Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ա. Մանուկյան. ԲՀԿ-ի հետ կիսելու բան չեմ ունեցել

Ա. Մանուկյան. ԲՀԿ-ի հետ կիսելու բան չեմ ունեցել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի պաշտոնից Գագիկ Ծառուկյանի հեռանալը փոփոխեց նույնանուն խմբակցության կազմը: ԲՀԿ-ի մոտ մեկ տասնյակ պատգամավորներ լքեցին կուսակցությունը` ֆորմալ առումով մնալով խմբակցության կազմում, որպեսզի չկորցնեն պատգամավորական մանդատները: Այդ պատգամավորներից էր Աբրահամ Մանուկյանը: Նա ԲՀԿ անդամ չէ, բայց համակարգել է կուսակցության ֆինանսական խնդիրները: Գարնանային նստաշրջանի ընթացքում նիստերի մեծ մասին չի մասնակցել:

- Պարոն Մանուկյան, վերջերս հայտարարեցիք, որ մասնակցելու եք 2017թ. խորհրդարանական ընտրություններին: Ո՞ր կուսակցության հետ եք համագործակցելու, նորի՞ց «Բարգավաճ Հայաստանի»:

- Ես իմ ապագա գործունեությունը տեսնում եմ քաղաքականության մեջ և կմասնակցեմ 2017թ. խորհրդարանական ընտրություններին: Իսկ ձևաչափը դեռ կորոշեմ և հունվարի կեսերից հետո կպատասխանեմ այդ հարցին:

- Հնարավոր է նաև ա՞յլ կուսակցության հետ մասնակցեք:

- Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում:

- Դուք նախկինում Հանրապետական կուսակցության ցուցակով եք պատգամավոր դարձել: Հնարավո՞ր է, այս անգամ էլ ՀՀԿ-ի ցուցակում լինեք:

- Երրորդ գումարման ազգային ժողովում եմ ՀՀԿ-ի հետ համագործակցել: Հիմա նորից եմ ասում` քաղաքականության մեջ ոչ մի բան չի կարելի բացառել:

- Հավանաբար սպասում եք Գագիկ Ծառուկյանը որոշմանը՝ վերադառնո՞ւմ է ակտիվ քաղաքականություն, թե՞ ոչ:

- Դա էլ կարող ենք հաշվի առնել:

- Եթե Ծառուկյանը նորից գլխավորի ԲՀԿ-ն, կվերադառնա՞ք ԲՀԿ:

- Միանշանակ: Նա իմ երկար տարիների ընկերն է` անկախ կուսակցության պատկանելությունից:

- Իսկ ԲՀԿ-ի, Նաիրա Զոհրաբյանի հետ ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները:

- Շատ նորմալ, միշտ էլ նորմալ են եղել:

- Բայց ինչ-որ գումարային խնդիրներ ունեիք: Մամուլում անգամ հրապարակում եղավ, թե ԲՀԿ-ի ֆինանսական միջոցները վերցրել և հեռացել եք Հայաստանից:

- Գումարային հարցերի վերաբերյալ այդ պատմություններն ուղղակի ծիծաղելի են, որովհետև եթե մի բանի ներդրողը կարող ես նաև դու լինել, ինչպես կարո՞ղ ես ինքդ քեզ հետ խնդիր ունենալ: Երկրորդը՝ ԲՀԿ-ի հետ երբեք խնդիրներ չեմ ունեցել, ես ԲՀԿ-ում շատ լավ ընկերներ ունեմ, նրանց հետ ամենօրյա շփում էլ ունեմ: Ոչ մեկի հետ ի սկզբանե խնդիր չեմ ունեցել, ոչ էլ կիսելու բան եմ ունեցել:

- Իսկ ինչո՞ւ երկար ժամանակ ԱԺ չէիք գալիս:

- Եղել է դեպք, որ առողջական խնդիրների պատճառով չեմ եկել, եղել է դեպք, որ Հայաստանում չեմ եղել իմ անձնական խնդիրներով:

- Այդ բացակայությունների պատճառով ԱԺ-ն պահումներ է արել Ձեր աշխատավարձից:

- Հիշում եմ, որ նման դեպք եղել է:

- Գագիկ Ծառուկյանը վերջերս հայտարարեց, որ եթե իրեն շատ խնդրեն, կբացի քաղաքականության փակած էջը: Հիմա նա սպասում է, որ խնդրե՞ն իրեն:

- Ես չգիտեմ, թե պարոն Ծառուկյանն ինչին է սպասում, բայց որ նրա վերադարձի պահանջը կա, դա ակնառու է: Եվ կուսակցականներն են պահանջում, որ վերադառնա, և ժողովրդի մի ստվար զանգված:

- Կարծիք կա, որ նաև իշխանությունն է շահագրգռված այս հարցում, որպեսզի ԲՀԿ-ին նորից հզորանա և նրա միջոցով կրկին հնարավոր լինի վերահսկողության տակ պահել ընդդիմադիր ընտրազանգվածը:

- Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև իշխանության ներկայացուցիչը չեմ և Գ.Ծառուկյանի հետ նման թեմաներով զրույցներ չեմ ունեցել: Եթե անհրաժեշտություն լինի, նա ինձ հետ կզրուցի այդ բոլոր թեմաներով:

- Իսկ ինչո՞ւ եք ուզում նորից քաղաքականությամբ զբաղվել, պատգամավոր դառնալ, հատկապես որ օրենսդրական գործունեությամբ առանձնապես ակտիվ չեք եղել:

- Ուղղակի այդպիսի որոշում եմ կայացրել: Այս տարվա մարտից ես սառեցրել եմ իմ ակտիվ քաղաքական գործունեությունը ԲՀԿ-ի հետ ունեցած հարաբերությունների շրջանակներում, հիմա որոշել եմ վերադառնալ: Ես եմ որոշում իմ անելիքը:

Քվեարկության պատմություն

Մանուկյան Աբրահամ Հակոբի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Մանուկյան Աբրահամ «Բարգավաճ Հայաստան» 244 34 46 176 465 10 15
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները