Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ՀՅԴ-ն իշխանությունների հետ համագործակցում է իշխանափոխության համար

ՀՅԴ-ն իշխանությունների հետ համագործակցում է իշխանափոխության համար
Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն է:


- Ինչպե՞ս եք պատկերացնում իշխանությունների հետ սահմանադրական փոփոխությունների շուրջ համագործակցության ու իշխանափոխության համատեղումը:


- Սահմանադրական փոփոխությունների մեր պահանջը, մեր պատկերացրած սահմանադրական փոփոխությունները  ստեղծում են իշխանափոխության հնարավորություն:

-Այսինքն, իշխանությունների հետ համագործակցելու եք նրանց հեռացմա՞ն հարցի շուրջ:

- Նորից ու նորից ասեմ, մենք նույնիսկ սահմանադրության հարցում չենք համագործակցում: Մենք շարադրում ենք մեր մոտեցումները, մեր պատկերացումները մասնագիտական խմբի արդեն իսկ կատարած աշխատանքի, հայեցակարգի հիման վրա և առաջարկում ենք, որ պետության հեռանկարի համար ճիշտ մոտեցումը սա է:
Մանրամասն
15/12/2014

Ալ. Արզումանյան. ԵՏՄ-ն փլուզվելու է

Ալ. Արզումանյան.  ԵՏՄ-ն փլուզվելու է
Հարցազրույց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հետ:

-ԵՏՄ համաձայնագիրը ընդունվեց ԱԺ 6 խմբակցություններից 5-ի կողմ քվեարկություններով: Նրանց ելույթներում Ձեր կարծիքով չկայի՞ն Հայաստանի անդամակցությունը հիմնավորող բավարար փաստարկներ: 

 -Իսկ ի՞նչ էին ասում նրանք: Իշխանությունն օրինակ էր բերում Ուկրաինան, ասում էր՝ նայեք, թե ինչ արեց Ռուսաստանը, և եթե մենք չանդամակցենք ԵՏՄ-ին, մեզ հետ էլ նույնը կանեն: Սա համոզիչ արգումենտ է, բայց դրանով իսկ հաստատում էին, որ Ռուսաստանը անկանխատեսելի ու սպառնացող երկիր է: Ուրեմն՝ պետք էր խիզախություն ասելու, որ ճար չունենք, սա պարտադրանք է, եկեք միասին մտածենք, թե ոնց դուրս գանք այս վիճակից: Սա ավելի ազնիվ կլիներ: Իսկ ոչ իշխանական ուժերի մոտ իշխում է այն մտայնությունը, որ ոչ թե պետք է գաղափարներով հասարակությանը համոզել ու հասնել իշխանափոխության, այլ պետք է սիրաշահել մեր ստրատեգիական մեծ եղբորը, որպեսզի նա որոշի, թե ում ումով պետք է փոխարինի Հայաստանում: 
Մանրամասն
06/12/2014

Եռյակը ղեկավարների մակարդակով պետք է վերացնի թյուրիմացությունները

Եռյակը ղեկավարների մակարդակով պետք է վերացնի թյուրիմացությունները
Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն է:

- Պարոն Հակոբյան, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը անհրաժեշտ համարեց, որ խորհրդարանական ուժերը ժողովրդի առջև հուշագիր ստորագրեն, որի մեջ կնշեն իրենց նպատակը, այդ նպատակը իրականացնելու միջոցներն ու որոշումներ կայացնելու մեխանիզմները: Նա հայտարարեց, թե ոչ իշխանական եռյակը պետք է հրապարակային գործի, դուրս գա միջանցքներից ու ժողովրդի հետ դեմ առ դեմ լինի: Այս առումով խնդիրներ կա՞ն եռյակում:

- Րաֆֆի Հովհաննիսյանը խոսում է հրապարակային, թափանցիկ գործունեության մասին: Եվ նրանք, ովքեր ծանոթ են նրա գործելաոճին, կհասկանան, որ նա, իսկապես, անկեղծորեն գտնում է, որ պետք է ապահովել թափանցիկություն, որպեսզի ոչ միայն ներսում նստածներն իմանան, թե ինչի մասին է խոսքը, այլև` հասարակության այն հատվածը, որն ընդառաջում, օգնում է եռյակին:
Մանրամասն
03/12/2014

Ի՞նչ է սպասվում Հայաստանին ԵՏՄ անդամակցությունից հետո

Ի՞նչ է սպասվում Հայաստանին ԵՏՄ անդամակցությունից հետո
Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանն է:

- Պարոն Կարայան, Հայաստանը պատրաստվում է անդամակցել մի կառույցի, որի տնտեսական հզորության մոտ 80 տոկոսը բաժին է հասնում Ռուսաստանին, իսկ այդ երկրի տնտեսությունն օրեցօր անկում է գրանցում՝ ենթարկվելով արևմտյան խիստ պատժամիջոցների: Այս պայմաններում ԵՏՄ-ին անդամակցելն ի՞նչ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի վրա:

- Ինչո՞ւ եք անընդհատ ասում, որ ՌԴ-ն վատ վիճակում է, երբ իրենք տնտեսական աճ են կանխատեսում: Ես համաձայն չեմ այն տեսակետին, թե շատ վատ վիճակում է: Այդ կառույցին անդամակցելով՝ Հայաստանն արտահանման ավելացման և այլ հնարավորություններ է ձեռք բերելու:
Մանրամասն
26/11/2014

Համեստ և ոչ համարձակ բյուջե

Համեստ և ոչ համարձակ բյուջե
Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն է: 

- 2015թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասաց, թե հաշվարկներ են կատարվում, և նոյեմբերի վերջին միայն պարզ կդառնա, թե Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելն ինչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության, բյուջեի կատարման վրա: Հնարավոր համարո՞ւմ եք, որ 2015թ. բյուջեի նախագծի վերջնական տարբերակում այդ ազդեցության ֆինանսական հաշվարկներն արդեն ներառված լինեն:

- Կարծում եմ՝ որոշ ճշգրտումներ կարող են լինել, բայց ամբողջությամբ` ոչ, որովհետև ԵՏՄ անդամակցության տնտեսական ազդեցության գնահատումը ոչ միայն բարդ է ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում, այլև շատ դրույթներ, նորմեր դեռ պետք է գործադրվեն, որպեսզի այդ ազդեցությունը երևա: Ակնկալվող արդյունքներից առայժմ գնահատվել են միայն մաքսային բյուջեից հնարավոր հավելյալ մուտքերը՝ մոտ 150-200 մլն դոլար:
Մանրամասն
16/11/2014

12 կետերի փուլն անցել ենք, հետդարձ չկա

12 կետերի փուլն անցել ենք, հետդարձ չկա
Հարցազրույց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ: 

-Պարոն Մանուկյան, կմասնակցի՞ ոչ իշխանական եռյակը 12 կետերի քննարկմանը, որը վարչապետը, նախագահի հորդորով, նախատեսում է անցկացնել շաբաթվա վերջին: 

-Մեր միասնական պաշտոնական մոտեցումը կհայտնենք նոյեմբերի 13-ին: Հակված ենք չմասնակցելուն: Մեր պահանջները մենք 6 ամիս առաջ ենք ներկայացրել, ինչո՞ւ կառավարությունը դրա մասին ոչինչ չէր ասել Սերժ Սարգսյանին: Տպավորություն է, թե Սերժ Սարգսյանը նոր է իմացել:
Մանրամասն
12/11/2014

Վրեժ Մարկոսյանը դեռ սովորում է

Վրեժ Մարկոսյանը դեռ սովորում է
ParliamentMonitoring.am-ի զրուցակիցը  14-րդ ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով  ԱԺ պատգամավոր ընտրված Վրեժ Մարկոսյանն է: 

- Պարոն Մարկոսյան, ավելի քան երկու տարի պատգամավոր եք, բայց խուսափում եք պատգամավորական ակտիվ գործունեությունից: Ինչո՞վ եք բացատրում Ձեր այդ կեցվածքը:


- Դեռ խոսալու ժամանակը չէ:

- Բայց այս գումարման խորհրդարանում Ձեր գործունեության համար նախատեսված ժամկետի կեսն արդեն անցել է: Ե՞րբ է գալու այդ ժամանակը:

- Ոչինչ, կգա: Դեռ սովորում եմ:
Մանրամասն
10/11/2014

ԵՏՄ-ում Ռուսաստանը չի դառնում Հայաստանի հայրիկը, իսկ Ղազախստանը՝ մայրիկը

ԵՏՄ-ում Ռուսաստանը չի դառնում Հայաստանի հայրիկը, իսկ Ղազախստանը՝ մայրիկը
ParliamentMonitoring.am-ի զրուցակիցը ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն է:

- Պարոն Սաֆարյան, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելն ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության զարգացման, բյուջեի կատարման վրա:

- Իրավական տեսանկյունից համաձայնագիրը պետք է վավերացվի, որ կարողանանք գնահատականներ տալ: Առանց այդ հիմքի՝ չենք կարող բյուջեի մեջ հաշվարկներ ներառել: Բայց այդ հաշվարկները կատարվում են, և կարծում եմ, որ առավելագույնը մեկ ամսվա ընթացքում դրանք կներկայացվեն:
Մանրամասն
05/11/2014

Վ.Բաղդասարյան. Ես պարզապես մտորում էի

Վ.Բաղդասարյան. Ես պարզապես մտորում էի
Հարցազրույց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: 

-Դատելով Ազգային ժողովի վերջին քառօրյայի մթնլորոտից` տպավորություն է, թե խորհրդարանում երբեք այսքան լարված չեն եղել ընդդիմության և իշխանության հարաբերությունները: Դուք եղել եք Աժ գրեթե բոլոր գումարումներում. ինչո՞վ եք բացատրում այսօր խորհրդարանում առկա մեծ լարվածությունը: 

-Ես ավելի լարված իրավիճակների եմ ականատես եղել: Այսօր, ընդհակառակը, լարումների հետ միասին կան նաև ընդդիմություն-իշխանություն բանակցություններ, միասնական օրենսդրական նախաձեռնություններ: Ինչ վերաբերում է կոնկրետ նախորդ քառօրյային, ապա բոլոր ժամանակներում էլ, երբ եղել են միտինգային տրամադրություններ, դրանց միշտ լարվածություն է նախորդել: 
Մանրամասն
26/10/2014

Արևմուտքի հետ մեր հարաբերություններն այլևս պայմանավորված են լինելու ԵՏՄ-ի մոտեցումներով

Արևմուտքի հետ մեր հարաբերություններն այլևս պայմանավորված են լինելու ԵՏՄ-ի մոտեցումներով
Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն է:

- Պարոն Մարուքյան, հնարավոր համարո՞ւմ եք, որ Բելառուսի և Ղազախստանի խորհրդարանները չվավերացնեն Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը: 

- Այո, կա նման հնարավորություն, որ հատկապես Ղազախստանի պառլամենտում ինչ-որ կերպ չվավերացվի: Չեմ բացառում, որ նաև Բելառուսի խորհրդարանում չվավերացվի: Մյուս կողմից էլ, հասկանալով այդ պետությունների կառուցվածքը, որ եթե նախագահը մի բան ստորագրել է, ապա դա շատ արագ կարող է ընդունվել նաև խորհրդարանի մակարդակով, համոզմունք ունեմ, որ խնդիր չի կարող լինել: Եթե, իհարկե, արհեստական ցանկություն չլինի, որ ձգձգեն Հայաստանի անդամակցությունը, խորհրդարաններում այն կվավերացվի: Իսկ եթե արհեստական ցանկություն լինի` խորհրդարաններին պատճառ բերել և ասել, թե դժվար են քննարկումները, նրանք որոշակի պայմաններ են առաջադրում, դա կարող է լինել հիմք, որ վավերացումը ձգձգվի: Բայց քանի որ արդեն ստորագրել են, և որոշակի փոխզիջումների հարցեր են քննարկվել, որից ես այս պահին տեղյակ չեմ, ինձ թվում է՝ պետք է որ խորհրդարաններով արագ անցնի:
Մանրամասն
17/10/2014
6 7 8 9 10 11 12 13 14 15 16
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter