Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Վրեժ Մարկոսյան. Կարծում էի, թե կկարողանամ ինչ-որ բան անել

Վրեժ Մարկոսյան. Կարծում էի, թե կկարողանամ ինչ-որ բան անել

Մեծամասնական ընտրակարգով ընտրված 41 պատգամավորներին ներկայացնող մեր շարքի հերթկան զրուցակիցը թիվ 14 ընտրատարածքից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Վրեժ Մարկոսյանն է:

-Փոփոխված Սահմանադրությամբ խորհրդարանական ընտրությունները անցկացելու են միայն համամասնական ընտրակարգով, առանց մեծամասնականի. ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունը:

-Գնահատում եմ լավ, որովհետև սրանից հետո այլևս մեր միջև թշնամություն չի առաջանա: Իմ ընտրության ժամանակ, օրինակ, մեր ընտրատարածքում 4 հոգով էինք պայքարում, ամեն մեկս մեր համար էինք: Հիմա արդեն մարդկանց միջև մրցակցություն չի լինի, կուսակցություններն են մրցակցելու: Ժողովուրդն էլ կտեսնի, թե որ կուսակցությունն է իրեն ավելի օգուտ տալու, նրան էլ ձայն կտա:

-Բայց որոշ մեծամասնականներ ասում են, թե այդ ընտրակարգից հրաժարվելու հետևանքով կթուլանա կապը ընտրողների ու Ազգային ժողովի միջև:

-Այո, կապը կթուլանա:

-Բա այդ հարցը ինչպե՞ս պետք է լուծվի:

-Չգիտեմ: Նոր օրենսգիրքը կլինի, կտեսնենք:

-Դուք կուզե՞ք պատգամավորական գործունեությամբ զբաղվել նաև հաջորդ գումարման Ազգային ժողովում:

-Այսօր չեմ կարող պատասխանել, օրը գա, բարին՝ հետը:

-Ինչի՞ց է կախված:

-Դե, տեսնենք ինչպիսի փոփոխություններ կլինեն: Կախված կլինի Ընտրական օրենսգրքից, մեկ էլ տեսնենք՝ քաղաքական ուժը կուզի՞ ընդգրկել իր ցուցակում:

-Ինչի՞ց է կախված որևէ թեկնածուի՝ այս կամ այն քաղաքական ուժի համամասնական ցուցակում ընդգրկելը:

-Կախված է երևի նրանից, թե ով ինչպես է աշխատել:

-Օրինակ, Դուք ինչպե՞ս եք աշխատել, քանի՞ տոկոսով եք իրականացրել Ձեր նախընտրական ծրագիրը:

-Երևի մի 20-25%-ով:

-Քիչ չէ՞:

-Եթե այդքան էլ լինի, շատ լավ ա:

-Իսկ այդ 20-25%-ի մեջ ի՞նչն է մտնում. կոնկրետ ի՞նչ եք խոստացել ու ի՞նչ եք արել:

-Տված խոստումների շատ քիչ մասն եմ արել: Բոլորը կապված են շինարարական մեծ պրոբլեմների հետ, գյուղացիների վիճակի հետ: Թիվ 14 ընտրատարածքը ընդգրկում է Ապարանը, Ծաղկահովիտը, Աշտարակը. այս տարածքների գյուղերում դժվարությունները շատ-շատ են:

-Այնուամենայնիվ, արածներից մի քանիսը կթվարկե՞ք:

-Ասֆալտապատում է արվել, համայնքային գրասենյակների կառուցում է եղել, դպրոց է վերանորոգվել: Պլյուս դրան՝ իմ անձնական ներդրումները, բազմաթիվ բաներ արել եմ:

-Դրանց մասին գրել եք նաև Ձեր ծրագրո՞ւմ:

-Օգնության մասին չեմ գրել, բայց ասֆալտապատումը եղել է, գազաֆիկացում ենք արել:

-Ինչպե՞ս եք գնահատում մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների գործունեությունը խորհրդարանում:

-Դժվարանում եմ: Երևի նախ ինձ պիտի գնահատեմ:

-Ուրեմն, 5 բալանի սանդղակով՝ քանի՞ բալ կգնահատեք Ձեր կատարած աշխատանքը:

-1: Չնայած ասեմ. կան գյուղեր, որտեղ ես բավականին վաստակ ունեմ, ուղղակի չեմ ուզում գլուխ գովել:

-Ընդամենը 20%-ով կատարված ծրագիր, 1 բալ. ի՞նչն է խանգարել ավելի լավ աշխատելուն:

-Սահմանափակ բյուջեն: Մեր երկրը աղքատ է, մարդիկ ձգտում են լավին, բայց պատերազմական վիճակում ենք, բնական հանածոներ չունենք:

-Մինչ ընտրվելն էլ գիտեիք, չէ՞, այդ ամեն ինչի մասին, ուրեմն, ինչո՞ւ եկաք խորհրդարան:

-Կարծում էի, որ կկարողանամ ինչ-որ բան անել, ավելին էի սպասում:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները