Այսինքն՝ ուզում էին կողմ քվեարկել, բայց չհասցրեցի՞ն ծանոթանալ:

- Ասում են, որ իրենց որոշ սկզբունքային առաջարկություններ չեն ընդունվել:

- Բայց նրանք նախապես տեղյակ են եղել, որ չեն ընդունվելու: Իրենք հիմնականում հանրապետության նախագահի ուժեղ լիազորություններ էին առաջարկում, ինչը նպատակահարմար չէր: Իսկ ո՞վ էր ասել, որ բոլոր առաջարկությունները պետք է ընդունվեն: Եթե այդ բոլոր առաջարկություններն ընդունվեին, մենք գնալու էինք կամ նախագահական, կամ կիսանախագահական մոդելին: Ընդհանրապես, կային քաղաքական ուժեր և անհատներ, որոնք իրենց ինչ-որ տեղում պատկերացնում էին և ցանկանում էին հենց այդ տեղն ուժեղացնել:

- Օրինակ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը դժգոհում էր, թե կառավարության հաշվին ուժեղացվել են Կենտրոնական բանկի լիազորությունները:

- Համաձայն չեմ այդ մեկնաբանության հետ, բայց Բագրատյանը շատ մանրակրկիտ աշխատել է, ես գոհ եմ նրա՝ որպես ընդդիմության ներկայացուցչի աշխատանքից: Հատկապես այն պարագայում, երբ կային մարդիկ, ովքեր առանց աշխատելու, առանց հասկանալու պարզապես առաջարկություններ էին անում: Հ.Բագրատյանը պնդում էր իր առաջարկությունները, բայց ո՞վ է ասել, թե նրա բոլոր պնդումները պետք է ընդունելի լինեն: Եթե այդպես լիներ, սահմանադրական փոփոխությունները նրան կվստահեինք:

- Նաև մտահոգություն կա, որ ներմուծվել են սկզբունքային նոր դրույթներ, որոնք անգամ չեն քննարկվել: Օրինակ, 138-րդ հոդվածի համաձայն՝ ՄԻ պաշտպանի, Կենտրոնական բանկի, Վերահսկիչ պալատի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Վճռաբեկ դատարանի նախագահներին եթե խորհրդարանը ընտրել չի կարողանում, ապա նրանց ժամանակավորապես նշանակում է ՀՀ նախագահը:

- Իսկ ի՞նչ են առաջարկում. եթե ընտրությունը չի կայանում, այդ պաշտոնները պետք է թափո՞ւր մնան: Բայց չէ՞ որ այդ փոխհամաձայնությունն ի վերջո պետք է կայանա, իսկ ընտրությունը՝ տեղի ունենա:

- Սահմանադրական փոփոխությունները քննադատեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ըստ նրա՝ առաջարկված նախագծով քաղաքական մենաշնորհը դառնում է սահմանադրական նորմ:

- Համաձայն չեմ այդ կարծիքի հետ: Կարդացեք ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի, Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունները: Նման կարծիք չի հնչել: Եթե լիներ այդ վտանգը, առաջինն այդ կառույցները կբարձրաձայնեին:

- Ձեր ընդդիմախոսների կարծիքով՝ միջազգային կառույցները չեն հասկանում Հայաստանի իշխանությունների բուն նպատակը: Օրինակ այն, որ այդպիսով ցանկանում եք «Գենսեկի» իշխանություն հիմնել:

- Դա անհեթեթություն է: Ընդդիմությունը տարբեր մեկնաբանություններ արեց, թե ինչու է իշխանությունը սահմանադրական փոփոխություններ նախաձեռնում: Բայց նախագիծն ակնհայտ է դարձնում, որ չի կարող միակուսակցական իշխանություն լինել: Այս փուլում կարևոր է, որ Մայր օրենքի հանրաքվեն տեղի ունենա բարձր մակարդակով, և բոլորս նպաստենք դրան: Հակառակը լուրջ ստվեր կգցի մեր երկրի հետագա զարգացման վրա: Իսկ ընդդիմությունը, եթե ասում է, որ 60-70 % դժգոհություն կա, թող գնա, այդ դժգոհ զանգվածներին հավաքի ու մեծամասնություն կազմի:

Քվեարկության պատմություն

Բաղդասարյան Վահրամ Վաղինակի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Բաղդասարյան Վահրամ «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 920 7 2 4 31 22 49
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները