Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Կարգազանց պատգամավորների պատիժը կորորշի ԱԺ նախագահը

Կարգազանց պատգամավորների պատիժը կորորշի ԱԺ նախագահը

Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը փետրվարի 16-ին հրավիրած նիստում ԱԺ կանոնակարգի և էթիկայի կանոնների խախտում է որակել 7 պատգամավորների՝ ուրիշի փոխարեն քվեարկելու քայլը: Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերին հրավիրված արտահերթ նստաշրջանի ընթացքում Հանրապետական խմբակցության անդամներ Սեյրան Սարոյանը, Սպարտակ Մելիքյանը, Համլետ Հարությունյանը, Կարեն Սարիբեկյանն ու Առաքել Մովսիսյանը, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Արշակ Մխիթարյանն ու Բազմասեր Առաքելյանը քվեարկել էին ոչ միայն իրենց, այլ նաև գործընկերների փոխարեն: Past.am կայքի լրագրող Լիլիթ Լալայանը տեսագրել էր այդ խախտումը և տեսանյութը տրամադրել Էթիկայի հանձնաժողովին: Լրագրողը պահանջում էր գնահատական տալ ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորների վարքագծին:

Հանձնաժողովի որոշման և դրա հնարավոր հետևանքների մասին Parliamentmonitoring.am-ը զրուցեց հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի հետ:

- Պարոն Հարությունյան, փաստորեն հանձնաժողովը, ինչպես նաև Դուք, գտնում եք, որ ձեր 7 գործընկերները խախտում են թույլ տվել՝ քվեարկելով ուրիշի փոխարեն:

- Այո, մենք պարզեցինք, որ դա ԱԺ կանոնակարգի կամ օրենքի պահանջի խախտում է, և այն որակել ենք որպես էթիկայի կանոնների խախտում: Ես բացասաբար եմ վերաբերվում նման քայլերին: Հանձնաժողովը միաձայն որոշեց դա դիտել որպես կարգազանցություն և դրա վրա տարածել կանոնակարգով նախատեսված ազդեցության գործիքները: Գիտեք՝ օրակարգում է «Ժառանգություն» խմբակցության հեղինակած և արդեն առաջին ընթերցմամբ ընդունված «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով հեղինակները առաջարկում են ուրիշի փոխարեն քվեարկելը համարել կարգազանցություն և նման դեպքերում կիրառել այդ օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված պատժամիջոցները: Մենք միաժամանակ որոշման նախագծում ԱԺ նախագահին առաջարկում ենք այդ օրինագիծն ընդունելուց հետո կիրառել նաև ավելի խիստ պատժամիջոցներ:

- Օրինակ՝ ինչպիսի պատժամիջոցներ:

- Դա մենք թողել ենք ԱԺ նախագահի հայեցողությանը, որովհետև մենք ելնում ենք այն պարզ իրողությունից, որ նիստի բնականոն ընթացքի պատասխանատուն ԱԺ նախագահն է կամ նիստ վարողն ընդհանրապես: Խախտումների դեպքում նիստ վարողն է ընտրում իրավիճակին համարժեք միջոցներ՝ ելնելով բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությունից: Մենք առաջարկում ենք հնարավոր բոլոր դեպքերում նախապատվությունը տալ ավելի կոշտ, ավելի խիստ ազդեցության միջոցներին:

- Հայտնի է, որ հիմնականում Հանրապետական խմբակցության պատգամավորներն են քվեարկում իրենց փոխարեն: Կարծում եք ԱԺ նախագահը կպատժի՞ իր գործընկերներին:

- Դուք փորձում եք ցանկալին ներկայացնել որպես իրողություն: Նման դեպքում կուսակցական պատկանելությունը նշանակություն չունի: Նախ՝ տվյալ դեպքում ոչ միայն Հանրապետական խմբակցության պատգամավորներն են խախտում կատարել, կան նաև այլ խմբակցության անդամներ, այդ թվում՝ ընդդիմության ներկայացուցիչներ: Հիմա մենք գտնում ենք, որ նման դեպքերը պետք է արձանագրել և դրանց անդրադառնալ ամենայն պատասխանատվությամբ:

- Ճիշտ է, երբեմն այլ խմբակցության՝ ԲՀԿ-ի անդամներն էլ են գործընկերների փոխարեն քվեարկում, բայց այդ քայլին ամենաշատը ՀՀԿ-ի պատգամավորներն են դիմում:

- Ձեր այդ հարցը կոռեկտ չէ: ԱԺ ընդդիմության ներկայացուցիչներն էլ երբեմն կոպիտ խախտումներ են թույլ տալիս, բայց, չգիտես ինչու, լրատվամիջոցները դրան շատ նորմալ են նայում, կարծես թե նրանց կարելի է, իսկ քաղաքական մեծամասնությանը՝ ոչ: Անընդունելի են այդ երկակի ստանդարտները, դրա համար էլ մենք փորձում ենք հավասարաչափ վերաբերմունք դրսևորել: Մեզ համար սկզբունքն է կարևոր:

- Ձեր որոշ գործընկերներ նման դեպքերում անգամ քրեական պատասխանատվության խնդիր են դնում, քանի որ ԱԺ կանոնակարգի 45-րդ հոդվածն ընդամենը ձայնի կամ նիստերին մասնակցելու իրավունքից զրկում է նախատեսում, ինչը կարող է կարգազանց պատգամավորներին հետ չպահել ուրիշի փոխարեն քվեարկելու գայթակղությունից:

- Քրեական պատիժ չի կարող լինել: Դրա մեջ քրեական բան չկա: Խոսքը քվեարկությունից զրկելու կամ հնարավոր այլ մեխանիզմների մասին է, բայց միայն այն պատժամիջոցների, որոնք նախատեսված են կանոնակարգով:

- Կան պատգամավորներ, ովքեր գտնում են, որ նիստերի ժամանակ ուրիշի փոխարեն քվեարկելը հավասարազոր է ընտրությունների ժամանակ ուրիշի փոխարեն քվեարկելուն կամ ստորագրությունը կեղծելուն, ինչը ենթադրում է քրեական պատասխանատվություն:

- Ոչ, դրանք սխալ մեկնաբանություններ են: Ես էլ ասում եմ, որ դա նույնն է, ինչ մենք փորձենք ուրիշի պատվիրակված կամ չպատվիրակված ձայնն օգտագործել:

- Ձեր կարծիքով այս գործընթացը՝ հանձնաժողովի որոշումը, մամուլի հրապարակումները կնպաստե՞ն, որ կարգազանց պատգամավորներն այդ քայլին չգնան:

- Հուսանք:

Քվեարկության պատմություն

Հարությունյան Խոսրով Մելիքի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Հարությունյան Խոսրով «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 844 7 6 22 84 193 146
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները