Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Էդուարդ Շարմազանով. Գոլ խփելը իշխանության գործն է

Էդուարդ Շարմազանով. Գոլ խփելը իշխանության գործն է
Parliamentmonitoring.am-ը ԱԺ խմբակցությունների հետ ամփոփում է 9-րդ նստաշրջանի արդյուքները : Մեր զրուցակիցը  Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն է:

-Հենց ընդդիմադիր գործիչները քննադատում են իշխանության գործունեությունը, ՀՀԿ-ականները ասում են, թե նրանք նախընտարական շրջան են մտել ու փորձում են սիրաշահել իշխանությունից  դժգոհողներին: ՀՀԿ-ն արձագանքեց նաև Հարկային օրենսգրքի նախագիծն ու 2015թվականի բյուջեի կատարողականը քննադատողներին: Տպավորություն է, թե խորհրդարանաակն մեծամասնությունը գտել է իրեն ուղղված քննադատությունը շրջանցելու ամենակարճ ճանապարհը: 
 
-Ոչ, դա այդպես չէ: Մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ մնացել է 1 տարուց քիչ ժամանակ, և մեր ընդդիմադիր գործընկերների հայտարարությունները իսկապես նախընտրական տրամադրության արտահայտություն են: Այդ ելույթները նկատելի շատացել են: Բայց ես ասել եմ, որ սա ֆալստարտ է, որովհետև ընտրությունից մի տարի առաջ պայքարն սկսելը, իրար քննադատել ճիշտ չէ:

-Ընդդիմադիրները դա չե՞ն գիտակցում, որ ժամանակից շուտ ռեսուրս են վատնում: 

-Գուցե գիտակցում են, բայց ստիպված են: Ու դա հասկանալի է: Մեզ մոտ հիմա ընդդիմությունը շատ բազմակողմ է: Եղած ուժերից շատերն անջատվել են, ու հասկանում են, որ ոչ բոլորն են հայտնվելու հաջորդ խորհրդարանում: Դրա համար էլ երբ մեկը քննադատում է իշխանությանը, մրցակցություն է ստացվում, մյուսը մտածում է՝ ես էլ քննադատեմ: 

-Այդքան ընդդիմադիր ուժերի մեջ գաղափարական, իշխող ՀՀԿ-ին համարժեք մեկը չկա՞:

-Ես որևէ քաղաքական ուժի անուն չեմ տա, բայց կարող եմ ասել, որ բոլոր ուժերում էլ կան սկզբունքային, գաղափարական գործիչներ: 

-Ավարտված 9-րդ նստաշրջանում Ձեր խորհրդարանական ընդդիմադիրների թիվը 1-ով պակասեց. ՀՅԴ-ն դարձավ կոալիցիայի անդամ ու ՀՀԿ-ի գործընկեր: Դաշնակցության 5 ձայնն ունենալով մեծամասնությունն իրեն ավելի ապահո՞վ է զգում:  
 
-Պետք չէ մեր կոալիցիոն հարաբերությունը ընդամենը 5 ձայնի մեխանիկական հաշվարկի վերածել: Խնդիրը այդ 5 ձայնը չէ:  Առանց այդ էլ՝ ԲՀԿ-ից լիքը մարդ կա, որ քվեարկում է ՀՀԿ-ի նման, իսկ ՀՅԴ-ի հետ մենք երկրի համար լրջագույն խնդիրներ լուծելու նպատակով ենք համագործակցում:
 
-Պարոն Շարմազանով, իսկ ՀՀԿ-ում, ինչպես ընդդիմադիր ուժերի մոտ, նախընտրական տրամադրություններ չկա՞ ն:
 
-Ոչ: ՀՀԿ-ն ժամանակ չունի պոպուլիստական հայտարարություններ անելու: Դա ամենահեշտ բանն է: Դժվարը գործ անելն է: Գոլ խփելը: Նույնիսկ ֆուտբոլից գաղափար չունեցող մեկը, որ տեսնում է գոլ չեն խփում՝ կողքից դժգոհում է, թե ինչու չխփեցիր: Գոլ խփելը իշխանության գործն է: 

Քվեարկության պատմություն

Շարմազանով Էդուարդ Հովսեփի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Շարմազանով Էդուարդ «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 895 9 1 4 54 12 33
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները