Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Արտահերթ նիստ ՝ հին ավանդույթներով ու նոր անակնկալներով

Արտահերթ նիստ ՝ հին ավանդույթներով ու նոր անակնկալներով
«Առաջարկվում է Քրեական օրենսգրքում և Քրեական դատավարության օրենսգրքում առաջակվող փոփոխությունների նախագծի երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում: Ես ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ այս նախագիծը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում չի քննարկվել: Ավելին՝ նիստերից մեկում մուտք է արվել, հետո մենք լուրջ առարկություններ ենք ներկայացրել, հեղինակը հետ է տարել: Հիմա բավական չէ հրատապով մտել է օրակարգ, երկրորդ ընթերցումն էլ կազմակերպում են ենք 24 ժամվա ընթացքում: Այս նախագիծը սկզբունքորեն անընդունելի է եղել հանձնաժողովի համար»,- մայիսի 5-ի ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին՝ օրակարգի հաստատման ժամանակ, հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթի օրակարգում ընդգրկված է 14 օրենսդրական փաթեթ և 5 միջազգային պայմանագիր: Համաձայնագրերից 3-ը խորհրդարանը քննարկել էր ապրիլի 27-30-ի քառօրյայի ընթացքում: Արտահերթին դրանք պարզապես քվեարկության դրվեցին: Գրեթե միաձայն՝ 100-ից ավելի «կողմ» ձայներով, խորհրդարանը վավերացրեց Հայկական ատոմային էլեկտրակայանին վերաբերող հայ-ռուսական երկու համաձայնագրերը:
Մանրամասն
05/05/2015

300 մլն՝ ատոմակայանի 10 տարվա աշխատանքի համար

300 մլն՝ ատոմակայանի 10 տարվա աշխատանքի համար
Ազգային ժողովը ապրիլի 29-30-ը քննարկեց 2014թ. դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» և 2015թ. փետրվարի 5-ին Մոսկվայում ստորագրված «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրերը:

Համաձայնագրերից առաջինով խորհրդարանին առաջարկվում է 10 տարով՝ մինչև 2026 թվականը, երկարաձգել ՀԱԷԿ-ի գործունեության ժամկետը (կայանի գործունեության ժամկետն ավարտվում է 2015թ. վերջին): Երկրորդ համաձայնագրով առաջարկվում է ԱԷԿ-ի աշխատանքի երկարաձգման համար անհրաժեշտ տեխնիկական զննման ու վերազինման նպատակով Ռուսաստանից ստանալ մինչև 270 միլիոն դոլար վարկային գիծ: ՌԴ-ն այդ նպատակով տրամադրելու է ևս 30 մլն դոլար դրամաշնորհ:
Մանրամասն
01/05/2015

Խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հայտարարությունը

Խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հայտարարությունը
Ազգային ժողովը ապրիլի 21-ին հրավիրված արտահերթ նիստում միաձայն՝ 112 «կողմ»-ով, առանց «դեմ» ու «ձեռնպահ»-ի, ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին վերաբերող հայտարարություն: Փաստաթղթով Ազգային ժողովը բոլոր երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական եւ միջազգային կազմակերպություններին կոչ է անում «պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն»: Միաժամանակ ԱԺ-ն երախտագիտություն է հայտնում բոլոր այն պետությունների խորհրդարաններին, պետական եւ տեղական կառույցներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ:
Մանրամասն
21/04/2015

Տարբեր նախաձեռնություններ՝ նույն եզրակացության «հետքերով»

Տարբեր նախաձեռնություններ՝ նույն եզրակացության «հետքերով»
Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները որոշել են առանձին նախաձեռնություններով ընթացք տալ գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացություններին: Առայժմ ներկայացվել է որոշման երկու նախագիծ, բայց նախաձեռնությունները, ամենայն հավանականությամբ, այսքանով չեն սահմանափակվի: 

ՀԱԿ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Գազամատակարարման բնագավառում հայտնաբերված չարաշահումների և ՀՀ-ում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող գազի սակագնի իջեցմանն ուղղված միջոցառումների մասին» որոշման նախագիծը:
Մանրամասն
16/04/2015

Գազի սակագինը կարող է նվազել մոտ 25 տոկոսով

Գազի սակագինը կարող է նվազել մոտ 25 տոկոսով
«Իմ հաշվարկներով գազի սակագինը կարող է իջնել մոտ 25 տոկոսով կամ 50 դոլարով»,- ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Եզրակացության քննարկումը սկսվել էր դեռևս նախորդ քառօրյայի ավարտին՝ մարտի 26-ին: Ապրիլի 7-ին մեկնարկած քառօրյայի ընթացքում խորհրդարանը դրա քննարկմանը տրամադրեց ևս 3 օր: Հիշեցնենք՝ հանձնաժողովը ստեղծվել էր 2014թ. փետրվարին, հայ-ռուսական «գազային» համաձայնագրերի վավերացման հետքերով: Նպատակ ուներ ուսումնասիրել ու եզրակացություն ներկայացնել ՌԴ-ից ՀՀ ներմուծվող գազի դիմաց կուտակված 305,4 միլիոն դոլար պարտքի ձևավորման օրինականության և չափի հիմնավորվածության, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ՀՀ 20% բաժնեմասի գնահատման, բնական գազի այլընտրանքային ներկրման, Հայաստանի տարածքով տարանցման հնարավորությունների, ինչպես նաև՝ սակագնի ձևավորման վերաբերյալ: Հանձնաժողովը ձևավորվել էր խորհրդարանական վեց խմբակցությունների 12 անդամներից:
Մանրամասն
10/04/2015

Գազային հանձնաժողովն օրինական է գնահատում 305 մլն դոլար պարտքի ձևավորումը

Գազային հանձնաժողովն օրինական է գնահատում 305 մլն դոլար պարտքի ձևավորումը
««ՀայՌուսգազարդ» ընկերության պարտքի ձևավորումն օրինական է, տնտեսապես հիմնավորված և ունի պայմանագրային հիմք»,- Ազգային ժողովի մարտի 26-ի նիստում հայտարարեց ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ ներկայացնելով հանձնաժողովի զեկույցը:

Հանձնաժողովը ստեղծվել էր 2014թ. փետրվարին, հայ-ռուսական «գազային» համաձայնագրերի վավերացման հետքերով: Նպատակ ուներ ուսումնասիրել ու եզրակացություն ներկայացնել ՌԴ-ից ՀՀ ներմուծվող գազի դիմաց կուտակված 305,4 միլիոն դոլար պարտքի ձևավորման օրինականության և չափի հիմնավորվածության, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ՀՀ 20% բաժնեմասի գնահատման, բնական գազի այլընտրանքային ներկրման, Հայաստանի տարածքով տարանցման հնարավորությունների և այլնի վերաբերյալ: Հիշեցնենք՝ 2013թ. վերջին ՀՀ կառավարությունն այս պարտքի դիմաց ռուսական «Գազպրոմ» ընկերությանը փոխանցեց «ՀայՌուսգազարդ»՝ այժմ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունում ունեցած 20 տոկոս բաժնեմասը: 
Մանրամասն
28/03/2015

Ազգային ժողովը՝ ապրիլի 24-ին ընդառաջ

Ազգային ժողովը՝ ապրիլի 24-ին ընդառաջ
Ազգային ժողովի մարտի 23-26-ի քառօրյայի օրակարգը հարուստ էր ցեղասպանությանը վերաբերող նախագծերով, և ոչ պատահականորեն: Այսպիսի 3 նախագծի քննարկումը մեկ քառօրյայի ընթացքում պայմանավորված է Ցեղասպանության 100-րդ տարելիցի շուրջ ձևավորված մթնոլորտով, թեպետ ներկայացված նախագծերից գոնե մեկի վրա օրենսդիրներն սկսել էին աշխատել 4 տարի առաջ: 
Խոսքը Օսմանյան Թուրքիայի կողմից հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող ԱԺ հայտարարության նախագծի մասին է: Հիմնական զեկուցող, ծագումով հույն Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ ինքը և վաղամեռիկ Վահան Հովհաննիսյանը դեռ 2012թ. հանդիպումներ են ունեցել Հայաստանում բնակվող հույն և ասորի համայնքների հետ, աշխատանքային խումբ է ստեղծվել, պատմական փաստեր ու փաստաթղթեր են ուսումնասիրվել, ինչից հետո «գաղափարը միս ու արյուն է ստացել»:
Մանրամասն
24/03/2015

Ընդդիմադիր ԲՀԿ՝ 19 պատգամավորով

Ընդդիմադիր ԲՀԿ՝ 19 պատգամավորով
Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է կուսակցության նախագահի պաշտոնից, հայտարարել, որ այլևս գործ չունի ԲՀԿ-ի հետ, հրաժարվել է նաև խմբակցության ղեկավարի պաշտոնից, բայց անորոշ է թողել հարցը՝ մնում է խմբակցություն անդամ թե՞ դուրս է գալիս: 
Այս հարցը անորոշ է նաև խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի համար: Նախկին կուսակիցները հիշեցնում են Ծառուկյանի վերոնշյալ հայտարարությունը և հղում անում ԱԺ կանոնակարգ օրենքի 14-րդ հոդվածին, համաձայն որի, պատգամավորը, խմբակցությունից դուրս գալու մասին դիմում է գրում խմբակցության ղեկավարին: Ղեկավարը Ծառուկյանից խմբակցությունը թողնելու մասին դիմում չի ստացել: Նման դիմում չի ստացել նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Փոխարենը Գալուստ Սահակյանը Գագիկ Ծառուկյանից տեղեկանքներ է ստացել: Այնպիսի տեղեկանքներ, որոնք հիմք են տվել, որ նա դադարեցնի Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացը:
Մանրամասն
19/03/2015

Սահմանադրական փոփոխությունների մեկնարկը տրված է

Սահմանադրական փոփոխությունների մեկնարկը տրված է
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին հավանություն է տվել մասնագիտական հանձնաժողովի կողմից ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին: Ըստ ժամանակացույցի՝ հանձնաժողովը պետք է 10 ամսվա ընթացքում ավարտին կհասցնի նախագծի մշակումը և այն կներկայացվի խորհրդարանի քննարկմանը: Մասնագիտական հանձնաժողովի առջև նաև խնդիր է դրվել նախագծի մշակմանը զուգընթաց քննարկումներ կազմակերպել քաղաքական կուսակցությունների հետ և ամփոփել նրանց ներկայացրած առաջարկություններն ու դիտողությունները:
Մանրամասն
18/03/2015

Պատգամավորական խմբեր. ինչպե՞ս ստեղծել և ինչո՞ ւ

Պատգամավորական խմբեր. ինչպե՞ս ստեղծել և ինչո՞ ւ
Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի պատմությունը, սկսած 1990 թվականից, ցույց է տալիս, որ պատգամավորական խմբերը խորհրդարանում առաջ են գալիս գումարման ընթացքում՝ որպես հետեւանք ներքաղաքական կյանքում տեղի ունեցած փոփոխությունների: Եթե ԲՀԿ խմբակցությունից դուրս եկող պատգամավորները ԱԺ-ի մյուս անկախների հետ միասին պատգամավորական խումբ ստեղծեն, կստացվի, որ նախորդ, 2007-2012 թվականներին գործած 4-րդ գումարման խորհրդարանը եղածների մեջ միակն էր, որտեղ պատգամավորական խումբ չստեղծվեց:
Մանրամասն
14/03/2015
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter