Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Անձնական տվյալները կպաշտպանվեն, իսկ անձի՞նք

Անձնական տվյալները կպաշտպանվեն, իսկ անձի՞նք
Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի նախագիծը՝ 17 այլ նախագծերից կազմված կից փաթեթով, Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց մարտի 4-ին, 65 կողմ, 24 դեմ, 10 ձեռնպահ ձայնով: Ուշագրավ էր, սակայն, ոչ թե այս օրենքի քննարկումը, որքան դրան նախորդած ընթացքը: Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը կառավարության այն բացառիկ նախաձեռնություններից էր, որը մեկ անգամ Ազգային ժողովի կողմից արդեն մերժվել էր: Առաջին անգամ փաթեթը խորհրդարանում քննարկվել էր աշնանային նստաշրջանում և չէր ընդունվել՝ քվորում չլինելու պատճառով. ԲՀԿ, ՕԵԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» խմբակցությունները քվեարկությանը չէին մասնակցել: 
Մանրամասն
09/03/2015

ԲՀԿ համագումարը կայացավ, բայց հարցերը մնացին անպատասխան

ԲՀԿ համագումարը կայացավ, բայց հարցերը մնացին անպատասխան
Ազգային ժողովի փետրվարի 23-ին մեկնարկող քառօրյայի սկզբում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կհայտարարի, որ ԲՀԿ-ն դառնում է ընդդիմություն: Սա միակ հստակ որոշումն է, որ կայացվեց ԲՀԿ 8-րդ արտահերթ համագումարում՝ կուսակցության նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանի ղեկավարությամբ: Իսկ մինչ դա՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր կուսակցության նախագահի և խմբակցության ղեկավարի լիազորությունները վայր դնելու մասին՝ համագումարին ներկա ԲՀԿ-ականներին հորդորելով՝ այլեւս որեւէ քաղաքական հարցով իրեն չդիմել: Մինչդեռ նրա հրաժարականից ու արտահերթ համագումարից հետո էլ ԲՀԿ-ին առնչվող հարցերը մնում են անպատասխան: Դրանք վերաբերում են և կուսակցությանը, և խմբակցությունը:
Մանրամասն
05/03/2015

Արտահանման խթանո՞ւմ, թե՞ մենաշնորհ արտահանման համար

Արտահանման խթանո՞ւմ, թե՞ մենաշնորհ արտահանման համար
Շահութահարկի արտոնությունը չի տարածվելու հանքարդյունաբերական ոլորտի և ենթաակցիզային հարկով հարկվող ապրանքների վրա: Այդ դեպքում Հայաստանում քանի՞ ընկերություն կա, որոնք ապահովում են կամ հնարավորություն ունեն ապահովել 50 մլրդ դրամի արտահանում: Պարզվում է՝ առայժմ այդ ծավալի արտահանում ապահովում են միայն հանքարդյունաբերական ոլորտի ընկերությունները: Իսկ ենթաակցիզային հարկ վճարող որոշ ընկերություններ` ալկոհոլային խմիչք կամ ծխախոտ արտադրող ընկերությունները, արտադրության ծավալների որոշակի ավելացման դեպքում միայն կարող են 50 մլրդ դրամի արտահանում ապահովել: Ստացվում է, որ արտոնությունը չի տարածվում գործող որևէ ընկերության վրա: Օրինագիծը ԱԺ-ում ներկայացնող ֆինանսների փոխնախարար Վարդան Միրումյանը պարզաբանեց, որ հարկային արտոնություն սահմանելով` կառավարությունը ցանկանում է արտահանողներին խրախուսել նման ծավալի արտահանում ապահովելը:
Մանրամասն
04/03/2015

Կառավարմա՞ն, թե՞ քաղաքական ճգնաժամ

Կառավարմա՞ն, թե՞ քաղաքական ճգնաժամ
Փետրվարի 25-ին Ազգային ժողովը ձայների 16 կողմ, 65 դեմ և 6 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զուրաբյանի հեղինակած «Հայաստանի հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամի մասին» հայտարարության նախագիծը: Դեմ քվեարկեցին  ՀՀԿ խմբակցության պատգամավորները, կողմ՝ ՀԱԿ-ը, ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը», ձեռնպահ էին ՀՅԴ պատգամավորներն ու Էդմոն Մարուքյանը: Քառօրյայի բոյկոտի պատճառով նախագծի քննարկմանն ու քվեարկությանը չէր մասնակցել ԲՀԿ խմբակցությունը:
Մանրամասն
25/02/2015

ԱԺ քառօրյա. 23.02-26.02

ԱԺ քառօրյա. 23.02-26.02
Դեռ փետրվարի 8-ին էին ԲՀԿ-ական պատգամավորները հայտարարել, որ հնարավոր է բոյկոտեն հաջորդ՝ փետրվարի 23-26-ի քառօրյան, եթե իրավապահ մարմինները չբացահայտեն ակտիվիստ Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկողներին: Թե ովքեր էին ծեծել ակտիվիստին, փետրվարի 23-ին հայտնի չէր, բայց ԲՀԿ-ականները հայտարարեցին, որ բոյկոտում են քառօրյան՝ միանգամայն այլ պատճառով. ներքաղաքական իրավիճակը լարված է, ու ԲՀԿ-ն պետք է հստակեցնի իր քայլերը և ռազմավարությունը և այդ մասին կհայտնի հանրությանը առաջիկա օրերի ընթացքում:
Մանրամասն
23/02/2015

Մի մանդատի պատմություն

Մի մանդատի պատմություն
Գագիկ Ծառուկյանը Ազգային ժողովի ամենաշատ բացակայած պատգամավորն է դեռ նախորդ գումարումից: Պատգամավորության շուրջ 8 տարիների ընթացում նրա գրեթե մշտական բացակայությունը դարձել էր սովորական, սովորական էր նաև այդ բացակայության վերաբերյալ ԱԺ աշխատակազմից տրված մեկնաբանությունը. Ծառուկյանը ներկայացրել է անհրաժեշտ տեղեկանքները, և նրա բացակայությունները հարգելի են: Այսքանից հետո անիմաստ էր խոսել Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու մասին, քանի որ, ըստ Սահմանադրության, նստաշրջանի ընթացքում անցկացված քվեարկությունների կեսից ավելիից բացակայած պատգամավորի լիազորությունները դադարում են, եթե այդ բացակայությունները անհարգելի են: Իսկ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը սահմանում է կարգը, թե ինչպես են դադարեցվում պատգամավորի լիազորությունները, եթե նրա բացակայությունները հարգելի չեն: 
Մանրամասն
17/02/2015

Անհրաժեշտ քայլեր անհեթեթ վիճակին վերջ տալու համար

Անհրաժեշտ քայլեր անհեթեթ վիճակին վերջ տալու համար
Ըստ ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տրամադրած տեղեկանքի՝ 5-րդ գումարման խորհրդարանի 6-րդ նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած 133 քվեարկությունների կեսից ավելիից բացակայել է 15 պատգամավոր: Բացակայությունների 100 տոկոսանոց արդյունք գրանցել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը. նա ամբողջ նստաշրջանի ընթացքում որևէ նիստի չի մասնակցել և ունի 133 բացակա: Հաջորդում են Հրանտ Բագրատյանը (110), Ռուբեն Գեւորգյանը (100 բացակա),Մուրադ Գուլոյանը (96), Կարո Կարապետյանը (96) , Մելիք Մանուկյանը (85), Աբրահամ Մանուկյան (81), Ռուստամ Գասպարյան (80) , Հարություն Ղարագյոզյանը (78), Արագած Ախոյանը (78), Հերմինե Նաղդալյան (76), Արշակ Մխիթարյանը (74), Նաիրա Զոհրաբյանը (74), Գրիգորի Մարգարյանը (68) և Լեւոն Զուրաբյանը (68):
Մանրամասն
13/02/2015

Բոյկոտի ուրվականը խորհրդարանում

Բոյկոտի ուրվականը խորհրդարանում
Բոյկոտը հայրենի խորհրդարանում սովորական երևույթ է: Նախադեպը վկայում է, որ ԱԺ նիստերը բոյկոտելու նախաձեռնությամբ առավելապես հանդես է գալիս խորհրդարանի մեծությամբ երկրորդ խմբակցությունը՝ հույսով, որ դրա արդյունքում կխաթարվի խորհրդարանի բնականոն աշխատանքը: Այդպես վարվեց, օրինակ, «Արդարություն» դաշինքը՝ 2004 թվականին: Այս գումարման Ազգային ժողովում մեծությամբ երկրորդը ԲՀԿ-ն է: Խմբակցությունը պատրաստվում է բոյկոտել առաջիկա քառօրյան, թեպետ սեփական փորձով գիտի, որ նույնիսկ ոչ իշխանական բոլոր խմբակցությունների միասնական բոյկոտից ԱԺ աշխատանքը չի խաթարվելու, Արտակ Խաչատրյանի հետ կապված միջադեպի մեղավորները չեն բացահայտվելու: 
Մանրամասն
10/02/2015

Բյուջետային գրասենյակ՝ ԱԺ-ն ուժեղացնելու համար

Բյուջետային գրասենյակ՝ ԱԺ-ն ուժեղացնելու համար
Փետրվարի 3-ին Ազգային ժողովը ձայների 77 «կողմ», 17 «դեմ» և 20 «ձեռնպահ» հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը՝ հարակից երկու նախագծերով: Սա այն եզակի օրինագծերից է, որը ներկայացվել է իշխանական և ոչ իշխանական 4 խմբակցությունների համատեղ նախաձեռնությամբ: Փաթեթի հեղինակներից 5-ը ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներ են՝ Գագիկ Մինասյան, Սամվել Նիկոյան, Սուքիաս Ավետիսյան, Խոսրով Հարությունյան, ինչպես նաև` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան: ՀԱԿ-ից համահեղինակ է Հրանտ Բագրատյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը, իսկ ՕԵԿ-ից` Մհեր Շահգելդյանը: Օրենսդրական փաթեթին կողմ են քվեարկել ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը: 
Մանրամասն
06/02/2015

Մեկնարկեց գարնանային նստաշրջանը

Մեկնարկեց գարնանային նստաշրջանը

5-րդ գումարման Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի առաջին օրվա առաջին նիստը գրեթե ամբողջությամբ անցավ օրակարգ ձևավորելով: Նիստի սկզբում պատգամավորները հոտնկայս հարգեցին Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի հիշատակը, նիստի ավարտին հազիվ հասցրեցին քվեարկել Վերահսկիչ պալատի տարեկան ծրագիրը, որը քննարկվել էր 2014-ի վերջին քառօրյայում: 

Մանրամասն
02/02/2015
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter