Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ապրիլի 4-7-ի քառօրյայի մեկնարկը՝ միասնականության մթնոլորտում

Ապրիլի 4-7-ի քառօրյայի մեկնարկը՝ միասնականության մթնոլորտում

Ապրիլի 4-ին մեկնարկած խորհրդարանական քառօրյայի օրակարգում ընդգրկված էր 142 օրենքի նախագիծ և 37 միջազգային պայմանագիր, բայց օրակարգը հաստատելիս քննարկված միակ հարցը օրակարգից դուրս էր ու խիստ հրատապ: Այն վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի շփման գծում ստեղծված պատերազմական գործողություններին: Նախ նիստը վարողի՝ Էդուարդ Շարմազանովի առաջարկությամբ պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը, հետո ներկայացվեց ԱԺ հայտարարությունը՝ նախապես մշակված բոլոր խմբակցությունների և խմբակցություննեորւմ չընդգրկված պատգամավորների կողմից:

ԱԺ-ն՝ միասնաբար

Հայաստանի Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանի կողմից 1994 թվականի զինադադարի պայմանագրի խախտումը, Արցախի ժողովրդի խաղաղ ապրելու իրավունքի ոտնահարումը, քաղաքացիական բնակչության և բնակավայրերի թիրախավորումը: Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանը ձախողում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով հիմնախնդրի լուծմանն ուղղված ջանքերը և իրականացնում է ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ռազմական ճանապարհով լուծելու քաղաքականություն:

Հայ պատգամավորները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ միջազգային կազմակերպություններին կոչ են անում հասցեական և համարժեք արձագանքել ստեղծված իրավիճակի համար պատասխանատու ադրբեջանական կողմին՝ կիրառելով ագրեսորի նկատմամբ զսպման բոլոր մեխանիզմները՝ լարվածության հետագա սրացումից եւ տարածաշրջանն ապակայունացնող քայլերից խուսափելու համար:

ԵԽԽՎ-ին՝ հատուկ

Միջազգային կազմակերպություններից մեկի՝ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը անդրադարձավ առանձին: Ագրամունտը նախoրեին խոսել էր «հայկական զինված ուժերը Ադրբեջանի գրավյալ տարածքների դուրս բերելու» անհարժեշտության մասին: Զոհրաբյանը առաջարկեց դիմել Հայաստանում ԵԽ-ի ներկայացուցչություն՝ հստակ վերաբերմունք հայտնելով նրա նկատմամբ, իսկ իր վերաբերմունքը Զոհրաբյանը հայտնեց՝ նրա հասցեին մի քանի անգամ հնչեցնելով «ստահակ» բառը: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Ագրամունտի հետ անձամբ էր խոսել՝ հեռախոսով: Ասաց, որ ներկայացրել է, թե ում նախաձեռնությամբ և ինչ է կատարվում սահմանին, ու հարկ եղած դեպքում հայաստանյան պատվիրակության հետ կքննարկեն, թե ինչպես կարող են արձագանքել ԵԽԽՎ նախագահին:

Շարմազանովն ու Զուրաբյանը միակարծիք են

Պատերազմական լարվածությունը լռեցրել է իշխանության և ընդդիմության տարաձայնությունները Հայաստանի Ազգային ժողովում: ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը հայտարարեց, որ ընդունում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ փակ քննարկում կազմակերպելու առաջարկությունը: Այդ քննարկման ընթացքում պատգամավորները առավելապես լսողի դերում են լինելու, իսկ խոսողը կլինի Պաշտպանության նախարարը, կհրավիրվեն պաշտպանության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ներկայացնելու համար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և հնարավոր զարգացոումները: Շարմազանովը չբացառեց, որ այս փակ խորհրդակցությունը կարող է հրավիրվել արդեն վաղը՝ ապրիլի 5-ին:

Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովն էլ պատրաստվում է լսումներ անցկացնել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի անվտանգության թեմայով:

Նախագահի խոսքին ընդառաջ

Ազգային ժողովում արդեն սպասում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կնքվելիք փոխօգնության պայմանագրին, ինչի մասին նախագահը խոսել էր Ազգային անվտանգության խորհրդի նիստում: Քննարկումները այս փաստաթղթի շուրջ ՀՀ և ԼՂՀ արտգործնախարարություններն արդեն սկսել են, ու չի բացառցվում, որ Ղարաբաղին վերաբերող փաստաթղթերի ընդունումը այսքանով չսահմանափակվի:

ՀԱԿ խմբակցության պատգամավոոր Հրանտը Բագրատյանի դիտարկմանը, թե ճիշտը ժամանակն է, որպեսզի Հայաստանի խորհրդարանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ՀՀԿ-ակայն Շարմազանովը պատասխանեց՝ ամեն ինչ՝ հերթով: Իսկ «Ժառանգությունը» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չի բացառել, որ դարձյալ շրջանառության մեջ կդնի ԼՂՀ անկախությունը ճանաչող իր հայտարարության նախագիծը, որը մեկ անգամ արդեն քննարկվել է ու չի ընդունվել:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները