Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Գրեթե բացառում եմ ընդդիամդիր պատգամավորի առաջադրումը որպես ՄԻՊ թեկանծու

Գրեթե բացառում եմ ընդդիամդիր պատգամավորի առաջադրումը որպես ՄԻՊ թեկանծու

Հարցազրույց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հետ:

-Պետաիրավական հարցերի հանձնաժողովը ՄԻՊ-ի թեկնածուի առաջադրման իրավիճակային լուծում տվեց՝ այս իրավասությունը վերապահելով հենց պետաիրավական հանձնաժողովին. կարծում եք՝ սա ճի՞շտ լուծում էր:

-Ճիշտ է այն, որ առաջացել է խնդիր, և այդ խնդրին օրենսդրական կամ ենթաօրենսդրական ակտով պետք է պարտադիր լուծում տրվի, իսկ թե հանձնաժողովներից որին՝ պետաիրավականին թե մարդու իրավունքների պաշտպանությանը կտրվի Պաշտպանի թեկնածու առաջադրելու իրավունքը, այլ հարց է: Մասնակի գործող Սահմանադրության 10-րդ հոդվածով ՄԻՊ-ի առաջադրման և ընտրության մի ձև է նախատեսվում, նախորդ Սահմանադրությամբ, ԱԺ կանոնակարգով և ՄԻՊ-ի մասին օրենքով՝ մեկ այլ, հետևաբար, օրենսդրական համապատասխանեցումը անհրաժեշտ էր:

-Պետաիրավական հանձնաժողովի նիստում նախագծի ընդունմանը Դուք ձեռնպահ քվեարկեցիք, այսինքն, չկա՞ տարբերություն, թե հանձնաժողովներից որին կտրվի այդ իրավասությունը:

-Ես հնարավոր եմ համարել երկու տարբերակն էլ: Եթե խնդիրը դիտարկում ենք որպես սահմանադրական մարմնի ձևավորում, ուրեմն, ճիշտը պետաիրավականինն տալն էր, եթե նայում ենք որպես զուտ մարդու իրավունքների խնդրի, ուրեմն, պետք էր տալ մարդու իրավունքների հանձնաժողովին: Միանշանակ չեմ կարող ասել: Ի դեպ, նման հարց կարող է առաջանալ նաև այլ նշանակումների, օրինակ, ԿԲ-ի նախագահի առաջադրման, ընտրության դեպքում:

-Կա տեսակետ, որ Պաշտպանի թեկնածու առաջադրելու իրավասությունը չտրվեց մարդու իրավունքների հանձնաժողովին, որովհետև այնտեղ ՀՀԿ-ն ընդամենը 3 պատգամավոր ունի ու իր թեկնածուին անցկացնելու հարցում կարող էր դժվարություն ունենալ:

-Դա կոնյուկտուրայի հարց է, ես դրանով չեմ ուզում զբաղվել: Այդ հանձնաժողովի կազմը նույն ՀՀԿ-ական պատգամավորներով համալրելը մեծամասնության համար ընդամենը մեկ ժամվա հարց է. կանոնակարգը չի արգելում, որ նույն պատգամավորը ընդգրկված լինի մի քանի հանձնաժողովում միաժամանակ: Գուցե դա գլխացավանք լիներ, սրեր խնդիրը, բայց բարդություն չեմ տեսնում: Երկու դեպքում էլ լուծելի խնդիր է, եթե Ազգային ժողովում կա մեծամասնություն:

-Ձեր անունը մամուլում շրջանառվում է որպես Պաշտպանի հավանական թեկնածու:

-Ես էլ ասում եմ, որ իրականության մեջ գոյություն չունեցող ենթադրություններին չեմ պատասխանում:

-Իսկ ինչո՞ւ եք Դուք հայտնվել ԶԼՄ-ների «թիրախում». ի դեպ, ՄԻՊ-ի զեկույցի քննարկման ժամանակ հենց Դուք խոսեցիք Կարեն Անդրեասյանի հրաժարականի մասին:

-Ես լրիվ ուրիշ բան եմ ասել: Ծանոթացել եմ նրա վերջին 3 զեկույցներին ու տեսել եմ, որ իր բարձրացրած հարցերի կապակցությամբ առաջընթաց չի արձանագրում: Հարցրել եմ՝ այդ արձանագրումներից հետո ցանկություն չի՞ առաջացել հրաժարական տալու: Ինքն էլ ասաց՝ ինձանից լավ իրավաբան չկա, ես լավ եմ աշխատում: Իմ ելույթի ժամանակ նույնիսկ ակնարկել եմ՝ չմտածեք, թե Ձեր աթոռին աչք ունեմ: Ծիծաղելի կլիներ պատկերացնել, որ մեր երկրում, որևէ ընդդիմադիր պատգամավորի հորդորին ենթարկվելով, Պաշտպանը պիտի հրաժարական տա:

-Իսկ հնարավո՞ր է, որ ընդդիմադիր պատգմավորին պետաիրավական հանձնաժողովը առաջադրի Պաշտպանի թեկնածու:

-Գրեթե բացառում եմ:

-Ինչո՞ւ գրեթե:

-Որովհետև այս իշխանությունը կարող է որոշել, որ, օրինակ, Թևան Պողոսյանը կամ Էդմոն Մարուքյանը շատ լավ Պաշտպանի թեկնածուներ են, ու առաջադրի: Ի՞նչ կարող եմ ասել:

-Իսկ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը առաջադրել չի՞ կարող:

-Ջհանգիրյանի վերաբերյալ որևէ խոսակցություն չկա և չի եղել, մամուլի մոգոնած լուրերն են:

-Հնարավո՞ր է այս քառօրյայի ընթացքում արդեն իսկ Պաշտպանի թեկնածուի առաջադրում լինի:

-Տեսականորեն՝ այո, որովհետև սա ընդամենը որոշման նախագիծ է, որը երկրորդ ընթերցում չի անցնում: Քվեարկությամբ ընդունվելուց հետո համարվում է ուժի մեջ մտած:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները