Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Է. Շարմազանով. Ուրախ եմ, որ ԲՀԿ-ն եկել է իմ կարծիքին

Է. Շարմազանով. Ուրախ եմ, որ ԲՀԿ-ն եկել է իմ կարծիքին

Հարցազրույց Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովի հետ:

-Հանրաքվեին ընդառաջ՝ Հայաստանում քարոզարշավային շոու է անցկացվում. չե՞ք կարծում, որ սա յուրովի հաստատումն է ընդդիմադիրների այն տեսակետի, թե հանրաքվեի անցկացումը ոչ այլ ինչ է, քան իշխանության կողմից կազմակերպված շոու:

-Յուրաքանչյուր ընտրական պրոսցես պիտի ունենա քարոզչության տարրեր, ու այդ շոուին ես դրական եմ վերաբերվում: Սա իրականում լավ հնարավորություն է ընդդիմության, ավելի կոնկրետ՝ ոչ ասողների համար: Հաճախ նրանք բողոքում են, որ ուղիղ եթեր իրենց չի տրվում. խնդրեմ, 10 օր կարողեն լինել ուղիղ եթերում:

-Բայց ընդդիմադիրները, մասնավորապես, ՀԱԿ-ը հայտարարել է, որ չի մասնակցի այդ շոուին:

-Դե, ընդդիմությունը միայն ՀԱԿ-ը չէ: Առավել ևս, որ ՀԱԿ-ից, օրինակ, Հրանտ Բագրատյանը մասնակցում է:

-Բայց Բագրատյանը հիմնականում խմբակցությունից առանձին է գործում:

-Դե, եթե ՀԱԿ-ը միայն Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանն են, ես ի՞նչ ասեմ: Ի վերջո՝ մեզ հետ են, այսինքն, այո են քարոզում նաև ընդդիմությունից ՀՅԴ-ն, «Ժառանգության» որոշ անդամներ, ՀՀՇ-ն, ԲՀԿ-ն:

-Ի դեպ, ԲՀԿ-ի մասին. այս ուժի վերաբերմունքը կտրուկ փոխվել է Սահմանադրության փոփոխությունների նկատմամաբ, իսկ Ձեր վերաբերմունքը ԲՀԿ-ի նկատմամբ նույնպե՞ս փոխվել է:

-Իմ վերաբերմունքը կարող է փոխվել ոչ թե մարդկանց, այլ նրանց գործունեության ու գործողությունների նկատմամբ: Ես փետրվարին ասում էի, որ փոփոխությունները քաղաքական մենաշնորհի տանող ճանապարհ չէ, նրանք ասում էին տանում է մենաշնորհի: Հիմա ասում են, որ չէ, մենաշնորհի չի տանում: Ես էլ հրապարակային ասել եմ՝ ուրախ եմ, որ այդ մարդիկ վերանայել են իրենց կարծիքն ու եկել են իմ կարծիքին:

-Քարոզարշավի մասնակից Ձեր կուսակիցներին ասվե՞լ է, թե հատկապես ինչը և ինչպես պետք է քարոզել, որպեսզի հանրությունը կողմնորոշվի դեպի այո-ն:

-Դե, կոնկրետ հրահանգներ չեն տրվել, ուղղակի կան քարոզչական նյութեր, և այս օրերին մեր ընկերները կօգտվեն այդ նյութերից:

-ՀՀԿ-ն սովորաբար խուսափել է մասնակցել նախընտրական բանավեճերից, այս անգամ զարմանալիորեն պատրաստակամ է: Արդյո՞ք պատճառն այն չէ, որ հիմա քարոզվում է մայր օրենքը՝ ի տարբերություն իշխանության գործունեության ու նախընտրական խոստումների:

-ՀՀԿ-ն շատ նորմալ աշխատում է և օգտվում քարոզչության բոլոր միջոցներից: Իսկ այն, որ նախորդ ընտրությունների ժամանակ դա չի եղել ու այսօր կա, նշանակում է, որ ՀՀԿ-ի աշխատանքը ավելի բաց ու հրապարակային է դարձել: Մեր աշխատաոճում էլ են սխալներ եղել, ու փորձում ենք դրանք ուղղել: Ավելին, այսօր էլ Սահմանադրությունից չեն խոսում: Ես դեռ չեմ տեսել բովանդակային քննարկում. ոչ-ի կողմից ով խոսում է, խոսում է իշխանության վերարտադրությունից ու սխալներից:

-Չկա՞ անհանգստություն, որ հանրությունը կլսի այդ քննադատությունը ու ոչ կքվեարկի:

-Հասարակությունը հոգնել է մերժողականությունից, չի լսի: Իշխանությունը ընդունում է իր սխալները ու դրա համար գնում է բարեփոխումների:

Քվեարկության պատմություն

Շարմազանով Էդուարդ Հովսեփի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Շարմազանով Էդուարդ «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 895 9 1 4 54 12 33
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները