Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունվեց

Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունվեց
Ձայների 104 կողմ, 10 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը որոշում ընդունեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու հարցին հավանություն տալու մասին: «Կողմ» քվեարկեցին ՀՀԿ, ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունները, «կողմ» քվեարկողներ կային իրենց «դեմ» դիրքորոշման մասին հայտարարած ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցություններում, ՕԵԿ-ականները քվեարկեցին դեմ ու ձեռնպահ:
Մանրամասն
05/10/2015

Քննարկումից հետո, քվեարկությունից առաջ

Քննարկումից հետո, քվեարկությունից առաջ

Հոկտեմբերի 5-ին մեկնարկող ԱԺ քառօրյայի ընթացքում քվեարկության կդրվի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Մասնագիտական հանձնաժողովը հոկտեմբերի 2-ին խորհրդարան է ներկայացրել նախագծի վերջնական տարբերակը, որն ընդգրկում է ընդունելի համարված առաջարկությունները: Սակայն օրվա երկրորդ կեսից հետո էլ խմբակցություններն ու պատգամավորները քվեարկության դրվելիք նախագիծը դեռ չէին ստացել և չգիտեին, թե իրենց առաջարկների որ մասը կամ ինչ փոփոխություններ են տեղ գտել դրանում: 

Հոկտեմբերի 5-ի նիստի մեկնարկին փոփոխությունների ենթարկված նախագիծը պատգամավորներին կներկայացնի ՀՀ նախագահի ներկայացուցիչ, մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը: Ընդունված հատուկ ընթացակարգի համաձայն՝ նա մինչև60 րոպե ժամանակ կունենա հանձնաժողովի կողմից ընդունելի համարված փոփոխությունները խորհրդարանին ներկայացնելու համար: 

Մանրամասն
03/10/2015

Սեփականության իրավունքի պաշտպանության նահանջ սահմանադրական նախագծում

Սեփականության իրավունքի պաշտպանության նահանջ սահմանադրական  նախագծում
«Ոչ ոք չի կարող զրկվել իր սեփականությունից՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Սեփականությունից զրկելու նկատմամբ նախնական դատական վերահսկողության դեպքերը եւ կարգը սահմանվում են օրենքով», «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում եւ կարգով` միայն նախնական եւ համարժեք փոխհատուցմամբ»: Սահմանադրական փոփոխությունների նախագծի 58-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն՝ անձին հնարավոր է զրկել սեփականությունից՝ նաև առանց դատարանի համապատասխան վճռի: Մինչդեռ գործող Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի»:

Սահմանադրական փոփոխությունների նախագծում անձին սեփականության իրավունքից զրկելուն վերաբերող այս ձևակերպումները կամ սեփականությունից զրկելու դեպքում դատական համակարգը շրջանցելու հնարավորությունը հարուցում է մասնագիտական շրջանակների, նաև խորհրդարանականների մի մասի դժգոհությունը: Առաջարկի ընդդիմախոսները նախագծի վերոհիշյալ դրույթները հետքայլ են համարում և կարծում են, որ հարկ եղած դեպքում դրանք թույլ կտան անձին հեշտությամբ զրկել սեփականությունից: Նախագիծը, սակայն, հնարավորություն է տալիս դատարանում վիճարկել սեփականությունից զրկելու օրինականությունը: 
Մանրամասն
28/09/2015

Կլինի՞ քաղաքացիական ալյանս՝ լուսավոր Հայաստանում

Կլինի՞ քաղաքացիական ալյանս՝ լուսավոր Հայաստանում
Նիկոլ Փաշինյան, Տիգրան Ուրիխանյան, Էդմոն Մարուքյան, Վարդան Օսկանյան. Ազգային ժողովի այս 4 պատգամավորները առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստվում են մասնակցել նոր կուսակացություններով: Նիկոլ Փաշինյանը այդ կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» անունով, ստեղծել է 2015 թվականի մայիսին: Մայիսին հիմնադիր համագումար հրավիրեց նաեւ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը՝ Տիգրան Ուրիխանյանի գլխավորությամբ: Բայց քանի որ պետռեգիստրում գրանցվելիս «Ալյանսը» ինչ-որ խնդիրներ ունեցավ, կրկին հիմնադիր համագումար հրավիրեց՝ այս անգամ օգոստոսին:

Մյուս երկուսը՝ Էդմոն Մարուքյանն ու Վարդան Օսկանյանը, նոր կուսակցություններ դեռ չեն ստեղծել: Ավելին, Օսկանյանը հրապարակավ որեւէ հայտարարություն չի արել կուսակցություն ստեղծելու իր մտադրության մասին: Նա ընդամենը չի հերքել մարտ ամիսց մամուլում շրջանառվող լուրերը, թե ԲՀԿ-ից դուրս եկած Օսկյանյանը պատրաստվում է նոր կուակցություն ստեղծել: Դեռ կուսակցություն չի ստեղծել նաև Էդմոն Մարուքյանը, բայց հայտնի է, որ դրա կազմում են լինելու «Դեմ եմ» շարժման որոշ անդամներ, հայտնի է նաև անունը՝ «Լուսավոր Հայաստան»: Կուսակցության ձևավորման և գրանցման գործընթացը, ըստ Մարուքյանի, կավարտվի մոտ երկու ամսից:
Մանրամասն
24/09/2015

6-ից 3-ը կողմ են, 1-ը՝ չկողմնորոշված

6-ից 3-ը կողմ են, 1-ը՝ չկողմնորոշված
Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումը Ազգային ժողովում տևեց 4 օր. սկսվեց հերթական և ավարտվեց արտահերթ նիստում: 4 օրերի ընթացքում տրվեց 26 հարց, ելույթ ունեցավ 44 պատգամավոր, ու դրանց արդյունքում ընդհանուր առմամբ պարզ դարձավ, թե  քաղաքական որ ուժն ինչպես է վերաբերվում փոփոխությունների նախագծին: Այս փուլում իր վերջնական դիրքորոշման մասին դեռ չի բարձրաձայնել միայն ՕԵԿ-ը, իսկ «Ժառանգություն» խմբակցության համար փոփոխությունների նախագիծը թերևս ճակատագրական եղավ:
Մանրամասն
18/09/2015

Սահմանադրական փոփոխությունների քննարման մեկնարկը՝ լարված մթնոլորտում

Սահմանադրական փոփոխությունների քննարման  մեկնարկը՝ լարված մթնոլորտում
5-րդ գումարման Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանը սեպտեմբերի 15-ին մեկնարկեց սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումներով: Նախագիծը  խորհրդարան էր ներկայացվել օգոստոսի 21-ին: Այդպիսով՝ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից անցած տարի նախաձեռնված  գործընթացը թևակողեց հիմնական փուլ: 

Նախագիծը խորհրդարանը քննարկում է հատուկ ընթացակարգով, ինչը վերաբերում է միայն այն ներկայացնելու ժամանակը 60 րոպեից 120 րոպե դարձնելուն: Ի դեպ,  հատուկ ընթացակարգի սահմանմանը  Հանրապետական խմբակցության հետ միասին «կողմ» քվեարկեցին նաև «Դաշնակցություն» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները: ԲՀԿ-ից, սակայն, 2 պատգամավոր՝ Տիգրան Ուրիխանյանն ու Հայկ Խաչատրյանը՝ «դեմ», իսկ Վարդան Օսկանյանն ու Էլնար Վարդանյանը «ձեռնպահ» քվեարկեցին: 

Մանրամասն
15/09/2015

Սահմանադրական քննարկումների խորհրդարանական փուլը մեկնարկեց

Սահմանադրական քննարկումների խորհրդարանական փուլը մեկնարկեց
Սեպտեմբերի 4-ին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել էր խորհրդարանական լսումներ՝ քննարկելու Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Սա նախագծի առաջին հրապարակային քննարկումն էր օրենսդիր մարմնում. մինչ այս մասնագիտական հանձնաժողովի անդամները նախագծի շուրջ դռնփակ քննարկումներ էին ունեցել խորհրդարարանական խմբակցությունների հետ, իսկ հաջորդ շաբաթ նախագիծը քննարկման առարկա կդառնա գլխադասային հանձնաժողովում՝ դրական եզրակացությամբ նստաշրջանի ու քառօրյայի օրակարգ ընդգրկվելու համար:
Մանրամասն
04/09/2015

Պետական պարտքը՝ վտանգավոր սահմանագծին

Պետական պարտքը՝ վտանգավոր սահմանագծին
Ազգային ժողովը հունիսի 15-23-ի և հուլիսի 2-ի արտահերթ նստաշրջաններում վավերացրեց 5 վարկային համաձայնագիր՝ 282 մլն դոլար և 150 մլն եվրո ընդհանուր արժեքով: Այս վարկերը ՀՀ կառավարությունը ստանալու է ընթացիկ տարվա ընթացքում, բայց հետագա տարիների համար ևս 205 մլն եվրո վարկային հնարավորության պայմանագիր հաստատվեց Գերմանիայի դաշնության կառավարության հետ:

150 մլն եվրո վարկը, որը նախատեսվում է ստանալ Եվրասիական զարգացման բանկից, նախատեսվում է «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության ֆինանսավորման համար: 52 միլիոն դոլար վարկ կտրամադրի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագրի» համար: ՀՀ կառավարությունը նույն բանկից «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի» իրականացման նպատակով կստանա ևս 30 մլն դոլար վարկ: Իսկ վերջին՝ 200 մլն դոլար վարկը տրամադրում է Ռուսաստանը ռուսական գործարաններից ռազմական տեխնիկա և ռազմամթերք գնելու համար: Բոլոր վարկերը՝ 282 մլն դոլար և 355 մլն եվրո ընդհանուր արժեքով, համարվում են արտոնյալ և տրվում են երկար ժամկետներով:
Մանրամասն
13/07/2015

Վարկային լուծում՝ էներգետիկ կրքերին

Վարկային լուծում՝ էներգետիկ կրքերին
Հուլիսի 2-ին Ազգային ժողովը կառավարության առաջարկով հրավիրված արտահերթ նստաշրջանում քննարկեց և վավերացրեց «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը: Փաստաթղթին կողմ քվեարկեցին ԱԺ բոլոր խմբակցությունները: Այն ընդունվեց ձայների 98 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ: Դեմ քվեարկած միակ պատգամավորը «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանն էր:

2015թ. հունիսի 26-ին Երեւանում ստորագրված համաձայնագրով ՌԴ կառավարությունը ՀՀ կառավարությանը կտրամադրի մինչեւ 200 մլն դոլարի չափով պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերման համար: 
Համաձայնագիրն ԱԺ-ում ներկայացնող պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը հայտարարեց, թե ՀՀ զինված ուժերը ՌԴ-ից ձեռք են բերելու այնպիսի զինատեսակ, որից երբևէ չեն ունեցել:
Մանրամասն
03/07/2015

Քաղաքականի փոխարեն՝ քաղաքացիական

Քաղաքականի փոխարեն՝ քաղաքացիական
Հուլիսի 27-ին, մոտ 10 օր տևած բազմահազարանոց ցույցերից հետո, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցության հրավիրեց էներգետիկ ոլորտի պատասխանատուներին: Դրա ընթացքում երկրի ղեկավարը ներկայացրեց, թե ինչպես կարելի է դուրս գալ ստեղծված իրավիճակից: Այն է՝էլեկտրաէներգիայի բարձրացված սակագնի 6,93 դրամը, մինչև ՀԷՑ-ում նախատեսված աուդիտի ավարտը, սպառողի փոխարեն կվճարի ՀՀ կառավարությունը: Եթե աուդիտի արդյունքում պարզվի, որ սակագնի բարձրացումը հիմնավոր է, ապա այդ պահից սպառողները պետք է վճարեն, իսկ եթե պարզվի սակագնի ավելացման անհիմն լինելը, ապա կառավարությունը քայլեր կձեռնարկի ավելի վճարված գումարը հետ գանձելու և թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար: Բաղրամյան պողոտայում սա խնդրի լուծման բավարար և վերջնական տարբերակ չեն համարում: Այստեղ մտադիր են շարունակել պայքարը: 
Մանրամասն
28/06/2015
5 6 7 8 9 10 11 12 13 14 15
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter