Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Մուրադ Մուրադյան. «Կարգախոսը բուկլետի վրա գրած ա»

Մուրադ Մուրադյան. «Կարգախոսը բուկլետի վրա գրած ա»

Մեծամասնական կարգով ընտրված ԱԺ 41 պատգամավորներին ներկայացնող մեր շարքի հերթական զրուցակիցը թիվ 16 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Մուրադ Մուրադյանն է:

-Պարոն Մուրադյան, Դուք երկու անգամ պատգամավոր եք ընտրվել մեծամասնական ընտրակարգով, իսկ նոր Սահմանադրության համաձայն՝ այդ ընտրակարգն այլևս գոյություն չունի. կարծում եք՝ առաջիկա ընտրություններին կմասնակցե՞ք:

-Ես չեմ կարծում, թե պարտադիր ա, որ ես լինեմ Ազգային ժողովում: Կգա ժամանակը, ամեն ինչը կերևա, ինչի՞ մասին ա խոսքը: Ես այդ փոփոխությունց այդքան էլ չեմ անհանգստանում:

-Բայց կա տեսակետ, որ այս ընտրակարգից հրաժարվելու արդյունքում կկտրվի կապը մարզերի հետ:

-Ո՞նց կարող ա կտրվել: Երբ որ համամասնական ցուցակները կազմեն, մարզերից էլ կլինեն:

-Կարո՞ղ է՝ Դուք էլ այդ եղանակով նորից գաք խորհրդարան:

-Այդ ժամանակ կերևա, թե ոնց կլինի: Եղանակով չէ, եղանակը ի՞նչ կապ ունի ընտրության հետ:

-Նկատի ունեմ ընտրվելու եղանակը, ճանապարհը:

-Եթե մի մարդ չի կարողանում տվյալ մարզում կուսակցության համար ձայներ հավաքել, նա ի՞նչ իրավունք ունի գա Ազգային ժողով: Եթե չի հավաքում, նշանակում ա ժողովուրդը այդ մարդուն չի ուզում: Երբ ես 99-ին <Միասնության> դեմ կռվում էի, ոչ կուսակցություն ունեի, ոչ գիտեի կուսակցությունը ինչ բան ա: 11 մրցակից ունեի, բայց ինձ ընտրեցին: Մեկը Իսագուլյան Գառնիկը էր, իմ 10 %-ը չի հավաքել, լավ էր՝ մյուս կուսացությունները յաշիկը հսկեցին, ես օգտվեցի:

-Այսինքն ընտրվելու միակ պայմանը կուսակցության համար ձայն հավաքե՞լն է, կապ չունի՞, թե տվյալ անձը համայնքում, ընտրատարածքում ինչ աշխատանք է արել:

-Եթե նկատի ունեք գիտական բնագավառում արված աշխատանքը, ուրեմն, նա կարող է մտնել համամասնական ցուցակ:

-Ձեր ընտրողների հետ հաճա՞խ եք շփվում:

-Բա ես գյուղում եմ ապրում, բա ու՞մ հետ շփվեմ, ամեն օր քնից հելնում ու շփվում եմ: Ժողովրդի 80%-ի ուրախությանը, տխրությանը, թաղում-հարսանիքներին ներկա եմ լինում: Ասում եմ՝ միշտ ձեր կողքին եմ: Երեկ մեկին վիրահատել եմ տվել, էսօր մի ուրիշին ենք տանելու վիրահատման: 2016թ-ի բյուջեով մեր գյուղի դպրոցի շենքի համար գումար էի ուզել, չտվեցին, դեմ քվեարկեցի, ճիշտ չարեցի՞:

-Կգնահատե՞ք Ձեր գործունեությունը 5 բալանի սանդղակով:

-Ժողովուրդը պետք ա գնահատի, ես չեմ գնահատի:

-Նախընտրական ի՞նչ կարգախոս եք ունեցել:

-Բուկլետի վրա գրած ա:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները