Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Քառյակի պահանջները մեկ շաբաթ գաղտնի կմնան

Քառյակի պահանջները մեկ շաբաթ գաղտնի կմնան
Խորհրդարանական ոչ իշխանական քառյակը հունիսի 2-ին դռնփակ նիստում քննարկել և վերջնականապես համաձայնեցրել է պահանջների այն ցանկը, որն առաջիկայում ներկայացվելու է կառավարությանն ու իշխանություններին: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նիստից հետո ասաց, թե համաձայնեցված փաստաթուղթը բաղկացած է 12 կետից: Դրանք «հրատապ լուծում պահանջող» հարցեր են, որոնք կներկայացվեն հաջորդ շաբաթ՝ քառյակի բոլոր խմբակցությունների ղեկավարների կողմից հրավիրվելիք համատեղ ասուլիսի ժամանակ:
Մանրամասն
01/06/2014

Կարգազանց պատգամավորները կպատժվե՞ն

Կարգազանց պատգամավորները կպատժվե՞ն
Բոլոր գումարումների Ազգային ժողովներում էլ ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքեր գրանցվել են, բայց դրանց վրա հատուկ ուշադրություն է սևեռվել, երբ այդ քվեարկությունները վճռորոշ են եղել: Այդպիսի մի քվեարկություն էր նոր կառավարության ծրագրի քվեարկությունը. 70 կողմ ձայներից 3-ը, ինչպես հետո պարզվեց մամուլի հրապարակումներից, կեղծ էին, քվեարկված՝ բացակա պատգամավորների փոխարեն: Դրանց չլինելու դեպքում ծրագիրը կընդունվեր 67 ձայնով, այսինքն, անհրաժեշտ ձայների նվազագույն քանակությամբ: Ու պատահական չէ, որ այս քվեարկությունից հետո ոչ իշխանական քառյակը հայտարարեց ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորների հարցը օրենքով լուծելու մտադրության մասին: 
Մանրամասն
30/05/2014

Քառյակը սիամական երկվորյակ չէ

Քառյակը սիամական երկվորյակ չէ
Խորհրդարանական ոչ իշխանական ուժերի քառյակը մայիսի 27-ի հերթական դռնփակ նիստի ժամանակ մոտ մեկ տասնյակ հարց է քննարկել, որոնք առաջիկայում որպես «հրատապ լուծում պահանջող հարցերի» փաթեթ կներկայացնի կառավարությանը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նիստից հետո ասաց, թե քննարկման ժամանակ յուրաքանչյուր ուժ ներկայացրել է իր կարևորած խնդիրները, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն: Նա չմանրամասնեց, թե խոսքը հատկապես որ հարցերի մասին է՝ ասելով , թե չունի նման լիազորություն: Բայց նկատեց, որ «դրանք այն խնդիրներն են, որոնք քառյակի ուժերը բարձրաձայնել են թե առանձին, թե միասնաբար»: Պահանջների ցանկը կհստակեցվի հաջորդ շաբաթվա հանդիպման ժամանակ և կներկայացվի համատեղ հայտարարության տեսքով:
Մանրամասն
26/05/2014

ՀՀԿ-ն ընդունեց կառավարության ծրագիրը

ՀՀԿ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
Նոր կառավարության ծրագրին հավանություն տալու մասին նախագիծը Ազգային ժողովն ընդունեց 70 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայնով: Քվեարկությանը մասնակցեցին միայն ՀՀԿ խմբակցության 70 և 3 անկախ պատգամավորները: ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունն» ու ՕԵԿ-ը քվեարկությանը չմասնակցեցին: 

Ու չնայած հարցի քննարկման սկզբում, ծրագիրը ներկայացնելու ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե մշտապես պատրաստ են ականջալուր լինել ընդդիմությանը, քննարկման ավարտին այդ պատրաստակամությունից բան չէր մնացել: Ու պատահական չէր, որ ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը առանց ավելորդ սեթևեթանքի նետեց ընդդիմության ուղղությամբ. «Չեք ուզում համագործակցել, մի համագործակցեք: Ո՞վ է տուժելու՝ իշխանությո՞ւնը, թե՞ ժողովուրդը: Ձեզ համար ենք ասում, համագործակցեիք, որ լուսանցքից դուրս գայիք»: Նրա խոսքն ուղղված էր հատկապես ՀԱԿ-ին, բայց ՀՀԿ-ական կառավարության հետ համագործակցելուց հրաժարվեցին նաև խորհրդարանական բոլոր 5 խմբակցությունները` տարբեր, նաեւ կրկնվող պատճառաբանություններով:
Մանրամասն
21/05/2014

Հովիկ Աբրահամյանը խոստանում է

Հովիկ Աբրահամյանը խոստանում է

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 20-ին Ազգային ժողովում ներկայացրեց կառավարության գործունեության ծրագիրը: Մոտ 84 էջանոց փաստաթուղթն, ըստ էության, մատնանշում է այն առաջնահերթությունները, որոնք գործադիրի ուշադրության կենտրոնում են լինելու 2014-2017 թվականների ընթացքում:

Գործունեության 3 տարիների ընթացքում 5-րդ գումարման խորհրդարանն արդեն 3-րդ անգամ է կառավարության ծրագրին հավանություն տալու հարց քննարկում: Երեք ծրագրերն էլ ներկայացրել է Հանրապետական կուսակցությունը. առաջին երկուսը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, 2012 թ. խորհրդարանական և 2013թ. նախագահական ընտրություններից հետո: Նույն խորհրդարանին երրորդ ծրագիրն արդեն ներկայացնում է Հովիկ Աբրահամյանը, ով վարչապետ է նշանակվել Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո:

Մանրամասն
19/05/2014

ԱԺ քառօրյա. մայիսի 19-22

ԱԺ քառօրյա. մայիսի 19-22
Չի անցնում խորհրդարանական քառօրյա` առանց ընտրության: Այս քառօրյայում պատգամավորները ընտրելու են Կենտրոնական բանկի նախագահ, ու առաջին օրը, գրեթե ամբողջությամբ, նվիրվեց այս հարցի քննարկմանը: ՀՀ նախագահը ԿԲ նոր նախագահի պաշտոնում առաջարկել է ԿԲ գործող նախագահ Արթուր Ջավադյանին, ում պաշտոնավարման 6-ամյա ժամկետը լրանում է հունիսին: Թեպետ միայնակ մնացած ՀՀԿ-ի համար գնալով ավելի դժվարանում է քվեարկությունների կազմակերպումը, որևէ մեկը, միևնույն է, չի կասկածում, թե Արթուր Ջավադյանը ԿԲ նախագահի պաշտոնում կարող է չվերընտրվել: 
Մանրամասն
18/05/2014

Միասնական քննչական կոմիտեն կստեղծվի

Միասնական քննչական կոմիտեն կստեղծվի
Ազգային ժողովը մայիսի 16-ին ձայների 78 կողմ, 21 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ և երկրորդ ընթերցմամբ ընդունեց «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրինագիծը : Այն ընդգրկված էր կառավարության նախաձեռնությամբ մայիսի 12-16-ը հրավիրված արտահերթի օրակարգում և այն 15 օրենսդրական փաթեթների թվում էր , որոնք կառավարությունը համարել էր անհետաձգելի, իսկ խորհրդարանը որոշել էր դրանք քննարկել հատուկ կարգով ՝ 2-րդ կամ 3-րդ ընթերցումները կազմակերպել 24 ժամյա ռեժիմով: Պատասխանելով Parliamentmonitoringi-ի հարցին, թե որն է այդքան մեծ թվով օրենքների՝ հատուկ կարգով ընդունելու անհարժեշտությունը, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց, թե արտահերթը հրավիրվել է կառավարության կողմից և նույն կառավարությունն էl որոշել է, թե որ նախագծերի ընդունումն է անհետաձգելի:
Մանրամասն
15/05/2014

Հաղթահարելով պարտադիր բաղադրիչը

Հաղթահարելով պարտադիր բաղադրիչը
Մայիսի 12-ին կառավարության նախաձեռնությամբ հրավիրվեց Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր 30 օրենսդրական նախաձեռնություն: Դրանցից մի քանիսի համար խորհրդարանը հատուկ կարգ ընդունեց, որպեսզի քվեարկությունները կազմակերպվեն 24 ժամվա ռեժիմով: Այդ նախագծերից մեկն էլ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացում առաջարկող նախագիծն էր, որի քննարկումը ապրիլի 28-30-ի եռօրյայում մնացել էր անավարտ: Վերջին շաբաթվա ընթացքում նախագծում տեղ էին գտել որոշ փոփոխություններ. կառավարությունը մասամբ ընդունել էր ոչ իշխանական քառյակի ներկայացրած առաջարկությունները:
Մանրամասն
11/05/2014

Պարտադիր բաղադրիչ. դե ֆակտո՞, թե՞ դե յուրե

Պարտադիր բաղադրիչ. դե ֆակտո՞, թե՞ դե յուրե
Ապրիլի 28-ին մեկնարկած խորհրդարանական շաբաթվա ամենասպասված հարցը հստակ պատասխան չստացավ. պատգամավորներն այդպես էլ չհասկացան՝ կուտակայինի պարտադիր բաղադրիչը շարունակո՞ւմ է գործել, թե՞ ոչ: 

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին կառավարության մշակած նախագիծն ԱԺ ապրիլի 28-30-ի եռօրյա ընդգրկվեց որպես պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հարց: Խորհրդարանը որոշում ընդունեց օրինագծի առաջին, երկրորդ և երրորդ ընթերցումները 24-ժամյա ռեժիմով կազմակերպելու մասին, բայց չհասցրեց իրագործել որոշածը. եռօրյա նիստերն ավարտվեցին, իսկ հարցի քննարկումը մնաց անավարտ՝ անորոշ թողնելով նաև խորհրդարանական ոչ իշխանական քառյակի առաջիկա անելիքը՝ կապված կուտակայինի պարտադիր բաղադրիչի հետ:
Մանրամասն
04/05/2014

Գալուստ Սահակյանը` ԱԺ նախագահ

Գալուստ Սահակյանը` ԱԺ նախագահ
Գալուստ Սահակյանը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց 101 կողմ, 3 դեմ ձայնով: Դեմերը հայտնի էին. նրանք, ովքեր ընտրել էին Հրանտ Բագրատյանին`Նիկոլ Փաշինյան, Ալեքսանդր Արզումանյան և ինքը` Հրանտ Բագրատյանը: Բագրատյանին ընտրողները իրենք հայտարարեցին այդ մասին, մինչդեռ Գալուստ Սահակյանին ընտրող քաղաքական ուժերից ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը իրենց դիրքորոշմամբ թողեցին, որ հետաքրքրվողներն իրենք հասկանան, թե ՀՀԿ-ականներից բացի էլ ովքեր են կողմ քվեարկել Գալուստ Սահակյանին:
Մանրամասն
29/04/2014
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter