Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Վարդան Այվազյանը պայքարելու «խասյաթ» ունի

Վարդան Այվազյանը պայքարելու «խասյաթ» ունի

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 12-ին հայտարարել էր, թե կառավարությունը կոռուպցիայի, ստվերի դեմ պայքարի նոր փուլ է սկսում: Այս հայտարարությունից ընդամենը երեք շաբաթ անց՝ մայիսի 30-ին, Ազգային ժողովում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը հայտարարեց, թե «ստվերը եղել է, կա ու կլինի»:

Ինչպե՞ս են իշխանությունները պատկերացնում ստվերի ու կոռուպցիայի դեմ պայքարը, ի՞նչ արդյունքներ են ակնկալում. parliamentmonitoring.am-ի զրուցակիցը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական խմբակցության անդամ Վարդան Այվազյանն է:

- Պարոն Այվազյան, Պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը հայտարարեց, թե ստվերը եղել է, կա ու կլինի: Այդ դեպքում ինչո՞ւ եք պայքարում ստվերի և կոռուպցիայի դեմ:

- Իմ գործի բնույթն էլ էդպիսին է: Ես պայքարելու խասյաթ ունեմ, միշտ էլ պայքարելու եմ: Եթե մի բան կա, որ վատ է, պետք է վերացվի:

- Ստվերի, կոռուպցիայի դեմ պայքարի մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերջին հայտարարությունից կարելի էր եզրակացնել, թե մինչև հիմա պայքար չի տարվել կամ տարված պայքարը որևէ արդյունք չի տվել:

- Ամեն անգամ, երբ խոսում են առողջության պահպանման մասին, հո չի՞ նշանակում, թե նախկինում նման խնդիր չի եղել: Դա մշտական գործընթաց է: Պարոն Ալավերդյանն էլ ասում էր, թե քանի դեռ գոյություն ունի շահ կամ շահերի բախում, դա նշանակում է, որ այդտեղ կարող է ստվեր լինել: Քանի դեռ մարդը մտածելու ունակություն ունի և ուզում է պահպանել այդ հնարավորությունը, փորձում է ավելի քիչ հարկ վճարել: Դա էլ հենց ստվերն է:

- Վարչապետը նաև գործարար միջավայրում հավասար խաղի կանոններ հաստատելու մասին հայտարարություն արեց: Այդ մասին էլ բազմաթիվ հայտարարություններ են եղել, բայց իրավիճակն այդպես էլ չի փոխվել:

- Այո, դա էլ մշտական պրոցես է, քանի որ տնտեսության, հասարակության զարգացման ընթացքում մարդիկ միշտ էլ մտածում են ստեղծել այնպիսի իրավիճակներ, որտեղ իրենք կլինեն ոչ հավասար պայմաններում: Նախկինում իրենց մրցակցին սպանում էին: Հիմա այլ մեթոդներ են գործում: Իշխանությունների գործն այդ մեթոդների դեմ պայքարելն է:

- Բայց ստվերի կամ կոռուպցիայի դեմ այդ պայքարը հարկեր/ՀՆԱ հարաբերակցության մեջ այնքան էլ չի երևում:

- Երբ 2017թ. բյուջեի նախագիծն ԱԺ բերեն, այն ժամանակ կխոսենք:

- Իսկ ի՞նչ նոր բան է լինելու բյուջեի նախագծում:

- Կլինի՝ կտեսնեք:

- Հովիկ Աբրահամյանը երկու տարի առաջ՝ վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո, արդեն հայտարարել էր խաղի հավասար կանոններ սահմանելու, ստվերի դեմ պայքարելու մասին: Կարելի՞ է ասել, որ այդ պայքարը չի հաջողվել:

- Ես հավատում եմ, որ նա կարող է իրականացնել այդ պայքարը: Համոզված եմ: Դրա համար էլ մենք ամբողջ թիմով պայքարում ենք: Ես հավատում եմ, որ նրա հայտարարած թե կոռուպցիայի, թե ստվերի դեմ պայքարը պետք է իրականանա:

- Դուք երկու տարի առաջ էլ եք հավատացել այդ հայտարարություններին, բայց, փաստորեն, պայքարն արդյունք չի տվել: Գուցե ընդհանրապես նման պայքար չի՞ տարվել:

- Դուք մտածում եք, որ քայլեր տեղի չե՞ն ունեցել: Բայց դա անդադար պրոցես է: Իսկ ո՞վ ասաց, թե տեղի չի ունեցել: Տնտեսությամբ պետք է ամեն օր զբաղվել: Եթե նոր դրսևորումներ են ի հայտ գալիս, նորից են պայքարում: Իսկ եթե իրավիճակ չի փոխվում, ոչ ստանդարտ մեթոդներ են կիրառվում:

- Ի՞նչ մեթոդների մասին է խոսքը:

- Այդ մասին էլ կիմանաք:

Քվեարկության պատմություն

Այվազյան Վարդան Սուրենի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Այվազյան Վարդան «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 747 7 8 36 166 37 34
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները