Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ռ. Քոչարյանը պակաս հանդուրժող էր և ավելի կոշտ

Ռ. Քոչարյանը պակաս հանդուրժող էր և  ավելի կոշտ
Հարցազրույց «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հետ: 

- Պարոն Մարգարյան, կա՞ նմանություն այն իրավիճակների միջև, որում 2006-ին «Օրինաց երկիրն» էր և այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է: 

- 2006թ. ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից, Արթուր Բաղդասարյանը հրաժարվեց Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, և մենք բռնեցինք պայքարի ուղին: Իհարկե, դժվար ճանապարհ է եղել: Մեր կուսակցությունից էլ պատգամավորները հեռանում էին, լքում էին կուսակցությունը, քանի որ արդեն ընդդիմություն էինք: Դա մեզ հիմք տվեց, որ 2010թ. դիմենք Սահմանադրական դատարան: ՍԴ-ն ընդունեց իր հայտնի որոշումը, որ համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորը, երբ դուրս է գալիս խմբակցությունից, պետք է վայր դնի նաև իր մանդատը: Սա պատգամավորին պաշտպանում է ճնշումներից: Այսինքն՝ եթե նա դուրս է գալիս կուսակցությունից ու վայր է դնում մանդատը, ապա համամասնական ցուցակի հաջորդ անդամն է դառնում պատգամավոր:
Մանրամասն
28/02/2015

ՀՀԿ-ն երկար ուրախ չի մնա

ՀՀԿ-ն երկար ուրախ չի մնա
Հարցազրուց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ:

-Պարոն Մանուկյան, «Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին» հայտարարության նախագիծը ՀԱԿ-ը հեղինակել էր ԲՀԿ-ի հետ միասին, և այն օրակարգ էր ընդգրկվել եռյակի նախաձեռնությամբ, բայց դրա քննարկման ժամանակ իշխանության քննադատության առանցքում հենց ՀԱԿ-ն էր: Ինչո՞ւ:

-Նախ հիշեցնեմ, որ այս նախագիծը 3 ամիս առաջ է ընդգրկվել օրակարգ, իսկ այս ամիսների ընթացում ճգնաժամը կրկնապատկվել է. դոլար-դրամ տատանումները, գների աճը, բռնությունները, Գյումրիի դեպքը, ԲՀԿ-ի նկատմամբ կատարվածը: Եվ եթե այսօր ԲՀԿ խմբակցությունը ներկա չէ քննարկմանը, չի նշանակում, թե իրենք համաձայն չեն այս ամենին: Ավելին ասեմ, ՀՀԿ-ն հատուկ հենց այս օրերին նախագիծը դրեց քննարկման: 3 ամիս ձգձգեցին, որովհետև կար եռյակ: Եթե եռյակը լիներ, հիմա էլ չէին դնելու: Իրենց հաշվարկով՝ ընդդիմությունը թուլացել է, ու դրա համար այսօր դրեցին, որ արագ անցնի, վերջանա խնդիրը:
Մանրամասն
25/02/2015

Պետք է հայտարարվեր, որ հեղափոխությունն ավարտվելու է մեծարգո պարոն Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակով

Պետք է հայտարարվեր, որ  հեղափոխությունն ավարտվելու է մեծարգո պարոն Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակով
-Տարօրինակ չե՞ք համարում, որ իշխանափոխության պահանջ ներկայացնող քաղաքական ուժերը չեն միանում Ս.Սարգսյանի իմպիչմենթի նախաձեռնությանը:

- Դուք իրադարձություններից մի փոքր հետ եք մնացել: Այն ուժերը, ում մասին խոսում եք, արդեն մեծարգո Ս.Սարգսյանին բաց նամակներ գրող քաղաքական ուժեր և քաղաքական գործիչներ են: Եվ ես կարծում եմ, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է ի վերջո բավարար կամք ունենար և հայտարարեր, որ դեռեւս երկու տարի առաջ իր հրապարակած բուժուադեմոկրատական հեղափոխությունը ավարտվելուէ «մեծարգո պարոն Ս.Սարգսյանին» ուղղված բաց նամակով:
Մանրամասն
21/02/2015

Նախագահի ելույթը սադրեց իրավիճակը

Նախագահի ելույթը սադրեց իրավիճակը
Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն է:

- Պարոն Հակոբյան, ի՞նչ է սպասվում փետրվարի 20-ին, գործողությունների ի՞նչ ծրագիր ունի ոչ իշխանական եռյակը:

- Մեր ծրագրերի մասին կխոսենք փետրվարի 20-ին, բայց դա չի նշանակում, որ ծրագիր չունենք: Այն պետք է խմբագրվի, որովհետև մեզ համար անսպասելի էր, որ իշխանությունների կողմից այսպիսի սադրիչ քայլ կձեռնարկվի ոչ միայն ոչ իշխանական ուժերի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի, այլև՝ ընդհանրապես պետության նկատմամբ: Մեր ծրագրերը որոշակիորեն խմբագրվում են, և փետրվարի 20-ին մենք ավելի մանրամասն կխոսենք այդ մասին:
Մանրամասն
17/02/2015

Էդ. Շարմազանով. Սամվել Ալեքսանյանը կուսակցություն չի ղեկավարում

Էդ. Շարմազանով. Սամվել Ալեքսանյանը կուսակցություն չի ղեկավարում
ParliamentMonitoring.am-ի զրուցակիցը Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն է: 

-ՀՀԿ-ն փետրվարի 13-ի խորհրդի նիստից հետո հայտարարեց, որ անգրագիտությունը քաղաքականության մեջ տեղ չունի: Հնարավո՞ր է՝ Գագիկ Ծառուկյանին քաղաքական դաշտից հեռացնելուց հետո սկսեք անգրագետներից մաքրել նաեւ հարազատ կուսակցությունը:


-Մենք խոսում ենք ոչ թե անձանց, այլ երևույթների մասին: Իսկ Գագիկ Ծառուկյանը բացառիկ երևույթ է: Ես չգիտեմ էլի մի ոչ քաղաքական էլեմենտ, ոըը լինի մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի առաջնորդ: Մենք ասում ենք, որ պետք է պայքարել մարտնչող տգիտության դեմ: 

Մանրամասն
13/02/2015

Երբ վերևի օրգանները չեն աշխատում, աշխատում են ներքևինները

Երբ վերևի օրգանները չեն աշխատում, աշխատում են ներքևինները
Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն է:

- Համաձայն չե՞ք, որ քաղաքական մեծամասնությունը դժվար թե քննարկի այնպիսի մի նախագիծ, որով ընդունի, որ ինքը ճգնաժամի մեջ է: Դա նշանակում է, որ հաջորդ քայլով պետք է հրաժարական տա:

- Շատ լավ, այդ դեպքում մենք իրեն կօգնենք: Եթե իշխանությունն այս ճանապարհով հրաժարական չի տալիս, կա ավելի հզոր հնարավորություն՝ դա ժողովուրդն է, որն առաջիկա քաղաքական զարգացումների արդյունքում ոտքի կկանգնի: Եվ դա էլ որպես փաստարկ կգումարվի պահանջին, թե այն իշխանությունը, որն ամաչում կամ խուսափում է քննարկել իր թերություններն ու ձախողումները, պետք է թողնի աթոռն ու հեռանա: Միջոցը ժողովրդին ոտքի հանելն է:
Մանրամասն
03/02/2015

Դաշնակցության բոլոր առաջարկները քննարկելի են

Դաշնակցության բոլոր առաջարկները քննարկելի են
Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն է: 

-Պարոն Բաղդասարյան, «Դաշնակցություն» կուսակցությունը վերջերս հրապարակեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ իր առաջարկությունները և հայտարարեց, թե կպաշտպանի իշխանությունների կողմից նախաձեռնված գործընթացը, եթե դրանք ընդունվեն: Ընդունելի՞ են ձեզ համար ՀՅԴ-ի այդ առաջարկությունները:

- Բոլորը առաջարկները քննարկելի են, չկա այնպիսի կետ, որ մերժենք կամ ընդունենք: Դրանք քննարկվում են, և արդեն իսկ մեր կուսակցական ընկերներին հանձնարարված է ուսումնասիրել: Կուսակցության խորհրդի, խմբակցության նիստերում կամ այլ ձևաչափով քննարկումներ պետք է կազմակերպվեն: Կրկնում եմ՝ կառուցողական առաջարկություններ եղել են, և այնպես չէ, որ կտրականապես ասենք, թե այս երկուսին դեմ ենք, այն մեկը կարելի է ընդունել:
Մանրամասն
30/01/2015

Գյումրեցիների ընդվզումը տեղին էր

Գյումրեցիների ընդվզումը տեղին էր
Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը Հանրապետական խմբակցության գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն է:

- Պարոն Ավետիսյան, Ձեզ բավարարեցի՞ն Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կատարված ոճրագործության քննության մասին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի պարզաբանումները:

- Ընդհանուր առմամբ՝ այո: Մեզ մոտ այնպիսի կարծիք էր ստեղծվել, որ վերջ, ռուսներն իրենց ստահակին վերցրին իրենց վերահսկողության տակ: Բայց Գ.Կոստանյանն ասաց, թե նախաքննության ընթացքում ձեռք կբերվեն կոնկրետ փաստեր, որոնց հիման վրա կարող է դիմել Ռուսաստանի իր գործընկերոջը և փորձել Պերմյակովին պահանջել: Պատգամավորների կողմից շատ կարևոր հարցադրումներ եղան, որ խախտվել են հայ-ռուսական պայմանագրի որոշ կետեր: Եվ համոզված եմ, որ մեր պատգամավորները գրավոր կդիմեն դատախազություն, որ այդ մասով նույնպես գործ հարուցվի: Հուսով եմ, որ առաջիկայում Գ.Կոստանյանը կունենա բավարար հիմքեր, որպեսզի դիմի իր ռուս գործընկերոջը:
Մանրամասն
23/01/2015

Չենք ցանկանում կրկնել անցյալի սխալները

Չենք ցանկանում կրկնել անցյալի սխալները
Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն է:

- Պարոն Մելքումյան, ինչո՞վ առանձնացավ աշնանային նստաշրջանը ԲՀԿ-ի համար:

- Ոչ իշխանական ուժերի նախաձեռնած արտահերթ նստաշրջանները՝ բացառությամբ վերջինի, չկայացան մեծամասնության կողմից աջակցություն չստանալու պատճառով: Վերջինը կայացավ քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում և մթնոլորտը բավականին լիցքաթափեց: Կարծում եմ՝ դրանով Ազգային ժողովի դերակատարությունը բավական մեծացավ: Աշնանային նստաշրջանն աչքի ընկավ հարկային քաղաքականությանը, մաքսային համակարգին վերաբերող լուրջ տեղաշարժերով: Հիշում եք՝ հոկտեմբերի 1-ից պետք է գործեր շրջանառության հարկի նոր դրույքաչափը և փաստաթղթավորման պահանջը, բայց մարդկանց ընդվզման և մեր պայքարի շնորհիվ հետաձգվեց մինչև փետրվարի 1-ը: Ես համոզված եմ, որ հետո էլ չի գործելու ու նորից վերափոխվելու է: Կաևորում եմ նաև Եվրասիական տնտեսական միության անդամակցության պայմանագիրը, որին մենք կողմ ենք: Ընդունվեց մաքսային կարգավորումների նոր փաթեթը, որը հունվարի 1-ից կփոխարինի Մաքսային օրենսգրքին: Ես կարողացա արդյունաբերության քաղաքականության մասին մի շատ կարևոր օրենք անցկացնել, որը համարում եմ նաև ԲՀԿ-ի ձեռքբերումը:
Մանրամասն
23/12/2014

Մենք ինքնուրույն ենք, դրա համար են երկու կողմից հարձակվում մեզ վրա

Մենք ինքնուրույն ենք, դրա համար են երկու կողմից հարձակվում մեզ վրա
Հարցազրույց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ:

-Պարոն Ռուստամյան, ԲՀԿ-ՀԱԿ-«ժառանգություն»-ՕԵԿ քառյակի արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությանը ՀՅԴ-ն չմիացավ, փոխարենը արտահերթ հրավիրեց ՀՀԿ-ի հետ միասին: Ստացվում է, որ խորհրդարանում ՀՅԴ-ն է ՀՀԿ-ի հետ համագործակցող ուժը:


-Ստացվում է, որ մենք գնում ենք արդյունք ստանալու և ոչ թե ինքնանպատակ գործունեություն իրականացնելու ճանապարհով: Իսկ քառյակի նախաձեռնությանը չենք միացել երկու պարզ պատճառով. առաջինը, որ մեզ հետ չէին քննարկել այդ տեքստը, իսկ մենք հայտարարել ենք, որ բոլոր այն տեքստերը, որոնք մեզ հետ չեն քննարկվում, մենք դրանց չենք միանում: Երկրորդը, ակնհայտ էր, որ այդ նիստը տեղի չէր ունենալու, որովհետև քվորում չէր լինելու:
Մանրամասն
17/12/2014
5 6 7 8 9 10 11 12 13 14 15
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter