Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Թեւան Պողոսյանը մտահոգված է բալետի զարգացմամբ, Հերմինե Նաղդալյանը՝ «Ակունք» համույթի պահպանմամբ

Թեւան Պողոսյանը մտահոգված է բալետի զարգացմամբ, Հերմինե Նաղդալյանը՝ «Ակունք» համույթի պահպանմամբ

Դեկտեմբերի 8-ին, երբ Ազգային ժողովում ֆինանսների փոխանարար Պավել Սաֆարյանը ներկայացնում էր 2016թ.-ի բյուջեի նախագիծը՝ ընդունված ու մերժված առաջարկություններով, Մուրադ Մուրադյանը միակ հանրապետականն էր, ով դահլիճից բարձրաձայնեց իր դժգոհությունը: Նրա 15 առաջարկություններից՝ մշակույթի տուն, գրադարան,մարզադահլիճ ու ճանապարհ վերանորոգելու մասին, ընդունվել էին միայն 3-ը: Պատգամավոր Մուրադյանը, թերևս, չէր թերթել բյուջեի ամփոփաթերթը, այլապես արձանագրած կլիներ, որ կառավարությունը նույն կերպ է վարվել բոլոր ՀՀԿ-ականների հետ, իսկ ոմանց էլ մերժել էր ընդհանրապես:

Մերժվել են յուրայինները 

ՀՀԿ-ական պատգամավորներից ամենաշատ առաջարկություններ ներկայացրածը թիվ 41 ընտրատարածքից ընտրված Հակոբ Հակոբյանն էր. ներկայացրել էր 30-ը, ընդունվել էին միայն երկուսը: Տավուշի տարբեր համայնքներում տանիք ու ճանապարհ, ջրագիծ ու մշակույթի տուն վերանորոգելու կամ կառուցելու առաջարկները պատգամավորը ներկայացրել է՝ առանց նշելու անհրաժեշտ գումարի չափը: Կառավարությունը ևս, ընդունելով նրա առաջարկություններից 2-ը, չի նշել այդ գումարի չափը:

Տանիք, ջրագիծ, կոյուղի, ճանապարհ, դպրոց ու մանկապարտեզ վերանորոգելու առաջարկներով հանդես են եկել հիմնականում մեծամանսականով ընտրված պատգամավորները՝ Հրանտ Գրիգորյան, Արկադի Համբարձումյան, Սեդրակ Սարոյան, Աշոտ Արսենյան…նրանցից յուրաքանչյուրը 1-2 տասնյակ առաջարկ է ներկայացրել, որոնց ճնշող մեծամասնությունը մերժվել է: Կառավարության մերժումների հիմնական պատճառաբանությունը 2016 թվականի բյուջեի նախագծի մուտքերի մակարդակն է ու ծախսերի առաջնահերթությունը:

Երբեմն էլ, ինչպես, օրինակ, Պաշտպանության հանձնաժողովի 1-2 առաջարկությունները, կառավարությունը մերժել է՝ առանց մերժումն ընդգծելու: Հանձնաժողովը խնդրել է փրկարար ծառայողների հանդերձանքի համար ՏԿԱԻ-ին հատկացնել լրացուցիչ միջոցներ՝ հաշվի առնելով, որ ծառայություն կատարելիս աշխատանքային համազգեստը վնասվում է: Կառավարությունը պատասխանել է. «համազգեստը վնասվելու դեպքում այն փոխարինվում է նորով՝ պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին»:

Գործադիրը անդրդվելի է մնացել նույնիսկ Շիրակ Թորոսյանի՝ սիրաշահող ձևակերպումների առջև: Նա առաջարկել է Ջավախքի 150 երեխաների համար կազմակերպել ամառային ճամբար՝ առաջարկը սկսելով այսպես. «Որպես ՀՀ կառավարության բարի ավանդույթի շարունակականության դրսևորում…»:

ՀՀԿ-ի՝ շուրջ 200 առաջարկություններից ընդունվել է հազիվ 40-ը: ԲՀԿ-ի տասը առաջարկություններից՝ 4-ը:

Մերժվել են, որովհետև կողմ չեն 

ՀՅԴ-ի 14 առաջարկություններից ընդունվել են միայն 2-ը:, ՕԵԿ-ը, ըստ բյուջեի ամփոփաթեթրթի, չի ներկայացրել ոչ մի առաջարկություն: «Ժառանգություն» խմբակցությունից բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացրել միայն Թևան Պողոսյանը՝ 18: Ընդունվել է 2-ը: Մեծամասնականով ընտրված պատգամավորներին բնորոշ՝ դպրոց վերանորոգելու առաջարկ արել է նաև Թևան Պողոսյանը, բայց նա առաջարկել է նաև գումար հատկացնել ԱԺ-ին տեսախցիկների համար, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին դասագրքով ապահովելու համար, և վերջապես՝ առաջարկել է 10 միլիոն դրամ հատկացնել մշակույթի նախարարությանը՝ բալետային արվեստի զարգացման համար:

Նրա այս առաջարկությունը ևս կառավարությունը մերժել է, փոխարենը ընդունել է ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի «մշակութային» առաջարկը: Նա խնդրել է վերականգնել «Ակունք» ազգագրական համույթի պետական կարգավիճակը ու դրա համար հատկացնել 21 մլն դրամ: «Ակունքի» պահպանման համար կառավարությունը 2016թ.-բյուջեի նախագծում նախատեսել է 21.մլն դրամ:

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներից, խմբակցություններից ու պատգամավորներից ստացված 324 առաջարկություններից 48-ը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանինն է: Նա ՀԱԿ-ի՝ առաջարկություն ներկայացրած միակ պատգամավորն է: Նրա առաջարկությունները, սակայն, տարբերվում են բոլոր մյուս առաջարկություններից: Բագրատյանի՝ կառավարության կողմից ընդունված հատուկենտ առաջարկությունները լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չեն նախատեսում: Դրանք առաջարկություններ ու դիտողություններ են բյուջեի նախագծի կազման վերաբերյալ, որոնց կառավարությունը մանրամասնորեն արձագանքել է:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները