Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Կողմ կլինենք այն կոալիցիաներին, որտեղ առանցքային դերակատարում կունենանք

Կողմ կլինենք այն կոալիցիաներին, որտեղ առանցքային դերակատարում կունենանք

Հարցազրույց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հետ:

- Պարոն Մարգարյան, Շիրակի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելո՞ւ եք:

- Այո, կառաջադրվեմ: Ես այդ տարածքում բոլոր ընտրություններին մեծամասնական ընտրակարգով առաջադրվել եմ: 2012թ. խորհրդարանական ընտրություններին մոտ 10 հազար ձայն եմ ստացել, որն ընդհանուրի մոտ 40 տոկոսն էր: Որոշել ենք, որ ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվեն կուսակցության տարածքային կառույցների համակարգողները:

- ՕԵԿ-ի որոշումը վերջնակա՞ն է՝ միայնակ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, թե՞ այլ ուժերի հետո քննարկումներ վարում եք:

- Նախ՝ «Հայկական վերածնունդը» բավական լայն դաշինք է, բայց նաև կան քննարկումներ առանձին անհատների ու կուսակցությունների հետ: Բայց ես ձեռնպահ կմնամ այդ հարցին պատասխանելուց, որովհետև ասում են՝ երբեք մի ասա երբեք: Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, քանի որ տարբեր հանգուցալուծումներ են հնարավոր:

- Ե՞րբ կկայացնեք վերջնական որոշումը:

- Մինչև մեր համագումարը, որը տեղի կունենա փետրվարի առաջին կեսին:

- Եթե հաղթահարեք նվազագույն շեմը, հնարավո՞ր է Հանրապետական կուսակցության հետ նորից կոալիցիա կազմեք: Վերջին անգամ այդ կուսակցության հետ հրաժարվեցիք կառավարություն ձևավորել այն պատճառով, որ վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը:

- Հիմա չեմ կարող այդ հարցին պատասխանել, չենք քննարկել, բայց կողմ կլինենք այն կոալիցիաներին, որտեղ կունենանք առանցքային դերակատարում, որոշումների կայացման վրա ազդեցություն ՝ անկախ այն հանգամանքից, թե որ քաղաքական ուժերից այն կազմված կլինի: Ընդհանրապես, կոալիցիաները կենսունակ են, երբ որևէ կուսակցություն չի տիրապետում ձայների բացարձակ մեծամասնությանը: Նախկինում շատ որոշումներ են եղել, որոնց մենք դեմ ենք եղել, բայց չենք կարողացել կասեցնել դրանց իրականացումը, քանի որ փոքրաթիվ ենք եղել:

- Մեկ տարի առաջ ՕԵԿ-ը «Հայկական վերածնունդ» դարձավ, բայց քաղաքական դաշտում ու հանրության մեջ շարունակում է որպես «Օրինաց երկիր» ընկալվել: Չե՞ք կարծում, որ անվանափոխությունն ընտրությունների ժամանակ բացասական ազդեցություն կունենա:

- Մենք մի շարք կուսակցություններով ու կազմակերպություններով միաձուլվել ու վերանվանվել ենք «Հայկական վերածնունդ»: Ընտրել ենք անվանում, որն ընդունելի է բոլորի համար: Մեզ համար էլ է շատ դժվար եղել: Գիտեք՝ յուրաքանչյուր մարդու անունն իր համար թանկ է, բայց մենք մեր նեղ, կուսակցական շահերը ստորադասեցինք բոլորի շահերին: Բոլորն էլ ուզում էին, որ դաշինքի անունն իրենց կուսակցության անունը լիներ: Օրինակ, Անահիտ Եղոյանն ասում էր, թե իր կուսակցության «Հայոց հայրենիք» անվանումն ամենահարմարն է: Եվ, իսկապես, շատ լավ անուն է: Բայց եկանք համաձայնության, որ ընտրենք բոլորիս համար ընդունելի անվանում:

- Նաև կարծիք կար, թե այդ փոփոխությամբ պարզապես փորձում եք ազատվել «Օրինաց երկիր» անվան նկատմամբ առկա բացասական ընկալումներից:

- Ոչ, ոչ: Մենք պարզապես որոշեցինք բոլորի համար ընդունելի տարբերակ գտնել և մեզ հետ դաշինք կազմած կազմակերպություններին չպարտադրել մեր կուսակցության անունը:

- Ձեր դաշինքում կարծես թե խնդիրներ կան: «Հայկանդուխտ» կուսակցությունը դուրս եկավ և քննադատում է ձեզ:

- «Հայկանդուխտ ավանդապաշտ կուսակցությունը» չի էլ միաձուլվել «Հայկական վերածննդին», նա մեզ հետ որևէ կապ չունի:

Քվեարկության պատմություն

Մարգարյան Հովհաննես Հայկի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Մարգարյան Հովհաննես «Օրինաց երկիր» 432 44 125 181 179 179 143
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները