Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ԱԺ քառօրյա 01.12-04.12

ԱԺ քառօրյա 01.12-04.12
Հերթական քառօրյայի օրակարգի հաստատումից հետո խորհրդարանը կքվեարկի վերջին արտահերթ նիստից մնացած 15 օրենսդրական նախաձեռնություն: Դրանց թվում են սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցություն տալու, ժամանակավոր անաշխատունակության, նվազագույն աշխատավարձի մասին նախագծերը: Սպասվում է, որ այս քառօրյայի ընթացքում կառավարությունը պատգամավորներին կներկայացնի 2015 թվականի բյուջեի նախագծի լրամշակված տարբերակը, որն արժանացել է գործադրի հավանությանը: 
Մանրամասն
30/11/2014

Լսումներ ԱԺ-ում՝ ԵՏՄ համաձայնագրի շուրջ

Լսումներ ԱԺ-ում՝ ԵՏՄ համաձայնագրի շուրջ
«Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ին ստորագրված պայմանագրին միանալու վերաբերյալ» լսումները, որ անցկացվեցին նոյեմբերի 24-ին Ազգային ժողովում, այս թեմայով առաջին հանրային քննարկումն էր՝ կազմակերպված իշխանության կողմից: Նախաձեռնությունը ԱԺ արտաքին հարաբերությունների և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներն էին: Համաձայանագրի վավերացմանն ընդառաջ, թվում էր, թե լսումների նկատմամբ մեծ հետաքրքրություն և դրանց ընթացքում բուռն քննարկումներ են լինելու, բայց լսումներն անցան հանգիստ մթնոլորտում, առանց քննադատության: Դահլիճում ներկա ոչ իշխանական փոքրաթիվ պատգամավորներից ելույթ ունեցավ միայն Զարուհի Փոստանջյանը: Թեպետ այդ պահին դահլիճում քվեարկություն նախատեսված չէր, նա բոլոր պատգամավորներին կոչ արեց դեմ քվեարկել համաձայնագրին: Ասաց՝ ով կողմ քվեարկի, դավաճան է:
Մանրամասն
24/11/2014

Տվյալների պաշտպանությա՞ն, թե՞ առուվաճառքի համակարգ

Տվյալների պաշտպանությա՞ն, թե՞ առուվաճառքի համակարգ
ԱԺ նոյեմբերի 20-ին արտահերթ նիստի ժամանակ տապալվեց կառավարության ներկայացրած «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրինագծի և հարակից՝ 17 այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող փաթեթի քվեարկությունը: Նախագիծը չընդունվեց ձայների 61 «կողմ» 2 «դեմ» 1 «ձեռնպահ» հարաբերակցությամբ: Քվեարկությունից առաջ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը 20 րոպեանոց ընդմիջում խնդրեց, որ «ոչ իշխանական խմբակցությունները մեկ անգամ ևս քննարկեն, թե ինչպես են քվեարկելու»: 
Մանրամասն
20/11/2014

Արտահերթ՝ ավանդույթի ուժով

Արտահերթ՝ ավանդույթի ուժով
Ամեն տարվա բյուջեի նախագծին զուգահեռ կառավարությունը հանդես է գալիս Ազգային ժողովում արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ: Սովորաբար այդ նիստի օրակարգում գործադիրը ընդգրկում է նախագծեր, որոնց ընդունումը անհրաժեշտ է նոր տարվա բյուջեի կատարման համար: Նոյեմբերի 17-ին մեկնարկած ԱԺ արտահերթ նիստի օրակարգում, սակայն, միայն բյուջեին առնչվող նախագծեր չեն:
Մանրամասն
17/11/2014

Բյուջետային քննարկումներ՝ առանց գոտկատեղից ներքև հարվածների

Բյուջետային քննարկումներ՝ առանց գոտկատեղից ներքև հարվածների
Բյուջե 2015-ի քննարկումները, նախորդ տարվա համեմատությամբ, ունեին հետաքրքիր առանձնահատկություն. թե մշտական հանձնաժողովների, թե լիագումար նիստերի քննարկումներում կառավարությանն ու վարչապետին ուղղված քննադատությունը բավական մեղմ էր: Եթե անցած տարի այս օրերին ոչ իշխանական ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան», «Դաշնակցություն» և «Ժառանգություն» խմբակցություններն իրար հերթ չտալով սուր քննադատության էին ենթարկում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, նրան խորհուրդ տալիս մտնել ոստիկանության մոտակա բաժանմունք ու իր կատարած հանցագործությունների մասին հաղորդում ներկայացնել, ապա այս քննարկումների ժամանակ գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանին քննադատություն գրեթե չհասցեագրվեց: Ավելին` եռյակի անդամները կրկին հիշեցին Տ.Սարգսյանին, մանրամասն քննադատեցին նրա ծրագրերն ու համարեցին, որ առկա տնտեսական վիճակը Հ.Աբրահամյանը ժառանգել է նախորդից:
Մանրամասն
14/11/2014

Հերթական քառօրյա՝ արտահերթ քննարկումներով

Հերթական քառօրյա՝ արտահերթ քննարկումներով
ԱԺ դեռ նախորդ քառօրյայի օրակարգի քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ տարեվերջին ընդառաջ, սովորույթի ուժով, կառավարությունը ավելացրել է արտահերթ քննարկման ենթակա նախագծերի թիվը, ու ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գործադիրիր ու ընդդիմության արտահերթերի միջև նախապատվությունը տալիս է գործադիրի նախագծերին: Նախորդ քառօրյան ավարտվեց «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող կառավարության նախագծի արտահերթ քննարկումով: Այս քննարկումը շարունակվեց նաև նոյեմբերի 10-13-ի քառօրյայի առաջին օրը: Իսկ մինչ դա հաստատված օրակարգից արդեն հայտնի էր, որ այս շաբաթ էլ պատգամավորներին ներկայացվելու են բացառապես արտահերթ քննարկման ենթակա նախագծեր՝ հեղինակված կառավարության և պատգամավորների կողմից: 
Մանրամասն
10/11/2014

Հաշվետվողականությո՞ւն, թե՞ պարսավանքի հնարավորություն

Հաշվետվողականությո՞ւն, թե՞ պարսավանքի հնարավորություն
Յուրաքանչյուր նստաշրջանի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում պատգամավորն իր գործունեության վերաբերյալ պետք է հանդես գա գրավոր հաշվետվությամբ: Նման օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Իսկ նախագիծը նոյեմբերի 7-ին քննարկվում էր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում: 

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում առաջարկող օրինագծի համաձայն` պատգամավորի հաշվետվությունը պետք է ներառի «տեղեկատվություն նստաշրջանի ընթացքում հեղինակած օրենսդրական նախաձեռնությունների, ՀՀ կառավարությանը գրավոր եւ բանավոր հարցերով դիմելու, լիագումար եւ մշտական հանձնաժողովների նիստերում օրինագծերի քննարկման ժամանակ ունեցած ելույթների, խորհրդարանական լսումներում ունեցած ելույթների, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարների ու պաշտոնատար անձանց հետ ունեցած հանդիպումների, քաղաքացիներից ստացված նամակների եւ դրանց պատասխանների, քաղաքացիների ընդունելությունների, գործուղումների, ԱԺ հայտարարությունների ժամին հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ»: Հաշվետվությունն, ըստ նախագծի, պետք է հրապարակվի ԱԺ կայքում:
Մանրամասն
09/11/2014

Նպաստների մասին օրենքը կփոխվի ի նպաստ հղիների

Նպաստների մասին օրենքը կփոխվի ի նպաստ հղիների
Ազգային ժողովում կառավարություն-ՀՀԿ խմբակցություն համագործակցության փակ ձևաչափ է գործում: ՀՀԿ-ականները այն անվանում են  «խմբակցության փակ նիստ»: Այդ նիստերի ընթացքում կառավարության որևէ նախարար կամ փոխնախարար գալիս է խորհրդարան ու փակ դռների հետևում բացառապես ՀՀԿ-ական պատգամավորներին ներկայացնում, թե ինչ փոփոխություններ է գործադիրը առաջարկում հանրության ուշադրության կենտրոնում հայտնված այս կամ այն օրինագծում: Այդպես ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն ու Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրեցին սահմանամերձ համայնքների մասին օրենքի փոփոխությունները, այդպես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ՀՀԿ-ականներին ներկայացրեց «հղիների նպաստների» մասին օրենքում առաջարկվող փոփոխոթւյունների լրամշակված տարբերակը: Խմբակցության հավանությունն ստանալուց հետո նախագիծը ներկայացվեց նաև սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում: 

Այսպիսիով, ՀՀԿ խմբակցությունն ու կառավարությունը գործում են, կարելի է ասել, առանց ավելորդ սեթևեթանքների՝ հստակ ցույց տալով, որ ցանկացած օրենսդրական փոփոխություն որոշվում է բացառապես ՀՀԿ խմբակցության և ՀՀԿ-ի կառավարության շրջանակներում: 
Մանրամասն
05/11/2014

Կիսելյովի հետքերով, եւ ոչ միայն

Կիսելյովի հետքերով, եւ ոչ միայն
Արդեն հայտնի է, որ նոյեմբերի 17-ին Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարելու՝ քննարկելու համար ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին համաձայանագիրը: Ու այս իրադարձությանն ընդառաջ՝ խորհրդարանում ավելի են  հաճախակիացել հայ-ռուսական ձևաչափով անցկացվող միջոցառումները: Շատերիս հիշողության մեջ դեռ թարմ են  ռուս հաղորդավար Դմիտրի Կիսելյովի դատողությունները ռուսերեն չիմացող հայ տաքսիստի մասին, բայց նախորդ շաբաթ պարզվեց, որ ռուսերերնի վատ իմացությունը «ամենալուրջ քննադատությունը» չէ, որ կարելի է լսել այդ հանդիպումների ընթացքում ռուսական կողմի ներկայացուցիչներից: 
Մանրամասն
02/11/2014

Հովիկ Աբրահամյանի առաջին բյուջեն ու հորդորները պատգամավորներին

Հովիկ Աբրահամյանի առաջին բյուջեն ու հորդորները պատգամավորներին
Եկամուտները՝ 1 տրիլիոն 184 մլրդ, ծախսերը՝ 1 տրիլիոն 298 մլրդ, դեֆիցիտը՝ 114 մլրդ դրամ, նպատակադրվող տնտեսական աճը՝ 4,1 տոկոս, հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը՝ 23,24 տոկոս. սրանք 2015թ. Պետական բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներն են: Ընդ որում՝ հարկային եկամուտները և պետական տուրքերը 2015թ. համար ծրագրվել են 1,131 մլրդ դրամի չափով, որը նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի է 34 մլրդ դրամով և կազմում է ընդհանուր եկամուտների 95,5 տոկոսը՝ նախորդ տարվա 96,6 տոկոսի փոխարեն: Բյուջեի դեֆիցիտը լրացվելու է միջազգային կառույցներից, Եվրամիության երկրներից ու այլ պետություններից ստացվող դրամաշնորհների, վարկերի ու այլ միջոցների շնորհիվ:
Մանրամասն
30/10/2014
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter