Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Գ. Նուշիկյան. Սոցիալ-տնտեսական իրավիճակում կա նաև իմ մեղավորության մասնիկը

Գ. Նուշիկյան. Սոցիալ-տնտեսական իրավիճակում կա նաև իմ մեղավորության մասնիկը

Parliamentmonitoring.am-ը 5-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության ավարտին ընդառաջ՝ փորձում է ամփոփել խորհրդարանի համարյա 1/4-ը կազմող մեծամասնական հատվածի գործունեության պատկերը. ի՞նչ են խոստացել ընտրողներին, ի՞նչ են կարողացաել անել, ի՞նչ չեն արել և ինչո՞ւ: Մեծամասնական պատգամավորները գնահատում են ընտրակարգի փոփոխությունը և ամփոփում իրենց գործունեությունը:

Շարքի հերթական զրուցակիցը թիվ 10 ընտրատարածքի պատգամավոր, Հանրապետական խմբակցության անդամ  Գարեգին Նուշիկյանն է:

- Պարոն Նուշիկյան, որո՞նք են եղել Ձեր նախընտրական ծրագրի առաջնահերթությունները, ի՞նչ է հաջողվել անել դրանց իրականացման ուղղությամբ:

- Առաջնայինը, բնականաբար, սոցիալական և տնտեսական հարցերն են: Հատկապես տնտեսական ոլորտի խնդիրները մշտական աշխատանք են պահանջում: Ես ներգրավված եմ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, այնտեղ ամենօրյա աշխատանք է տարվում: Որոշ բաներ լավ են ստացվում, որոշները՝ ոչ:

- Տնտեսության ոլորտում հատկապես ո՞ր հարցերն են Ձեզ հետաքրքրում:

- Տնտեսությանը վերաբերող օրենսդրական բոլոր հարցերը, որոնք քննարկվում են, և որոնք հանձնաժողովի միջոցով մտնում են մեծ օրակարգ:

- Այսինքն՝ ձեր առաջնահերթությունները հիմնականում օրենսդրական խնդիրներո՞վ են պայմանավորված:

-Իսկ էլ ինչի՞ հետ պետք է կապված լինեն:

- Մեծամասնական պատգամավորներն այլ առաքելություն էլ ունեն՝ պայմանավորված կոնկրետ ընտրատարածքից ընտրված լինելու հանգամանքով:

- Դա ամենօրյա աշխատանք է:

- Փոխվե՞լ են առաջնահերթությունները, որոնք կարեւոր էին 4 տարի առաջ, և կարևորում եք այսօր:

- Ցավոք՝ չեն փոխվել: Իհարկե, կցանկանայի, որ փոխված լինեին այն առումով, որ մեր ընտրողների սոցիալական հարցերը լուծված լինեին, և տնտեսության զարգացման ոլորտում ունենայինք դրական արդյունքներ, որպեսզի մեր առաջնահերթություններն էլ փոխվեին, բայց չեն փոխվել:

- Ձեր ամենակարևոր ծրագրային խոստումը, որ կատարել եք:

- Ես իմ ընտրողներին ընդհանրապես որևէ խոստում չեմ տվել, փոխարենն արել եմ այն, ինչ կարողացել եմ անել:

- Իսկ արվածներից հատկապես ի՞նչն եք կարևորում:

- Արդեն ասացի՝ հիմնականում տնտեսական և սոցիալական ոլորտներին առնչվող հարցերը: Սոցիալական խնդիրները, եթե որպես մեծամասնականով ընտրված պատգամավորի եք հարցնում, ընտրողների հետ ամենօրյա շփումների ընթացքում են ի հայտ գալիս: Ցավոք սրտի, ոչ բոլորին ես կարողանում օգտակար լինել:

- Ձեր ընտրողներն ավելի շատ ի՞նչ հարցերով են Ձեզ դիմում:

- Ցավալի է, բայց հիմնականում սոցիալական խնդիրներով: Նախընտրական հանդիպումների ժամանակ գրեթե բոլորին խնդրել եմ, որ օրենսդրական առաջարկներով ինձ դիմեն, որ ես էլ դրանք ներկայացնեմ խորհրդարանին: Կենտրոնի ընտրողները շատ բազմաշերտ են, և խնդրել եմ, որ եթե կան գաղափարներ, առաջարկներ, ապա այդ հարցերով ինձ հետ համագործակցեն: Ցավալի է, բայց մինչ օրս ոչ մի առաջարկ չեմ ստացել: Ինձ դիմում են տարաբնույթ՝ դատարանների, հիվանդանոցների, դեղորայքի խնդիրներով, տանիքի վերանորոգում, բակերի կանաչապատում, ոռոգման ցանցի անցկացում և այլն:

- Այնուամենայնիվ, կարո՞ղ եք մոտավորապես նշել, թե մինչ այժմ որքանով եք իրականացնել Ձեր նախընտրական ծրագիրը:

- Ախր ես կոնկրետ խոստումներ չեմ տվել, իսկ իմ ծրագրերը հիմնականում տնտեսության, սոցիալական հարցերի հետ են կապ ունեցել: Բայց նաև գոհ չեմ այսօրվա սոցիալ- տնտեսական իրավիճակից: Եվ կարծում եմ, որ ես էլ դրանում իմ մեղավորության մասնիկն ունեմ:

- Գնահատեք Ձեր գործունեությունը 5 բալանի սանդղակով:

- Երևի՝ 3:

- Կցանկանայի՞ք շարունակել պատգամավորական գործունեությունը հաջորդ խորհրդարանում:

- Գիտեք, այդ ուղղությամբ դեռ խորությամբ չեմ մտածել: Մենք ընդունեցինք նոր Սահմանադրություն, որը խորհրդարանի դերն ավելի է բարձրացնում, բայց դեռ պետք է ընդունվի նաև Ընտրական նոր օրենսգիրքը: Իսկապես, այդ հարցի մասին խորությամբ դեռ չեմ մտածել:

- Իսկ ինչպե՞ս կգնահատեք մեծամասնական պատգամավորների գործունեության ազդեցությունը ԱԺ-ի գործունեության վրա: Մեծամասնականով հատվածը կազմում է խորհրդարանի մոտ ¼-ը:

- Գիտեք, այդ հարցին երկակի մոտեցում ունեմ: Օրինակ, ինչո՞ւ եմ ուրախ, որ նոր Սահմանադրությամբ մեծամասնական ընտրակարգը վերացավ: Մենք փոքր ժողովուրդ ենք, փոքր քաղաք է, փոքր կենտրոն, և մարդկային հարաբերությունների հարց կա: Իսկ ընտրությունների ժամանակ այդ հարաբերությունները, ցավոք, ոչ թե ավելի լավանում են, այլ՝ հակառակը: Մյուս կողմից՝ կարծում եմ, որ մեծամասնական պատգամավորների դերը շատ մեծ է, քանի որ ընտրողները գրեթե 99 %-ով իրենց դարդուցավով դիմում են նրանց, անմիջական շփումը հենց նրանց հետ է: Մեծամասնական պատգամավորներն ավելի լավ գիտեն իրենց ընտրատարածքի հոգսերը:

- Համամասնական ընտրակարգի դեպքում այդ կապը կտրվելո՞ւ է:

- Ես դեռ չգիտեմ, թե ինչպիսին է լինելու Ընտրական նոր օրենսգիրքը, ռեյտինգային ինչ-որ մոտեցում է լինելու, բայց եթե պատգամավոր-ընտրող անմիջական շփումը կտրվի, կարծում եմ՝ այնքան էլ դրական չի լինի:

Քվեարկության պատմություն

Նուշիկյան Գարեգին Գագիկի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Նուշիկյան Գարեգին «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 903 9 3 16 34 4 0
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները